ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը՝ հունիսի 28-ին 06/09/2016 12:11 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 28-ին տեղի կունենա Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը: Ռեկտորն ընտրվում է Արդարադատության ակադեմիայի խորհրդի կողմից՝ բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ:
Մայիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը որոշում է կայացրել Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ հիմք ընդունելով նշված պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ մայիսի 7-ին վերջինիս կողմից ներկայացված դիմումը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռ.Մելիքյանն ստանձնել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:
Ըստ այդմ՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մայիսի 17-ին հայտարարել է մրցույթ:
Ակադեմիայի ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:
Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել մայիսի 17-ից հունիսի 17-ը՝ ժամը 18:00-ն՝ Արդարադատության ակադեմիա:
Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի համաձայն՝ եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հայտ ներկայացրած թեկնածուների թվից:
Եթե վարչապետը Խորհրդի առաջարկած թեկնածուների թվից երկշաբաթյա ժամկետում չի նշանակում Ռեկտոր, ապա Խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ:
Նշենք, որ Ռեկտորի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել այդ պաշտոնում:
Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:19 ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/09/2025 14:55 Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրված է. Դանիելյան
- 01/09/2025 13:52 Որքան հասկանում եմ "Սեւրի Պայմանագիր 2" չի ստացվում ստորագրել. քաղաքագետ
- 01/09/2025 12:54 Ադրբեջանը փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար. Փաշինյան
- 01/09/2025 12:15 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. միջազգայնագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/09/2025 12:50 «Nissan Elgrand»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ
- 01/09/2025 10:22 Իրավիճակը ավտոճանապարհներին
- 01/09/2025 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա
- 01/09/2025 00:01 Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
- 01/06/2025 12:38 Մագնուս Կարլսենն ամուսնացել է
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը