ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԸՕ-ի շուրջ «4+4+4» բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը հայտարարություն են ստորագրել 06/16/2016 22:29 | Ընտրական իրավունք
Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը քիչ առաջ Ազգային ժողովում ստորագրեցին Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարություն, որում ասված է.
«Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը`
- կարեւորելով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը,
- գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ, հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկել, նրանում ընդգրկելով հետեւյալ դրույթներն եւ կատարել դրանց իրականացման միջոցառումներ.
1. Կիրառության է դրվում ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, հետեւյալ սկզբունքներով.
ա) ընտրողներին ոստիկանության մարմնի կողմից անվճար տրամադրվելու է նոր նմուշի նույնականացման քարտ: Նախկինում նույնականցման քարտ ստացած ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտ չի նախատեսվում տրամադրել (թեեւ նրանք իրավունք ունեն վճարովի հիմունքներով ստանալ).
բ) անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է ձեռքերի 10 (բոլոր) մատնահետքերը, ինչպես նաեւ Նույնականցման քարտերի մասին ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ.
գ) ձեւավորվում է ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցը, որի գրանցումները համակարգչային ծրագրի միջոցով ստուգվում են նույնականացման քարտերին ներկայացվող միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան,
դ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ստանում միայն`
a. այն քաղաքացիները, ովքեր սահմանված կարգով հանձնել են մատնահետքերը սույն հայտարարության 1-ին կետով սահմանված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար (տեխնիկական սարքավորման միջոցով).
b. նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիները (տեխնիկական սարքավորման միջոցով).
c. զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողները.
d. քրեակատարողական հիմնարկում քվեարկողները.
e. բժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկողները.
f. նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձած ընտրողների մասով քվեարկության օրը դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները: Այդ դեպքում հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով ընտրողը պարտավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացնել հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ նշումներ պարունակող իր անձնագիրը.
g. նոր նմուշի նույնականցման քարտ ստանալու համար մատնահետքերը հանձնած, սակայն առանձին դեպքերում ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացիների մասով դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները:
ե) անվճար նույնականացման քարտերի տրամադրումը ավարտվում է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Անհրաժեշտ համարելու դեպքում կառավարությունը այդ ժամկետը կարող է երկարաձգել 10 օրով: Սույն համաձայնագրով նախատեսված կարգով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող (Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին նույնականցման քարտ ունեցող քաղաքացիների) անձանց ցուցակը հրապարակվում է օրենսգրքի փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ, համալրված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով գրանցված քաղաքացիների տվյալներով` Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետում եւ կարգով:
զ) քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով (բացի դ) կետի c-g ենթակետերի): Բացառիկ դեպքերում, եթե մատնահետքերի միջոցով գրանցումը հնարավոր չէ (մատնահետքերը ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով ունեն ցածր ինֆորմատիվություն), ապա ընտրողի նույնականացումը իրականցվում է նույնականացման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա.
է) կենտրոնացված էլեկտրոնային պահոցը պարբերաբար ենթարկվում է աուդիտի դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով` սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով: Նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիների էլեկտրոնային պահոցը եւս ենթարկվում է աուդիտի:
2. Ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու, քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու եւ տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է` իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների` հավասար մասնակցությամբ համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ` Ընտրական օրենսգրքում եւ Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո` 20-օրյա ժամկետում:
3. Ընտրողների ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են ստուգումների համար:
Այդ նպատակով`
ա) քվեարկության ավարտից անմիջապես հետո քվեարկության սենյակում ներկա վստահված անձինք կարող են ընտրական հանձնաժողովի նախագահից ստանալ ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանք` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Քվեարկության սենյակում ներկա դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել եւ տեսանկարահանել այդ տեղեկանքը: Մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ավարտը վստահված անձինք, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք են ստանում ստուգելու ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքի տվյալների համապատասխանությունը ընտրողների հիմնական ցուցակում քվեարկության մասնակիցների վերաբերյալ առկա տվյալների հետ:
բ) ընտրություններին մասնակցող կուսակցություններին իրավունք է տրվում համապատասխան հայտի հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովներից պաշտոնապես ստանալու այդ հանձնաժողովի սպասարկման տարածքի բոլոր տեղամասերի ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումների միջոցով տպված տեղեկանքները` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Նշված հայտերը ներկայացվում են վերահաշվարկի համար սահմանված ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղեկանքների տրամադրումը կատարվում է քվեարկության ավարտից հետո՝ 40 ժամվա ընթացքում:
Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանվում է ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ իրականացվում է հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը` մինչեւ 50մ. շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մրցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի եւ գնահատող հանձնաժողովի լիազորությունները իրականցնելու է 2-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը տրամադրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպությունների պահանջով` պատճենահանման ինքնարժեքի դիմաց:
Տեսանկարահանված նյութերը արխիվացվում եւ պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգով:
4. Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում քննարկելու եւ լուծումներ գտնելու ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքերը մինչեւ ընտրության արդյունքերի նախնական ամփոփումը համացանցով տեղեկացնելու վերաբերյալ:
5. Սույն հայտարարությամբ կողմերը դիմում են դոնոր կազմակերպություններին` վերոնշյալ փաթեթով նախատեսվող աշխատանքները կազմակերպելու եւ մեխանիզմները ներդնելու ֆինանսավորման խնդիրը լուծելու նպատակով:
6. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) եւ դրանցից որեւէ մեկից հրաժարումը կամ անհրաժեշտ ֆինանսավորման առկայության դեպքում չկիրառելը հանգեցնում է ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը:
7. Փոխհամաձայնությունը մտնում է ուժի մեջ դոնոր կազմակերպությունների կողմից ամբողջ փաթեթի նկատմամբ համապատասխան ֆինանսավորման (ներառյալ նոր նմուշի նույնականցման քարտ տրամադրելու համար տվյալների հավաքագրման, տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական եւ ծրագրային ապահովման եւ նույնականացման քարտերի արտադրության աշխատանքները) հաստատումը ապահովվելու դեպքում: Միաժամանակ կողմերը գիտակացում են, որ հնարավոր է ներդրման փուլային եղանակ՝ կախված ֆինանսավորման ժամանակցույցից եւ հասանելի ռեսուրսներից:
8. Կառավարությունը կնախաձեռնի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: Փոփոխությունների արդյունքում ներդրվող մեխանիզմները պայմանավորված են լինելու ֆինասավորմամբ:
9. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի` տարածքային ու վարկանիշային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաեւ այլ դրույթների վերաբերյալ»:
Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունն ստորագրել են՝
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը,
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը,
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը,
ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը,
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը,
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը,
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Փաստորեն, հայտարարությունն ստորագրեցին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ «Ժառանգության», որը «4+4+4» ձևաչափով քննարկումներին չէր մասնակցում: Այն չստորագրեցին նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք վաղը հանդես կգան հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից