ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում ինքնուրույնությունից. Կորյուն Նահապետյան 06/09/2016 17:23 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ձևավորումը որևէ կերպ Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության համակարգերը
կառավարելու ինքնուրույնությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով համաձայնագրի վերաբերյալ հնչող մտահոգություններին:
«Մենք ձևավորում ենք կովկասյան տարածաշրջանում միավորված հակաօդային պաշտպանության համակարգ: Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չունի հակաօդային պաշտպանության համակարգ, և մենք կորցնում ենք մեր համակարգը կառավարելու ինքնուրույնությունը: Միավորված համակարգի ձևավորումը նպաստելու է, որպեսզի մենք առավել ամրապնդենք և բարձրացնենք մեր պաշտպանունակությունը: Սա պետք է դիտարկել մեր պաշտպանական համակարգի լրացուցիչ միավոր և պետք չէ հակասություններ փնտրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը: Դիտարկմանը, թե համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի վերահսկողությունն ամբողջությամբ տրվելու է Ռուսաստանին, Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ նման բան չկա: «Որևէ կերպ չպետք է ընդունել այդ մտահոգությունը, որովհետև մենք չենք հանձնում Ռուսաստանին:
Սա փոխշահավետ համաձայանգիր է, երկու պետությունների շահերին համապատասխանում է, և մենք պետք է դիտարկենք Հայաստանի ազգային անվտանգության շահերի տեսանկյունից, թե որքանով է այս համաձայնագիրը նպաստելու մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը: Պետք է վստահեցնեմ, որ մենք այս ժամանակահատվածում բազմաթիվ այցեր ենք իրականացրել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի տարբեր ստորաբաժանումներ, դիտարկուﬓեր ենք իրականացրել: Այս համակարգում մենք ունենք զգալի ձեռքբերումներ: Այն, ինչ մենք հիմա անում ենք, դրանով առավելապես բարձրացնում ենք ﬔր պաշտպանունակությունը և որևէ կերպ չենք կորցնում մեր ինքնուրույնությունը»,- պարզաբանեց պատգամավորը:
Նա հավելեց, որ պետք է նկատի ունենալ համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները, որոնք վերաբերում են միավորված ուժերի անմիջական հրամանատարության իրականացմանը: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են իրականացնելու անմիջական հրամանատարությունը: Եվ գործողությունների իրականացման իմաստով ևս կա համապատասխան կարգավորում, որն ամբողջությամբ բխում է մեր շահերից»,- ասաց Նահապետյանը:
Հարցին, թե ո՞վ է վերահսկելու հակաօդային պաշտպանության համակարգը պատերազմի դեպքում, Նահապոետյանը պատասխանեց. «Հակաօդային պաշտպանության համակարգերը լիարժեք օգտագործելու առումով կան հստակ մեխանիզմներ, երբ Հայաստանի զինված ուժերն ունեն անﬕջական հրամանատարություն իրականացնելու լիազորություններ, իսկ Հայաստանն այդ լիազորությունների շրջանակներում իրականացնելու է իր քայլերը»:
Նա հստակեցրեց, որ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի մասին խոսք չի գնում, և խոսքը միայն Հայաստանի օդային տարածքի մասին է: «Այնտեղ տարածաշրջանի մասով գոտիավորման հետ կապված համապատասխան կարգավորումներ կան: Բնականաբար, ուղղակիորեն հիշատակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի մասին չկա՝ հաշվի առնելով, որ մյուս կողմը, նման քայլի գնալով, արդեն իսկ կճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, և մենք հույս ունենք, որ մոտ ժամանակահատվածում տարբեր պետություններ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը:
Հարցին՝ միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումից հետո հնարավո՞ր է, որ Հայաստանի տարածքում տեղակայվեն С-300 համակարգեր, Նահապետյանը պատասխանեց. «Եկեք ես շատ ընդլայնված պարզաբանումներ չտամ: Դուք էլ պետք է հասկանաք, որ կան նաև որոշակի տվյալներ, որ ճիշտ չէ, որ մենք նման տեղեկատվություն տարածենք: Կարծում եմ, որ դուք էլ պետք է այս հարցերում ողջամիտ մոտեցում ցուցաբերեք»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից