Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Տեսա 2-3 դիմակավորված անձ, մտածեցի կինո են նկարում. երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով վկա 06/14/2016   16:26  |  Դատական ռեպորտաժներ

Տեսա 2-3 դիմակավորված անձ՝ մտածեցի կինո են նկարում: Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով վկա Ալբերտ Չիլինիգարյանը, ով 2015թ. մարտի 4-ին գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոչ շառ հեռու:

Այսօր՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Հարցաքննվեցին դատակոչված 3 վկա, վերջիններիս նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասություններով պայմանավորված՝ հրապարկվեց նաև նրանց նախաքննական ցուցմունքները:
Վկաներից երեքն էլ ամբաստանյալներին չէին ճանաչում:

Վկա Ալբերտ Չիլինիգարյանը, նշեց, որ դեպքի օրը գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոչ շատ հեռու՝ գործընկերների հետ իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, խողովակ են փոխել և այդ ժամանակ տեսել է 2-3 դիմակավորված անձանց՝ «մտածեցի կինո են նկարում…»:

Վկան հայտարարեց նաև, որ ինքը տարիքով մարդ է և քանի որ դեպքից բավական ժամանակ է անցել, որոշ դրվագներ չի հիշում և դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը:

Իսկ մինչև մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը կանցներ վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակմանը՝ վկան հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը գրել է իր կամքով և իր ձեռքով, ապա համոզվելու համար, որ իր գրածն է հրապարակվելու, խնդրեց իրեն ցույց տալ:

Ցուցմունքը, որը գրել էր վկան իր ձեռքով, հակասություններ էր պարունակում. նախաքննության փուլում վկան հայտնել էր, որ կալանավայրի կողմից լսեր էր կրակոցներ և մտածել՝ ինչ-որ վարժանքներ են, ապա տեսել էր 2-3 անձի, նրանցից դիմացից քայլողը եղել էր դիմակավորված, մյուսները՝ ոչ, սակայն նրանց նկարագրել չի կարողացել, քանի որ «ակնթարթներ է տեսել»:

Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքը՝ հավելելով, որ «100 տոկոսով ճիշտ է»:

Հաջորդիվ հարցաքննվեց տաքսիստ Դմիտրի Սաբչենկոն, վկան հայտնեց, որ Մասիվի շուկայի դիմացի կանգառում կանգնած հաճախորդի է սպասելիս եղել, 3 երիտասարդ մոտեցել են խնդրել, որ իրենց Ավան տանի, ինքն էլ տարել է: Տաքսիստի ծառայություններից օգտվելուց հետո երիտասարդները նրան վճարել են 2000 դրամ:
Վկան, հարցերին պատասխանելով, նշեց որ ճանապարհին երիտասարդները չեն խոսել:

Այս դեպքում էլ հրապարակված նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ մեքենայում գտնվելու ընթացքում երիտասարդներն ասել են. «իրենց ավտոյի անիվը նստել է, մեր ախպոր ավտոյով կգնանք Ավան» (ախպոր մեքենա ասելով նկատի են ունեցել տաքսիստին), ապա ծխախոտ են ուզել վարորդից, և ճանապարհին մի տեղ էլ կանգնել են, մեքենայի ետևում նստած 2 երիտասարդները գնացել են ջուր խմելու և այդ ժամանակ տաքսիստը նկատել է, որ տղաներից մեկի ջինսե տաբատի ծնկի մասը պատռված է:

Վկա Ալեքսանդր Միրզոյանն էլ դեպքի ժամանակահատվածում աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոչ շատ հեռու գտնվող ավտովերանորոգման կետում: Վկան հայտնեց, որ երիտասարդներ են մոտեցել և խնդրել, որ հիվանդանոց տեղափոխեն: Միրզոյանի կոլեգան, ով գործով վկա Վահագն Մնացականյանն է, նրանց տեղափոխել է, իսկ երբ վերադարձել է, ոստիկանները եկել են իրենց ավտովերանորոգման կետ և Վահագնը նրանց հետ գնացել է, ապա նաև իրեն են տարել ոստիկանություն, որից հետո էլ ԱԱԾ-ում հարցաքննվել է:

Հրապարակված նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ 3 երիտասարդներից մեկը մոտեցել է ու Վահագնին խնդրել, որ հիվանդանոց հասցնի, Վահագնի հարցին ի պատասխան՝ թե ինչ է պատահել, երիտասարդն ասել է՝ «ի՞նչ կլինի, տար հիվանդանոց, ախպե՛ր, Աստված էլ ձեզ կօգնի»:

Վկայի գործընկեր Վահագնը նրանց տարել է ուր ցանկացել են, այդ ընթացքում վկան մի քանի անգամ զանգել է կոլեգային և հարցրել, թե ուր է հասել, առաջին անգամ ընկերը պատասխանել է, թե դեռ տղաներին չի իջեցրել:

Իսկ մյուս զանգերը վկան կատարել է արդեն ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, մի դեպքում Վահագն ասել է, որ Մասիվում է, իսկ մյուս դեպքում հայտնել է, որ իջեցրել է երիտասարդներին և հետ է վերադառնում:

Նկարագրելով այդ երիտասարդներից մեկին՝ վկան հայտնել է, որ նա մինչև 30 տարեկան է, միջին կազմվածքով՝ ո՛չ նիհար, ո՛չ գեր, գլխին էլ գլխարկ է եղել, մյուսներին վկան չէր նկարագրել, նախաքննական մարմնին հայտնելով, որ նրանք ավելի հեռու են կանգած եղել՝ նրանց արտաքինին ուշադրություն չի դարձել, սակայն նրանց վրա աչքի ընկնող ոչ մի բան չի նկատել:

Վկան նաև նշել է, որ իր գործընկերոջ հետ զրուցող տղան չի ներկայացել, իսկ մյուսները չեն խոսել, նրանց ձեռքին որևէ իր առարկա չի տեսել, բջջային հեռախոսով ևս չեն խոսել:

Հաջորդ՝ հունիսի 21-ին կայանալիք նիստում ևս կշարունակվի վկաների հարցաքննությունը:




Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]