ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանը բեկանել է արդարացման դատավճիռն ու կայացրել մեղադրական դատավճիռ 06/11/2016 16:29 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնություն, մեղադրանքում Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի փետրվարի 26-ի արդարացման դատավճիռը բեկանվել է ու կայացվել է մեղադրական դատավճիռ:
Վերաքննիչ դատարանը Ռուզաննա Տոնոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել պայմանական կալանքի՝ 2 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:
Ըստ Վերաքննիչ դատարանի, առաջին ատյանի դատարանը Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով արդարացման դատավճիռ է կայացրել ոչ թե մեղսագրվող արարքը նրա կողմից կատարած չլինելու հիմքով, այլ գողության վերաբերյալ Ռուզաննա Տոնոյանի հաղորդմանը քրեական հետապնդման մարմնի կողմից որևէ իրավական գնահատական չտալու պատճառաբանությամբ: Դա, ըստ վերադաս դատարանի, հիմնավորված չէ և չի բխում ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներից:
Գործի փաստական տվյալները վկայում են այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին գողության վերաբերյալ հայտարարություն տալուց անմիջապես հետո, երբ դեռևս քրեական գործ հարուցված չի էլ եղել, նույն օրը կատարված դեպքի վայրի զննության ընթացքում Տոնոյանը հայտնել է, որ ինքը սուտ հաղորդում է տվել, իրականում իր աղջկա տնից որևէ գողություն չի կատարվել` բացատրելով նաև իր այդ քայլի դրդապատճառները:
Նման պայմաններում, ըստ Վերաքննիչ դատարանի, հիմնավորված են դատախազի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները առ այն, որ «դատարանն իր հետևությունները չի հիմնավորել կոնկրետ գործով ձեռք բերված փաստական տվյալներով, այլ ըստ էության առաջնորդվել է գնահատողական դատողություններով, կանխատեսումներով», և որ անհասկանալի է, թե ըստ առաջին ատյանի դատարանի եզրահանգումների, գողության վերաբերյալ կոնկրետ ինչ դատավարական որոշում պետք է կայացներ նախաքննական մարմինը:
Այս առումով Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նախաքննական մարմինն ամեն դեպքում չէր կարող կայացնել որոշում քրեական գործը կարճելու վերաբերյալ, քանի որ այդպիսի հիմքով քրեական գործ հարուցված չի եղել, չէր կարող կայացնել նաև որոշում անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, քանզի Ռուզաննա Տոնոյանն իր հաղորդման մեջ որևէ անձի չէր մատնանշել որպես գողության ենթադրյալ կատարողի և որևէ մեկի նկատմամբ նման հետապնդում չէր սկսվել:
«Եթե ենթադրաբար ընդունենք, որ նախաքննական մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի հիման վրա պետք է որոշում կայացներ Տոնոյանի կողմից տրված հաղորդման կապակցությամբ գողության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ապա ինքնին նման որոշում չկայացնելը որևէ ձևով հիմք չի կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ արդարացման դատավճռի կայացման համար, քանի որ նման որոշում կայացնելը կամ չկայացնելը որևէ կերպ չի հիմնավորում կամ հերքում նրան առաջադրված մեղադրանքը, ինչը պետք է գնահատել գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությամբ և գնահատմամբ և ոչ թե եզրակացնել թե «դատարանը չի կրում մեղադրանքը ապացուցելու կամ քրեական հետապնդման մարմնի թույլ տված թերացումները վերացնելու պարտականություն», ինչը որևէ մեկի կողմից չի վիճարկվում, քանի որ դատարանի խնդիրը իրականում ոչ թե դա է, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի պահանջները կատարելը, ըստ որի` «Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջադրված մեղադրանքում Ռուզաննա Տոնոյանն իրեն մեղավոր է ճանաչել: Մասնավորապես, նա հայտնել է, որ դուստրն իրեն ընդհանուր առմամբ 40 հազար ռուբլի գումար է ուղարկել, որպեսզի պահի մինչև իր՝ դստեր, վերադարձը, սակայն ինքը ծախսել է այն: Հետագայում դստեր հետ սկայպի միջոցով խոսելով իմացել է, որ դուստրը վերադառնալու է, ընկել է մտածմունքի մեջ, թե որտեղից է վերադարձնելու ուղարկված ընդհանուր 40.000 ՌԴ ռուբլին: Որոշել է մինչ դստեր վերադարձը դիմել ոստիկանություն ու հայտնել, թե իբր դստեր բնակարանից նրա ուղարկած 40.000 ՌԴ ռուբլին գողացվել է, որպեսզի ժամանակ շահի և դստեր վերադառնալու ժամանակ նրան ասի, որ անփութության հետևանքով է կատարվել գողությունն, աղջիկն իրեն է ուղարկել նշված գումարն, իրենից է գողացվել այդ գումարն, և ինքն էլ այն ետ է վերադարձնելու:
Այդ նպատակով միայնակ գնացել է դստեր տուն և ստեղծել գողության իմիտացիա, ապա հաջորդ օրը գնացել է ոստիկանություն և կեղծ հաղորդում տվել, թե իբր դստեր տանից գողություն է կատարվել: Սակայն իր մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում՝ զղջալով կատարածի համար, հայտնել է ողջ եղելությունը, որ իրականում բնակարանից գողություն չի կատարվել:
Ի դեպ, Ռուզաննա Տոնոյանը նախաքննական մարմնին է ներկայացրել 6.000 ՌԴ ռուբլի և հայտարարել, որ աղջկա ուղարկած ընդհանուր 40.000 ՌԴ ռուբլին ամբողջությամբ ծախսել է, բացառությամբ այդ 6.000 ՌԴ ռուբլու:
Վերաքննիչ դատարանում դատաքննության ընթացքում նույնպես Ռուզաննա Տոնոյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել` հաստատելով, որ իր դստեր տնից որևէ գողություն չի կատարվել և ինքը դրա վերաբերյալ ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել:
Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի փետրվարի 26-ի արդարացման դատավճիռը չի համապատասխանում քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննության ընթացում հետազոտված ապացույցներին և փաստական տվյալներին, դատավճիռը հիմնավորված և պատճառաբանված չէ, դատավճռում արծարծված են իրարամերժ հետևություններ և մեկնաբանություններ, որոնք չեն բխում քրեադատավարական օրենսդրության պահանջներից: Դատարանն, ըստ Վերաքննիչ դատարանի եզրահանգման, չի գնահատել գործով առկա ապացույցները, և դրանք միմյանց հետ չի համադրել, կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սխալ մեկնաբանում, որի արդյունքում կայացված դատական ակտը չի կարող նպաստել պատասխանատվության անխուսափելիության, արդարության սկզբունքների իրականացմանը: Խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 358-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջները, կայացված դատավճիռը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, ուստի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը պետք է բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից