ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վունդերկինդ, հանգիստ նստիր տեղդ». համայնքների խոշորացման հարցը՝ ԱԺ-ում կրքերի բորբոքման առիթ 06/16/2016 14:02 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը 58 «կողմ», 23 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Դեմ էր խորհրդարանական ընդդիմությունը:
Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է երկրում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացնել համայնքների խոշորացման ևս 15 պիլոտային ծրագիր՝ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքային փնջերում: Հիշյալ 15 փունջ համայնքներում նախատեսված է ներառել 4 մարզերի ընդհանուր առմամբ 118 համայնքներ:
Քվեարկությունից առաջ մի շարք պատգամավորներ առաջարկեցին հետաձգել այս տեքսով օրենսդրական փաթեթի քվեարկությունը՝ նաև հաշվի առնելով խորորացման ծրագրում ընդգրկված որոշ համայնքերի անհամաձայնությունը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ կրկին հիշեցրեց համայնքերի կարծիքը լսելու Սահմանադրության իմպերատիվ դրույթը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, թե առնվազն Կողբի և Բերդավանի միացման հարցում կառավարությունը վերանայել է իր առաջարկը, և «գոնե այս 2 համայնքները չեմ միացվի»: Ապա տեղեկացրեց, որ Բերդավանը կմիացվի Նոյեմբերյանին:
ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, թե «նման օրենքը հայտնվում է ընդհանրապես պատմությունը չիմանալուց, Հայաստանի սոցիալական և տնտեսական կյանքի պատմությունը չտիրապետելուց»: «Չի կարելի երկու կոպեկի համար բռնել համայնք վերացնել, եթե անգամ գյուղը դրա հետ համաձայն է, գյւողը չի հասկանում, գյուղն այնքան նեղ է, որ մտածում է, թե եթե խոշորանա, իրեն լավ կլինի»,-ընդգծեց նա:
Այս հայտարարություններին անմիջապես արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Ցավոք սրտի, կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքի բովանդակությունից»: Այստեղ արդեն տեղից բորքոցվեց Հրանտ Բագրատյանը՝ տեղից բղավելով:
«Հանգիստ նստիր տեղդ, վունդերկինդ, հանգիստ նստիր տեղդ»,-վրովված բղավեց Այվազյանը, ապա հորդորեց, թե «այս ազվերին կերածներին հանգստացրեք, թե չէ ես կհանգստացնեմ»: Կրքերը դահլիճում բորբոքվեցին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ հանգստանալու հորդորներն էլ վիճակը չփոխեցին, պատգամավորների մի մասն էլ փորձում էր հանդարտեցնել վիճողներին: ԱԺ-ն արդեն անցել էր հաջորդ հարցի քննարկմանը, սակայն կրքերը չէին հանդարտվում: «Կամ ազատեք նիստերի դահլիճը, կամ ձեզ պահեք պատգամավորի պես»,-հորդորեց ԱԺ նախագահը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից