ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հուշագրով ներդրվում է ՓՊ-ՄԻՊ համագործակցության կոնկրետ մեխանիզմ. Արման Թաթոյան 06/07/2016 15:26 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն մի շարք ուղղություններով ու եղանակներով:
Մասնավորապես, հուշագիրը նախատեսում է, որ իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ փաստաբանի տրամադրած տեղեկությունների հիման վրա Պաշտպանն իր լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ արագ արձագանքման, ինչպես նաև որպես խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ազգային անկախ մեխանիզմ՝ համապատասխան հաստատություններ մոնիթորինգային այցերի իրականացման միջոցով: Փաստաբանների տրամադրած տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ Պաշտպանի կողմից հաղորդում է ներկայացվում ՓՊ:
Հուշագրի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական և իրավակիրառման հարցերում միջազգային իրավական չափանիշների, հատկապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքերում կողմերը համապատասխան տեղեկություններ են հաղորդում միմյանց՝ իրենց իրավասությունների շրջանակում այդ խնդիրների լուծմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով:
Փաստաբանների գործունեության շրջանակում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերհանման և ամփոփման հիման վրա ՓՊ-ն Պաշտպանին ներկայացնում է օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, իսկ Պաշտպանն էլ իր լիազորությունների շրջանակում նախաձեռնում է համապատասխան փոփոխությունները, ապա այդ մասին տեղեկություններ են ներկայացվում ՓՊ:
Հուշագրի շրջանակում նախատեսվում է, որ Փաստաբանական դպրոցում ունկնդիրների համար նախատեսված ծրագրերում կներառվեն դասընթացներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ, այդ ծրագրերը կազմելիս հաշվի կառնվեն նաև Պաշտպանի տարեկան հաղորդումներն ու արտահերթ զեկույցները: ՀՀ փաստաբանական դպրոցում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատուկ թեմաներով դասախոսություններ կանցկացվեն Պաշտպանի աշխատակազմից հրավիրված մասնագետների կողմից:
Ըստ Հուշագրի, Պալատի խորհրդի առաջարկի հիման վրա Պաշտպանը քննարկում է Սահմանադրական դատարանի դիմելու հարցը:
Փաստաթղթի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ, իհարկե, նախկինում էլ կառույցները համագործակցել են, սակայն Հուշագրի ստորագրմամբ համագործակցությունն որակապես նոր հարթություն է տեղափոխվում: «Ուզում եմ շնորհավորել մեր երկու կառույցներին և հուսով եմ, որ այս համագործակցության շահառուն կլինի մեր քաղաքացին»,- ասաց Ա.Զոհրաբյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ևս կարևորեց հուշագրի ստորագրումը: «Այդ հուշագիրը՝ ի տարբերություն սովորական հուշագրերի, ոչ թե ընդամենը բարի ցանկությունների ամբողջություն է, այլ սրանով մենք ներդնում ենք համագործակցության կոնկրետ մեխանիզմ»,- ասաց Պաշտպանը՝ կարևորելով նաև հուշագրի ստորագրումը ՄԻՊ հաստատության համար:
Պաշտպանն ընդգծեց, որ Հուշագրում ամրագրված համագործակցության ուղղությունները թույլ են տալիս շատ ավելի ակտիվ և լիարժեք ինտեգրվել իրավապաշտպան հանրության ոլորտին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի