ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալի հոգեկան խնդիրները նպատակ ունեն հնարավորինս մեղմ պատասխանատվության հիմքեր ստեղծել. տուժող կողմ 06/11/2016 14:16 | Դատական ռեպորտաժներ
Սպանության մեջ մեղադրվող Գագիկ Ղանդիլյանի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննություն նշանակելու մասին դատարանի՝ մայիսի 25-ի որոշման դեմ տուժող կողմն առարկում է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Դատարանի այս որոշումն ընդունվել է ամբաստանյալի պաշտպան Սարգիս Խաչատրյանի միջնորդության հիման վրա:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը գտնում է, որ պաշտպանի կողմից որևէ առարկայական դրվագ, որը կհիմնավորեր Գ.Ղանդիլյանի տարօրինակ վարքագիծ դրսևորելու մասին հայտարարությունները, չի ներկայացվել:
Ըստ Ս.Սաֆարյանի, պաշտպանական կողմն այլ նպատակ ունի՝ հնարավորինս մեղմ պատասխանատվության հիմքեր ստեղծել ամբաստանյալի համար:
Ս.Սաֆարյանը գտնում է, որ ամբաստանյալի կատարած արարքները գիտակցված են, և շարժառիթն էլ շատ պարզ է՝ Գ.Ղանդիլյանը չնչին առիթն օգտագործել է Վ.Ասոյանին կյանքից զրկելու համար և նման սպանության հետ անհամադրելի է հոգեկան անլիարժեքության վարկածը:
Նախաքննական մարմինը նրա գործողությունը չի որակել որպես խուլիգանական դրդումներով կատարված սպանություն, իսկ Դատարանը միջնորդությունը բավարարելու հիմքում շարադրել է, թե կասկածահարույց է նրա ներկայացրած շարժառիթը՝ 5-6 տարի առաջ հեռախոսազրույցի ժամանակ հանգուցյալի կողմից ամբաստանյալին հայհոյանք տալը պատճառ է հանդիսացել վերջինիս կյանքից զրկելուն:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը գտնում է, որ պարտադիր չէ ունենալ հոգեկան խնդիրներ կամ գտնվել հոգեպես անկայուն վիճակում՝ տարիներ անց հանցագործություն կատարելու համար: Այս շարժառիթն արժանահավատ գնահատելու համար շատ կարևոր էր պարզել Ղանդիլյանի մոտեցումները, բնավորության գծերը, մակարդակը, ընկալումները , շրջապատի ազդեցությունը շատ երևույթներին:
Տուժող կողմը գտնում է նաև, որ շուրջ 8 ամիս տևած նախաքննության ընթացքում անհրաժեշտություն չի առաջացել Գագիկ Ղանդիլյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն, քանի որ վերջինս գտնվել է հոգեպես կայուն վիճակում:
Գ.Ղանդիլյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս քննիչին հայտնել է, որ որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում և կարողանում է ճիշտ ընկալել հանգամանքները: Քրեական գործի նյութերում էլ առկա են համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց Գագիկ Ղանդիլյանը որևէ հոգեբուժական կլինիկայում հաշվառված չի եղել և բուժում չի ստացել:
Տուժող կողմը գտնում է, որ սպանությունը կատարվել է առանց պարզաբանումների և չունի հոգեբանական պահի խնդիր, չկա վեճ, տուժողի որևէ գործողություն, որն ամբաստանյալը փորձի օգտագործել որպես գործողությունների կատարման խթան: «Հետևապես ձևականորեն ստեղծված հոգեվիճակի և փաստական տվյալների վրա հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների նշանակումն օրինական և հիմնավորված չէ»,- գտնում է Սեդա Սաֆարյանը:
Ըստ տուժող կողմի ներկայացուցչի, Դատարանը չի գնահատել ամբաստանյալի մոտ արդեն սովորույթ դարձած մի հանգամանք՝ նա առաջին անգամը չէ, որ նույն ընտանիքի անդամի հետ հակաօրինական գիտակից գործողություններ /վարքագիծ/ դրսևորելուց հետո դիմում է նույն հնարքին:
Այսպես, վեց տարվա վաղեմության մեկ այլ միջադեպից հետո էլ Գագիկ Ղանդիլյանը դիմել է բժշկական կենտրոն և նրա մոտ ախտորոշվել է ճաճանչային նյարդի տրավմատիկ վնասում:
«Սակայն, երբ անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգը, նա 2010-2015թթ. շարունակել է ապրել իր սովորական կենցաղով, առանց ներվի նոր բորբոքման՝ 2015թ. հուլիսի 6-ին կատարել Վաղարշակ Ասոյանի սպանությունը: 2015թ. սպանությունից հետո նա մեկուսարանում շարունակել է զարգացնել իր վարքագիծը, որը դրսևորվել է նրանով, որ վերջինս օգտագործել է հոգեմետ դեղեր, որն իբր կասկածի տակ է դնում նրա առողջական վիճակը»,- նշեց Ս.Սաֆարյանը՝ հավելելով, որ Գագիկ Ղանդիլյանի մոտ հակաօրինական և հակահասարակական արարքներ կատարելուց հետո են միայն ի հայտ գալիս նյարդային հիվանդությունները:
Ավելին՝ քրեակատարողական հիմնարկում ծնվում են ինքասպանության դիմելու պատրանքներ և դրանք փորձ է արվում օգտագործել որպես նյարդերից թույլ անձնավորության բնորոշում, որպեսզի սպանությանն ուղղված գործողությունները գնահատվեն հոգեկան- հուզական գործընթացների ներքո:
2016թ. ապրիլի 8-ի առավորտյան Գ.Ղանդիլյանի կողմից քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձի վերաբերյալ տուժող կողմը գտնում է, որ պարտադիր չէ, որ ինքնասպանություն գործելու որոշումը պայմանավորված լիներ նրա կողմից հոգեկան որևէ հիվանդությամբ տառապելու հանգամանքի հետ և կարող էր այլ հանգամանքներով պայմանավորված լինել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստում է, որ ողջ դատաքննության ընթացքում ամբաստանյալը դրսևորել է նորմալ վարքագիծ, թողել է հոգեպես կայուն անձի տպավորություն, պատասխանել է տուժող կողմի այն հարցերին, որոնք իր անձը վտանգելու ուղղվածություն չունեն, չի պատասխանել այն հարցերին, որոնք իր դեմ են: Նախաքննության ընթացքում ևս մեղադրյալը մասնակցել է քննչական գործողություններին, ծանոթացել դատավարական փաստաթղթերին և չի մասնակցել այն գործողություններին, որոնք իր շահերը կարող էին վնասել:
Այսինքն, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի եզրահանգման, Գ.Ղանդիլյանը գիտակցում է իր գործողությունները, կարողանում է կողմնորոշվել, թե որ հարցին պետք է պատասխանել, իսկ որին՝ ոչ:
Ամբաստանյալ Գագիկ Ղանդիլյանի վարքագծում, խոսակցության, մտածողության մեջ չկան որևէ տարօրինակություններ, գտնում է Սեդա Սաֆարյանը:
Ըստ տուժող կողմի, պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է և մտացածին, և նման պայմաններում Դատարանի կողմից փորձաքննության նշանակելու միջնորդության բավարարումը գործի անհարկի ձգձգում է:
Ներկայացված միջնորդությունը, ըստ տուժող կողմի, Դատարանի կողմից ենթակա էր մերժման կամ լավագույն դեպքում միջնորդության քննարկումը պետք է հետաձգվեր:
Տուժող կողմը միաժամանակ գտնում է, որ ստեղծված պայմաններում փորձաքննության կատարմանը պետք է մասնակից դարձել նաև տուժող կողմին՝ հարգելով կողմերի հավասարության սկզբունքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից