ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ. Հովիկ Աբրահամյան 06/15/2016 19:06 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի և աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները: Խմբում ընդգրկված են եղել ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ:
Խորհրդի անդամներին ներկայացված զեկույցում հանգամանալից անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման միջազգային փորձին և միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը: Նշվել է, որ ուսումնասիրության արդյունքներն ի մի բերելով՝ աշխատանքային խումբը երկու տարբերակ է առաջարկում. Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քննչական, կրթական և կանխարգելիչ, կամ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ, ինչպես նաև առանձին քննչական մասնագիտացված մարմին:
Հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները և ռեսուրսների մոբիլիզացիայի կարևորությունը՝ երկու մարմնի պարագայում էլ առաջարկվում է օգտագործել ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունները: Արփինե Հովհաննիսյանը նաև նշել է, որ երկու մոդելների դեպքում էլ անհրաժեշտ է առաջ շարժվել գործիքակազմի համապարփակ տրամադրման սկզբունքով: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ ներկայացված յուրաքանչյուր մոդել ունի իր առավելությունները և թերությունները և լսելով հարցադրումները՝ այսօր վերջնական որոշում դեռ չենք կարող կայացնել: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները, ևս մեկ անգամ վերհանել դրական ու բացասական կողմերը և երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Պետք չէ շտապել, եթե նաև օրենսդրության հետ հակասություններ կան, պետք է ուսումնասիրել և միջազգային փորձագետների ևս ներգրավել», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:
Հաջորդիվ Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման հարցը: Նա նշել է, որ հարցը բարձրացվել է բիզնես ասոցիացիաների և ՔՀԿ-ների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում՝ որպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող հրատապ խնդիր: Ներկայացնելով կատարված ուսումնասիրության արդյունքները՝ Կարեն Զադոյանը նշել է, որ օֆշորային գոտիներից բխող հիմնական վտանգն այն է, որ շատ ընկերություններ, որոնց սեփականատերերը հայտնի չեն, օֆշորային գոտիներում գրանցվելով՝ Հայաստանում հաղթում են պետական գնումների մրցույթներ: Նրա խոսքով՝ նաև Վերահսկիչ պալատի բացահայտումներից պարզ է դառնում, որ հիմնականում ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններն ստեղծվել են արհեստականորեն` գնումների մասնակցելու համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ որևէ արգելք նախատեսված չէ, և օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները կարող են մասնակցել պետական գնումներին: Գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար որպես լուծման տարբերակ առաջարկվում է, որպեսզի կառավարությունը պարտադրի իր հետ պայմանագիր կնքել ցանկացող կազմակերպություններին բացահայտել իրական սեփականատերերին, ինչպես նաև պետք է վերջիններիս վերաբերյալ ինֆորմացիան հանրայնացվի անվճար հիմունքներով: Զեկուցողը նշել է, որ նշված մոտեցման կիրառման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և արձանագրված վիճակագրությունը վկայում են կոռուպցիայի մակարդակի նվազման մասին: Արձագանքելով վարչապետ Աբրահամյանն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել առաջարկվող մոտեցումը, և նշելով, որ հարցը շատ կարևոր է ու ընդգրկուն, հանձնարարել է արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փաթեթ:
Այնուհետև զեկուցումով հանդես է եկել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի թղթակից Սառա Պետրոսյանը, ով ներկայացրել է «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» և «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» հետազոտությունների արդյունքները: Նա անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում հետազոտության առարկա հանդիսացող ոլորտում գործող օրենսդրության, աճուրդների հրապարակայնության ապահովման, հայտարարությունների բովանդակության օրենսդրական պահանջի կիրառման, աճուրդների իրականացման ընթացակարգի և այն խախտելու օրենսդրական հետևանքների, փակ և դասական աճուրդների, աճուրդի մեկնարկային գնի և այլ հարցերի կապակցությամբ բացահայտված բացթողումներին և աճուրդի գործընթացի կազմակերպման խախտումներին: Ներկայացնելով իր առաջարկությունները՝ Սառա Պետրոսյանն առաջնահերթ է համարել աճուրդների իրականացման գործընթացը կարգավորող օրենսդրության բարելավումը՝ վերացնելով օրենքների և ենթաօրենսդրական ակտերի միջև առկա հակասություններն ու թերությունները, աճուրդների իրականացման օրինակելի կանոնակարգի մշակումը՝ պարտադիր բոլոր համայնքների համար, աճուրդներ իրականացնող մասնագիտացված կառույցի ստեղծումը, համայնքային գույքի օտարման, կրկնաճուրդների գործընթացի արդյունավետ կազմակերպումը, հնարավորինս լայն իրազեկումը և այլն: Նշելով, որ ոլորտում խնդիրներ և բացթողումներ կան՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ տեղում ստուգումներ իրականացնել և փաստեր ներկայացնել: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս բնագավառում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստերը և բացթողումները, երկու ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը ևս մեկ անգամ կքննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և կներկայացվի Ազգային ժողով:
Օրակարգային հարցերի շրջանակում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015թ.» գլոբալ ուսումնասիրության շրջանակում ՀՀ պաշտպանության համակարգի ռիսկերի գնահատումը: Որպես իրականացված հետազոտության եզրակացություն՝ առաջարկվում է բարձրացնել համակարգի թափանցիկությունը և արդյունավետությունը, ինչն անհրաժեշտ է հասարակության և զինված ուժերի միջև վստահության ամրապնդման և բյուջեի ծախսման առավելագույն արդյունավետության համար:
Զեկույցով է հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ համագործակցության շրջանակում իրականացվող բարեվարքության (բարեխղճության) ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագրի ընթացքը և իրականացվող գործողությունները:
Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը՝ վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ պաշտպանության նախարարությանը կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան