ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անաշխատանք կթողնվեն առաջին հերթին այն մարդիկ, որոնք այդ տեղում են առանց հովանավորի կամ հովանավորների. «Ժամանակ» 06/08/2016 09:21 | Մամուլ
«Դուք ուզում եք մարդկանց կրճատենք, որ անաշխատա՞նք մնան», երեկ հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երբ նրան լրագրողները հարցրել են, թե ինչպես է ընթանում արդյունավետ կառավարման վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունների իրականացումը:
Արմեն Երիցյանի պատասխանը, ըստ էության, բացահայտում է իշխանական հնարքի ամբողջ «հմայքը», որ պետք է գործի դրվի արդյունավետ կառավարման մասին հասարակական հարցադրումներին ի պատասխան: Եվ այդ գաղափարն, ըստ էության, դրված էր նաև Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ի հայտնի ելույթի հիմքում, որտեղ նա խոսում էր այն մասին, թե տարիներ շարունակ չեն գնացել նման քայլերի՝ սոցիալական լարվածություն չառաջացնելու համար, բայց քանի որ այսօր կա հանրային պահանջ ու հրամայական, ապա այլևս պետք է գնան:
«Սա, իհարկե, ոչ այլ ինչ է, քան իշխանական երեսպաշտության մի դրսևորում, որի միջոցով իշխող համակարգը փորձում է դուրս գալ անարդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային հարցադրումների կոնկրետ քաղաքական կամ իրավական պատասխանատվության տակից, փոխարենը հասարակությանը դնել այդ հարցադրումների համար բարոյական պատասխանատվության տակ՝ հակադարձելով այնպիսի ձևերով, ինչպես, օրինակ, նախարար Երիցյանը:
Այսինքն՝ արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջներն այլևս կդիտվեն որպես մարդկանց անաշխատանք թողնելու պահանջ: Բնականաբար, անաշխատանք կթողնվեն առաջին հերթին այն մարդիկ, ում հույսը հենց այդ աշխատանքն ու աշխատավարձն է, և որոնք այդ տեղում են առանց հովանավորի կամ հովանավորների:
Ավտոպարկը կամ հաստիքները դրանք քողն են, ծխածածկույթը, երեսպաշտության ու շանտաժի միջոցը, որի տակ տեղի է ունենում բյուջետային միջոցների ահռելի յուրացում տարատեսակ պետպատվերների, պետգնումների և այլ մեխանիզմների միջոցով, որոնք բաժին են ընկնում առավելապես սեփական բիզնեսներին, հարազատների բիզնեսներին, ընկերական բիզնեսներին: Եվ մսխումները տեղի են ունենում արդեն այդ ոչ պետական հարթության վրա:
Արդյունավետ կառավարման խնդիրն այստեղ է, որտեղ սակայն կառավարությունը չունի նենգափոխման միջոցով հանրությանը բումերանգի էֆեկտով բարոյական հարցադրումներ ներկայացնելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով կարվի ամեն ինչ, այդ ուղղությամբ «արդյունավետ կառավարում» օպերացիայի տարածումը թույլ չտալու համար»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի՝ 08.06.2016թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ