Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում քաղաքական հռչակագիր 06/11/2016   12:33  |  Առողջություն

Մարդկությունն այսօր հնարավորություն է ստացել առաջիկա 5 տարիներին արմատապես փոխելու ՄԻԱՎ վարակի համաճարակի հետագիծը: Այս մասին իր ելույթում հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպման բացման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներն ընդունեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում քաղաքական նոր հռչակագիր` պարտավորվելով վերջ դնել համաճարակին մինչև 2030թ.: Նոր հռչակագիրը հաստատում է համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվությունը:

Քաղաքական հռչակագրում ՄԱԿ-ի անդամ պետությունները խորը մտահոգություն են հայտնել առ այն, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խնդիր է աշխարհի բոլոր տարածաշրջանների համար: Պետությունները հայտարարել են «90-90-90» նպատակներին հասնելու իրենց հանձնառության մասին, հաստատել են, որ ոչ մի երկիր դեռևս վերջ չի դրել ՁԻԱՀ-ի համաճարակին և, որ որևէ երկիր իրեն չի կարող թույլ տալ նահանջելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման միջամտություններից նաև Կայուն զարգացման օրակարգի իրականացման համատեքստում ընդունել են, որ մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի դադարեցումը հնարավոր կլինի միայն մինչև 2020թ. գործողությունների արագացման նպատակների կատարման պարագայում:

Հավելենք, որ Հռչակագրի նախագծի բուռն քննարկումների արդյունքում Հայաստանի կողմից արված առաջարկները ներառվել են Հռչակագրի վերջնական տարբերակում:

Նշենք նաև, որ հունիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման միջոցառումների շրջանակներում կազմակերպված «Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դեղերի հասանելիության բարձրացման և ՁԻԱՀ-ի համաճարակի կասեցման մոդել» խորագրով պանելային քննարկմանը։

Միջոցառման կազմակերպիչներն էին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը, Ֆրանսիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունները, UNITAID և Medicines patent pool կազմակերպությունները: Քննարկումներ ծավալվեցին հակառետրովիրուսային դեղերի և բժշկական նշանակության ապրանքների կամավոր և պարտադիր լիցենզավորման գործընթացների առանձնահատկությունների ու կարևորության շուրջ` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դրանց հասանելիության մեծացման համատեքստում: Ելույթ ունեցողները ներկայացրեցին աշխարհում այս բնագավառում առաջավոր փորձը:

Անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ վարակի համաճարակի տարբեր փուլերում գտնվող երկրների կողմից այս կամ այն ռազմավարության կիրառման հնարավորությունները:

Հայաստանյան պատվիրակները նույն օրը մասնակցեցին նաև «Հաղթահարելով բուժման ճգնաժամը. զործողությունների օրակարգ 90-90-90 թիրախներին հասնելու համար» խորագրով պանելային քննարկմանը, որի հիմնական հարցերն էին ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար բուժման հասանելիության ու դրա շարունակականության ապահովումը։ Խոսվեց այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են «90–90–90» թիրախներին (ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ն իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ը ստանա հակառետրովիրուսային բուժում, բուժում ստացողների 90%-ի մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն իջնի մինչև չհայտնաբերվող մակարդակ) հասնելու և որակյալ ու մատչելի դեղերի հասանելիությունն ապահովելու համար:

Չնայած ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության հարցում առաջընթացին՝ աշխարհում դեռևս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կեսը չգիտի իր կարգավիճակի մասին, ինչի հետևանքով ՄԻԱՎ-ով ապրող շուրջ 22 մլն մարդ չի ստանում հակառետրովիրուսային բուժում և հետևաբար չի անցնում վիրուսային ծանրաբեռնվածության մոնիտորինգ։ Ուշ ախտորոշումը շարունակում է մնալ բուժման ծավալների ավելացման հիմնական խոչընդոտն այն դեպքում, երբ ԱՀԿ-ն առաջարկում է սկսել հակառետրովիրուսային բուժումը հիվանդության ախտորոշումից անմիջապես հետո։ Նշվեց, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները պետք է ավելացնեն ներքին ֆինանսավորումն իրենց երկրներում հիվանդության բեռին համարժեք։ Սակայն շատ երկրներ ի զորու չեն սեփական ֆինանսական միջոցներով առանց միջազգային օժանդակության հասնելու նախանշված թրիախներին։

Մեկ անգամ ևս ընդգծվեց, որ մինչև 2030թ․ՁԻԱՀ-ի համաճարակի՝ որպես հանրային առողջապահության սպառնալիքի վերացումը հավակնոտ է, բայց և իրատեսական։


 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]