Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը 06/17/2016   18:29  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները: Զեկուցողի խոսքով՝ վերլուծությունը հիմնված է շուրջ երկու տասնյակ երկրների միջազգային փորձի և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերի ուսումնասիրության վրա՝ մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնելով հետևյալ հարցադրումների վրա. ինչպե՞ս է մեկնաբանվում և կիրառվում ՄԱԿ-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածն արտասահմանյան երկրներում, ինչպե՞ս է քրեականացվել ապօրինի հարստացումն արտասահմանյան երկրներում, ի՞նչ ինստիտուցիոնալ միջոցառումներ են կիրառվել այդ նպատակով, ինչպիսի՞ պատժամիջոցներ են նախատեսվել, և ինչպիսի՞ լուծումներ կարող են կիրառվել մեր օրենսդրությունում, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի նախագծում` ապօրինի հարստացման հանցակազմը կատարելագործելու նպատակով։

Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Կարևորելով այս խնդիրը՝ ես ուզում եմ հիշեցնել մեր գործընկերներին, որ կառավարությունն այն ներառել է 2015-2018 թթ. Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունում և առաջարկում եմ հանձնարարել արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում հասարակական հատվածի մեր գործընկերների, բոլոր շահագրգիռ մարմինների հետ ձևավորել օրենսդրական փաթեթ, քննարկել, նախապատրաստել և ուղարկել Ազգային ժողով»: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից իրականացվող կանխիկ գործարքների ինստիտուտի կիրառման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները: ՀՀ ԿԲ փոխնախագահը նշել է, որ առաջարկությունները մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, և երկրների կողմից նշված սահմանափակումները հիմնականում կիրառվում են հետևյալ նպատակներով՝ ստվերային տնտեսության դեմ պայքար և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար և անկանխիկ վճարումների մշակույթի ձևավորում: Վարչապետը կարևորել է նշված հարցի կարգավորումը և առաջարկել հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել մշակված առաջարկությունները:

Զեկուցումով է հանդես եկել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները: Նա, մասնավորապես, նշել է, որ գործող համակարգի արդյունավետության գնահատումն իրականացվել է հետևյալ հարցադրումների հիման վրա՝ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակ, հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակ, հայտարարագրերի տեսակներ, հայտարարագրերում զետեղված տեղեկատվության արժանահավատության ստուգման մեխանիզմների առկայություն և հայտարարագրերի ռեժիմի կիրարկումն ապահովող սանկցիաների համակարգ:  Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմների և նոր թիրախային խմբերի ներգրավման վերաբերյալ առաջարկություններ և քննարկել դրանք հասարակական կազմակերպությունների հետ:

Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2015 թ. սեպտեմբերի 25-ի 1141-Ն որոշման 4-րդ կետով սահմանված հանրապետական գործադիր մարմինների տարեկան հաշվետվությունների գնահատման և մոնիթորինգի մեթոդաբանության վերանայման հարցը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվել է դոնոր կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ և առաջարկվել է նշված հաշվետվությունների գնահատման և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակել և ներդնել նոր միասնական մեթոդաբանություն, ինչպես նաև հաշվետվությունները դարձնել հրապարակային: Վարչապետը կարևորել է պետական կառավարման մարմինների գործունեության տարեկան հաշվետվությունների գնահատման մեթոդաբանության և մոնիթորինգի միասնական մեխանիզմի մշակումը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մեկ այլ հարցով Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2016 թ. փետրվարի 5-ին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում փորձագիտական հանձնախմբի ստեղծման նպատակով  հայտեր ներկայացրած միջազգային փորձագետների վերաբերյալ: Նշվել է, որ հայտ է ներկայացրել 9 թեկնածու, որից 6-ը՝ ՀՀ քաղաքացի, 3-ը՝ օտարերկրյա, և նախնական ուսումնասիրության համաձայն՝ սահմանված չափանիշներին համապատասխանում են օտարերկրյա երեք քաղաքացիները: Հաջորդ քայլով անհրաժեշտ է կազմակերպել հայտերի գնահատման գործընթաց՝ ըստ ներկայացված փաստաթղթերի և սահմանված չափանիշներին համապատասխանող երեք փորձագետներից ընտրել երկուսին: Խորհուրդը հաստատել է նաև ընտրվելիք միջազգային երկու փորձագետների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]