ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատմությունն անողոք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր փորձում են կեղծել այն. Շարմազանովի պատմության դասերը՝ Ալիևին 06/07/2016 19:16 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքական ամառը մեկնարկեց պատմական իրադարձությամբ: Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց խորhրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, թե դա լուրջ քայլ էր ցեղասպանությունների միջազգային ճանաչման ընդլայնման ուղղությամբ եւ կրկնակի մեծ հարված թուրքական ժխտողականությանը:
Ըստ նրա՝ ճանաչմանը հաջորդեց Թուրքիայի հիստերիկ արձագանքը, սակայն ոչ պակաս հիստերիկ էր նաեւ երկրորդ թուրքական պետության առաջնորդ Ալիեւ կրտսերի հոխորտանքը, երբ նա Բունդեսթագի բանաձեւը կեղծիք եւ սադրանք որակեց: Ավելին՝ Ալիեւը Բունդեսթագին մեղադրեց նաեւ անցած տարվա հունիսին հակաադրբեջանական բանաձեւ ընդունելու հարցում՝ նեղսրտելով, թե Գերմանիան Ադրբեջանը համարում է ոչ ժողովրդավարական երկիր:
«Ինչպիսի՜ զավեշտ. փոքրիկ բռնապետը ժողովրդավարության դասեր է տալիս Գերմանիային: Սակայն սրանով ալիեւյան անհեթեթությունները չեն ավարտվում: Օրերս նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մեղմ ասած, խեղաթյուրելով պատմությունը՝ ձեռնոց նետեց ոչ ավել, ոչ պակաս անտիկ հեղինակներին՝ Ստրաբոնին, Պոլիբիոսին, Դիոն Կասիոսին, Պլուտարքոսին, Պտղոմեոսին: Ավելին՝ նա իր հայտարարությամբ փորձում է «սխալ հանել» բրիտանական հանրագիտարանը, ԽՍՀՄ ակադեմիական հրատարակության «Համաշխարհային պատմությունը»՝ նշելով, որ ոչ միայն Արցախն է ադրբեջանական տարածք, այլեւ Սյունիքից մինչեւ Երեւան եղել են պատմական Ադրբեջանի տարածքներ»,-նշեց Է.Շարմազանովը:
Ըստ նրա՝ այս անհեթեթություններին անդրադառնալու որեւէ անհրաժեշտություն չէր լինի, եթե դրանց հեղինակը չլիներ պետության առաջնորդ:
«Սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար՝ այժմ որեւէ հայկական սկզբնաղբյուր չեմ մատնանշի: Այսպիսով՝ անտիկ հեղինակ Ստրաբոնը նշում է, որ Հայաստանի եւ Ատրպատականի հարավային սահմանագիծն անցնում է Արաքս գետով: Այսինքն՝ ներկայիս Ադրբեջանը պատմական Ատրպատականի տարածքի հետ որեւէ աղերս չունի: Ե՛վ Ստրաբոնը, ե՛ւ Պտղոմեոսը, ե՛ւ Պլուտարքոսը, ե՛ւ Պլինիոս Ավագը, ե՛ւ Դիոն Կասիոսը հստակ նշում են, որ արեւելքում Հայաստանի եւ Աղվանքի սահմանն անցել է Կուր գետով, այսինքն՝ մինչեւ Կուր գետ եղել է պատմական Հայաստան: Իսկ աշխարհահռչակ ռուս գիտնական Ա.Պ. Նովոսելցեւը, ուսումնասիրելով անտիկ պատմիչներին, նշել է. «Ոչ միայն Արցախն է հայկական, այլեւ Ուտիքն ու Գարդմանը»:
Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ ադրբեջանցիները: Դիմենք Վիքիպեդիայի օգնությանը: Ադրբեջանցիներ՝ թուրքալեզու ժողովուրդ: Իսկ ո՞րն է թուրքալեզու ժողովուրդների հայրենիքը: Միջին Ասիայի եւ Ալթայի միջեւ ընկած տափաստանները: Ե՞րբ է Կովկասում առաջացել Ադրբեջան անվանումով պետություն: Միայն 1918 թվականի մայիսին թուրք Նուրի փաշայի արշավանքների հետեւանքով: Բայց քանի որ Ադրբեջանի ղեկավարը նախընտրում է ընթերցել ոչ թե պատմական սկզբնաղբյուրներ, այլ վկայակոչում է ինչ-որ քարտեզներ, ես կհորդորեի նրան Հռոմ այցելելու ժամանակ ծանոթանալ Հին աշխարհի՝ մեր օրերին հասած ամենահայտնի քարտեզներից մեկին: Այնտեղ նա կտեսնի Հռոմեական կայսրության սահմանները, պատմական Հայաստանը Արցախով հանդերձ, ինչպես նաեւ Իրանը: Եզրափակելով խոսքս՝ որպես պատմաբան՝ նշեմ, որ պատմությունն անողոք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր փորձում են կեղծել այն՝ դաժանաբար նետելով նրանց պատմության աղբանոց»,-հայտարարեց Է.Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից