ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացակայում է պատճառահետևանքային կապը. զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով փաստաբանը պահանջում է նոր փորձաքննություն 06/13/2016 19:58 | Դատական ռեպորտաժներ
2013թ. հուլիսի 31-ին զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով պաշտպանական կողմը միջնորդում է նշանակել կրկնակի ամբուլատոր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց գործի քննությունը և ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը դատաքննությունը լրացնող միջնորդությամբ հանդես եկավ:
Պաշտպանը գտնում է, որ նախաքննության ընթացքում դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունը կատարվել է թերի, մակերեսորեն, եզրակացությունը պատճառաբանված չէ և կառուցված է հայեցողական և որ ամենակարևորն է բացակայում է պատճառահետևանքային կապը, ինչն էլ դարձել է գործիք իր պաշտպանյալին քավության նոխազ դարձնելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Ըստ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննության եզրակացության՝ Մանուչար Մանուչարյանը կյանքի ընթացքում որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, եղել է հոգեպես առողջ անձ, բնավորության փսիխասթենիկ գծերի առկայությամբ:
Փորձագետները հիմնվելով զինծառայողներ Լիբիկ Մկրտչյանի, Արման Սահակյանի և մասամբ նաև Կարինե Պետրոսյանի ցուցմունքների վրա, եկել են այն եզրակացության, որ ծառայության վերջին 40 օրերի ընթացքում գործով ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի կողմից սիստեմատիկորեն ծեծի, ստորացումների, նվաստացումների, ծաղրի և շահագործման ենթարկվելու հետևանքով Մ. Մանուչարյանի մոտ վերջին ժամանակահատվածում զարգացել է սուր դեպրեսիվ հակազդում, որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, ինչը և ամենայն հավանականությամբ բերել է նրա կողմից ինքնասպանության իրագործմանը: Ինքնասպանություն կատարելու պահին, գտնվելով խիստ հուզված, ընկճված վիճակում, գիտակցության աֆեկտիվ նեղացման ֆոնի վրա, Մ. Մանուչարյանը չէր կարող լրիվ չափով իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար և ղեկավարել դրանք:
Նորայր Նորիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքը հիմնված է բացառապես մեկ վկայի` Լիբիկ Մկրտչյանի նախաքննական ցուցմունքի հիման վրա, սակայն վերջինս դատաքննության ընթացքում հայտնել է, որ նախաքննության ընթացքում չի նշել, որ Արման Ստեփանյանը 5 րոպե տևողությամբ ոտքերով հարվածել է Մ. Մանուչարյանին, այլ հայտնել է, որ ընդամենը հրել է։ Ավելին՝ նշել է, որ երբեք չի տեսել Մ. Մանուչարյանին շոր լվանալուց, դեպքին նախորդող 40 օրերի ընթացքում երբեք չի տեսել Արման Ստեփանյանին հանգուցյալ Մ. Մանուչարյանին նվաստացնելուց, վիրավորելուց, ճնշելուց:
Ըստ պաշտպանի՝ տարակուսելի է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում վկաներից ընդամենը երկուսն են նշել, որ Մանուչարը եղել է տխուր, ընկճված, իսկ մնացած բոլոր վկաները ընդգծել են, որ Մանուչարն ունեցել է նորմալ տրամադրություն, անգամ ցուցմունք կա, որ դեպքից շուրջ մեկ ժամ առաջ Մանուչարը պահակատանը անեկդոտ է պատմել:
Պաշտպանը, կասկածի տակ դնելով եզրակացության օբյեկտիվությունը, նշեց, որ փորձագետները խտրական վերաբերմունք են դրսևորել վկաների ցուցմունքների նկատմամբ. եզրակացությունը կազմելիս, ունենալով 6 վկայի և մեկ տուժողի իրավահաջորդի հարցաքննություն, հիմքում դրվել է ընդամենը 2 վկայի ցուցմունք՝ չանդրադառնալով մյուս վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներին:
Պաշտպանը պնդեց, որ կատարված փորձաքննության համար հիմք հանդիսացած ելակետային տվյալներն առնվազն Արման Ստեփանյանի մասով սխալ է, որի հետևանքով սխալ, չպատճառաբանված և չհիմնավորված եզրակացություն է տրվել:
Ուստիև Նորայր Նորիկյանը միջնորդեց նշանակել կրկնակի ամբուլատոր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն, իսկ միջնորդությունը բավարարելու դեպքում՝ փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին:
Մեղադրող դատախազ Արամ Ամիրյանի գնահատմամբ՝ պաշտպանի միջնորդությունը անհիմն է և ենթակա մերժման:
Մասնավորապես, դատախազը նշեց նաև, որ երբ դատարանում հրապարակվել է Լիբիկ Մկրտչյանի նախաքննական ցուցմունքները, վերջինս պնդել է, որ նախաքննական մարմնի կողմից իր նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, ցուցմունքները գրել է իր ձեռքով, իր կամքով:
Դատախազը նշեց նաև, որ քրեական գործն ամբողջությամբ է տրամադրվել փորձագետներին, կատարվել է համապատասխան փորձաքննություն և փորձագետները, ուսումնասիրելով ինչպես Լիբիկ Մկրտչյանի, այնպես էլ մյուս վկաների և ամբաստանյալների ցուցմունքները, գտել են, որ քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար են համապատասխան եզրակացություն տալու համար՝ առ այն, որ Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործողությունների հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, որոնք բերել են Մ Մանուչարյանի ինքնասպանության:
Ինչպես գործով մյուս ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը, այնպես էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Մարտիրոսյանը և Շուշանյանը միացան պաշտպան Նորիկյանի միջնորդությանը՝ գտնելով, որ այն ենթակա է բավարարման:
Դատարանը՝ նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, պաշտպանի միջնորդության լուծումը հետաձգեց հնարավորություն տալով կողմերին միասնական հարցադրումներով հանդես գալ:
Փորձաքննությունը լրացուցիչ, թե կրկնակի նշանակելու վերաբերյալ պաշտպան Նորիկյանը վերջնական դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը