ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները հաղթեցին ԿԲ-ին, դատախազությանը, ոստիկանությանն ու Ֆինանսների նախարարությանը 06/09/2016 15:47 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ անպարտ է ճանաչել ու արդարացրել առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման մեջ մեղադրվող Լաուրա Սարգսյանին: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Լ.Սարգսյանի պաշտպան, փաստաբան Անուշ Հարությունյանը:
Լաուրա Սարգսյանն, ըստ մեղադրանքի՝ հանդիսանալով «Տիգտաթ» ՍՊԸ-ի փոխանակման կետի տնօրեն, 19.03.2015թ.-ին ստացել է ՀՀ կենտրոնական բանկի 12.03.2015 թվականի որոշումը, որի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել «Տիգտաթ» ՍՊԸ-ի փոխանակման կետի գործունեության լիցենզիան, չի դադարեցրել իր գործունեությունը և ուժը կորցրած լիցենզիայի հիման վրա իրականացրել է 100,000 ՀՀ դրամը գերազանցող առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք:
Գործի քննությունը՝ սկսած 18-07-2015թ.-ից իրականացվել է դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, սակայն դատավորի՝ այլ դատարանում աշխատանքի անցնելու կապակցությամբ 19-01-2016թ. տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն: Նախ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրչտրյանին, ապա 25-01-2016թ. նորից տեղի է ունեցել կազմի փոփոխություն, և գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, ում նախագահությամբ գործի քննությունը ընթացել է սկսած ընթացիկ տարվա փետրվարի 12-ից:
Անուշ Հարությունյանը նշեց, որ ավելի վաղ իրենք հաղթել են նաև Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա ՀՀ ՖՆ կողմից հարուցված ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ վարչական ակտի բողոքարկման դատական գործը։
ԿԲ-ն որպես պատժամիջոց 2015թ. հունվարին կայացրել էր լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ որոշում, սակայն քանի որ վարչական ակտը բողոքարկվել էր Վարչական դատարան, ԿԲ-ի ընդունած որոշումը կասեցվել էր, և ՍՊԸ-ն շարունակել էր գործունեությունը:
Ավելի ուշ ՍՊԸ-ն ինքն էր լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար դիմել ԿԲ-ին՝ վերջինս էլ երկրորդ անգամ կայացրել էր լիցենզիան դադարեցնելու որոշում՝ առանց վերացնելու իր իսկ կայացրած առաջին որոշումը:
ԿԲ-ն դիմել էր նաև ոստիկանություն ու Ֆինանսների նախարարություն, որի հետևանքով էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը:
Վարչական և քրեական գործերով դատական ակտերը դեռ օրինական ուժի մեջ չեն մտել:
Լ.Սարգսյանի պաշտպանությունը իրականացրել են փաստաբաններ Անուշ Հարությունյանը և Գեորգի Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ