ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շնորհակալ ենք Գերմանիային, այն մարդկանց, ովքեր մինչև այսօր թուրքական իշխանությունների կողմից դեռ շանտաժի են ենթարկվում. Կարեն Ավագյան 06/07/2016 19:22 | ԼՐԱՀՈՍ
Շատ մարդկանց թվում է, թե ամեն ինչ, այդ թվում մեզ համար նպաստավոր քաղաքական զարգացումները ինքնաբերաբար են լինում, կամ էլ եթե ինչ-որ բան տեղի է ունենում, կոնկրետ որևէ երկրի շահերից է բխում, և չգիտես միտումնավոր, թե պատահաբար չեն ուզում ընդունել Հայաստանի իշխանությունների դերը։
Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը բացառապես բխում է մեր երկրի շահից։
Ըստ նրա՝ Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցեսը սկսել էր դեռ 100-րդ տարելիցին նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությամբ, և տրամաբանական ավարտին հասավ անցած շաբաթ Բունդեսթագի գրեթե միաձայն քվեարկությամբ, ինչի համար մենք շնորհակալ ենք Գերմանիային, այն մարդկանց, ովքեր մինչև այսօր թուրքական իշխանությունների կողմից դեռ շանտաժի են ենթարկվում։
Բանաձևն արդյունք է երկու երկրների՝ տարիների ընթացքում ձևավորված դիվանագիտական և բարեկամական կապերի, ինչպես նաև՝ սփյուռքի մեր կառույցների, հայկական լոբբիստական կազմակերպությունների համատեղ գործունեության հետևանք։
Պատգամավորն ընդգծեց, որ այսօր այդ ճանաչումը ու դրա նշանակությունը թերագնահատողները ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Մարդիկ են հայտնվում, որ այս թեմայով կոնկրետ անուններ ու դրվագներ են ուզում որպես ապացույց՝ մոռանալով, որ այդ գործընթացները տարիներ և քրտնաջան աշխատանք են պահանջում, անգամ եթե վերցնենք, թե դա բխում է ճանաչող երկրի շահերից։
«Այդպես էլ պետք է լինի» մտայնությունը քիչ-քիչ իր տեղը զիջելու է։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ ցանկացած դրական արդյունքի հետևում մեծ աշխատանք է, պատասխանատվություն, հետևողականություն։
Ապրիլյան պատերազմի կանխումը Հայաստանը վերածեց ուժեղ գործոնի։ Աշխարհը տեսավ, որ հայկական ուժերը կարող են կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն՝ բանակի կայացվածության, հերոս զավակների և պետական ապարատի համակարգված աշխատանքով։ Եվ դրա շնորհիվ էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար խնդրեց, և նաև դրա շնորհիվ էր, որ Վիեննայում նախագահների հանդիպման ժամանակ մեր երկիրը հանդես եկավ ուժեղ դիրքերից և արձանագրեց մեզ համար նպաստավոր որոշումներ։
Ապրիլյան պատերազմի ընթացքում հնչած միասնականության կոչերն ավելի քան այսօր են պետք, որոնք պետք է մեր ձեռքբերումները բյուրեղացնեն։
«Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն պառակտող մտադրություններ, պետք է հասարակության պարսավանքին արժանանան, անկախ նրանից, թե ինչ պատճառներով չեն խոսել մինչ այժմ»,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել