ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հռոմի Պապի այցը Հայաստան սիրո և երախտագիտության նշան է. Լեոնարդո Սանդրի 06/17/2016 13:25 | ԼՐԱՀՈՍ
«Արցախպրես»-ի տեղեկացմամբ՝ իտալական La Stampa պարբերականը հարցազրույց է ունեցել Արևելյան Եկեղեցիների Ժողովի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ, որտեղ զրուցակիցն անդրադարձել է Հռոմի պապի` Հայաստան կատարելիք այցելությանը:
Կարդինալ Սանդրին, խոսելով Ֆրանցիսկոս պապի առաջիկա այցելության առանձնահատկության մասին, ասել է, որ այցելությունը պապի կողմից սիրո և հիացմունքի արտահայտություն է դեպի հինավուրց Եկեղեցին, որն ունի Քրիստոսի նկատմամբ հավատարմության դարավոր պատմություն, ինչպես նաև նվիրվածության դրսևորում Հայաստանի նկատմամբ:
«Պապն իր հետ կտանի իր երախտագիտությունը և հարգանքը մի ժողովրդի հանդեպ, ով կոփվել է քրիստոնյա ոգով և կարողացել է պահպանել հավատի և սեփական ինքնության արժեքավոր գանձը դարեր շարունակ։ Ոգու այս կորովով է, որ Հայաստանը կկարողանա կառուցել խաղաղ և հուսալի ապագա։ Կարծում եմ նաև, որ այս այցը շատ կարևոր կլինի Սփյուռքի ողջ հայության համար՝ նրանց, ովքեր ապրում են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում և բազում այլ երկրներում և ամենուր վառ են պահում այս ազգի մարդկային ու քրիստոնեական արժեքներն ու հարստությունը։ Ֆրանցիսկոսի խոսքն ու օրհնությունը նրանց համար մխիթարություն ու խրախուսանք կլինի»,- ասել է կարդինալ Սանդրին:
Լեոնարդո Սանդրին նաև իր խորը հիացմունքն է հայտնել հայ ժողովրդի հանդեպ և ընդգծել է. «Հավատի մեջ հաստատակամությունը, նվաստությունը և ծառայելու ոգին Հայաստանի ուժն են, այն որ թույլ է տվել այս մեծ քրիստոնյա համայնքին անցնելու և հաղթահարելու 900-ականների արհավիրքները, որից տուժել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 1,5 միլիոն հայեր»:
Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականն իր վերաբերմունք է հայտնել Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի ճակատագրի և քրիստոնեությանը բոլոր հանգամանքներում հավատարիմ մնալու հարցերում:
Անդրադառնալով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններին, կարդինալն ասել է. «Ես դիտում եմ դրանք շատ եղբայրական և մասնավոր ջերմ։ Կաթոլիկները փոքր թիվ են կազմում երկրում և շնորհակալ պետք է լինենք Տիրոջը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին՝ շնորհի Գարեգին Բ-ի և նրա նախորդի մեծահոգության, թույլ է տվել Կաթոլիկ եկեղեցուն գոյություն ունենալ և լիարժեք ապրել հավատն ու ժողովրդին ծառայելու գթասրտությունը։ Մտածում եմ օրինակ Սպիտակի և Երևանի «Գթասրտության միսիոներ քույրերի» և 1988թ. Կամիլյան հայրերի և «Charles di Foucauld Փոքրիկ քույրերի» կողմից ղեկավարվող և Ս. Հովհաննես-Պողոս Բ-ի կողմից նվիրաբերված Աշոցքի հիվանդանոցի մասին։ Համոզված եմ, որ Ֆրանցիսկոս Պապի այցը երկու Եկեղեցիների միջև էլ ավելի սերտ հարաբերությունների հիմքը կհանդիսանա, եղբայրական, բարեկամական կապերի և առավել ամուր և արդյունավետ փոխաջակցության, որոնք շատ բնագավառներում կտանեն գործնական համագործակցության»:
Կարդինալ Սանդրին նաև ենթադրություն է արել, որ «նաև այս այցի առիթով կմշակվի համատեղ հայտարարություն, ուր կշեշտվի և կհաստատվի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ընդհանուր հավատքը և կարտահայտվի մեր միջև միշտ ավելի եղբայրական կապեր հաստատելու ցանկությունն ու կամքը»։
«Կարծում եմ, որ այս այցն, անկասկած, առիթ կհանդիսանա վերահաստատելու և խրախուսելու յուրաքանչյուր մարդկային համայնքի առանցք հանդիսացող արժեքները. ուժի, զենքի կիրառումից հրաժարումը, որոնք մեծ ցավ են առաջացնում և դիվանագիտական, երկխոսության, հանդիպումների, բանակցությունների ճանապարհով խաղաղություն հաստատելու հետևողականությունը։ Կարծում եմ, որ Հայաստան այցելության ընթացքում, որը Կովկասի տարածաշրջան այցի առաջին փուլն է (սեպտեմբերին Պապը կմեկնի Վրաստան և Ադրբեջան) առիթները չեն պակասի խաղաղություն հաստատելու կոչեր անել և խրախուսել գործելու այնպես, որպեսզի Կովկասը դառնա այն ինչ վերապահված է նրան աշխարհագրորեն՝ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև», - ասել է կարդինալը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից