ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուբյեկտիվիզմի պայքար է ընթանում. «Օֆշորի գործով» մեղադրող 06/16/2016 16:29 | Դատական ռեպորտաժներ
«Օֆշորի գործով» այսօրվա դատական նիստում հարցաքննվեց ՀՀ կենտրոնական բանկի վերահսկող վկան, ով դատարան էր հրավիրվել տուժող կողմի միջնորդությամբ:
Վկան խումբ էր կազմել ու այս գործի քննության շրջանակում 2014թ. ստուգումներ անցկացրել Ամերիաբանկում՝ բանկի և գործով միակ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի միջև կնքված վարկային պայմանագրի շուրջ: Ստուգման հաշվետվությունը կազմվել է քննիչի առաջադրած հարցերի հիման վրա, մասնավորապես, 10 մլն 700 հազար դոլար վարկավորման գործընթացն, արդյոք, համապատասխանե՞լ է օրենսդրությանը և ներքին իրավական ակտերին, և արդյո՞ք վարկը նպատակային է օգտագործվել:
Վարկային պայմանագրով նպատակ է դրվել համալրել շրջանառու միջոցները, մարել կրեդիտորական պարտքերը և իրականացնել ֆինանսատնտեսական գործունեություն: Մեկ կարճաժամկետ նպատակ էր դրվել՝ ադամանդի արդյունահանում և մեկ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանում առևտրի կենտրոնի հիմնում ու բիզնեսի ընդլայնում:
ԿԲ-ի խումբը որևէ խախտում չի հայտնաբերել, գտել է, որ վարկավորման գործընթացն իրականացվել է օրենսդրությանն ու ներքին փաստաթղթերին համապատասխան: ԿԲ-ն՝ հիմնվելով Ամերիաբանկի մոնիթորինգների արդյունքների վրա, գտել է, որ վարկն օգտագործվել է նպատակային:
Տուժող կողմի հարցերը բազմաթիվ էին, մասնավորապես, կողմին հետաքրքրում էր՝ եթե բիզնես ծրագրով 9 մլն դոլարի սարքավորում պետք է ձեռք բերվեր, սակայն այն ձեռք է բերվել 100 հազար դոլարի չափով, արդյոք դա կարելի՞ է համարել նպատակային օգտագործված վարկ:
Ամբաստանյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանն առարկեց հարցադրման դեմ՝ նշելով, որ վարկային պայմանագրում նման թիվ նշված չէ, այն առկա է բիզնես պլանում:
Տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը անընդհատ հարցադրումներ ու դիտարկումներ էր անում, թե Կենտրոնական բանկը՝ լինելով վերադաս բանկ, ինչու այս ու այս չի արել: Դրան ի պատասխան մեղադրողը հայտարարեց, որ սուբյեկտիվիզմի պայքար է ընթանում, նախ պետք է ճշտել ԿԲ լիազորությունները, անընդհատ նույն բանը կրկնվում է՝ ԿԲ-ն վերադաս բանկ է, Ամերիաբանկն էլ առևտրային բանկ է, ստացվում է ինչ-որ շրջապտույտ, ասաց դատախազը:
Դատարանում նախատեսում է հարցաքննել ևս մեկ վկայի, ով 1-2 տարի է, ինչ այլևս չի աշխատում Կենտրոնական բանկում, ինչպես նաև Ամերիաբանկի ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը:
Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից