ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-թուրքական արձանագրությունների հարցում չպետք է մոռանալ Ադրբեջանի ճնշումների մասին. Եվրախորհրդարանի պատգամավոր 06/07/2016 10:34 | ԼՐԱՀՈՍ
Գերմանիան ճանաչեց ոչ միայն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը, այլեւ բոլոր քրիստոնյա փոքրամասնաությունների՝ ներառյալ բուլղարացիների դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը: Նրա խոսքով՝ Գերմանիան նաեւ ստանձնեց ﬕլիոնավոր մարդկանց սարսափելի այս սպանդում Օսմանյան կայսրությանը դաշնակցելու պատասխանատվությունը:
«Մենք հուսով էինք, որ Ժնեւում 2009 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի ﬕջեւ ստորագրված արձանագրությունները սկիզբ կդնեին հաշտեցմանը, եւ երկու կողﬔրը կկարողանային սկսել այս գործընթացը առանց արտաքին ջանքերի, սակայն ցավոք, Թուրքիան չցանկացավ վավերացնել դրանք, եւ, բացի դրանից, դուք շատ լավ գիտեք, որ առկա է Ադրբեջանի կողմից ճնշումների գործոնը: Այս գործընթացը այժմ Թուրքիայում որոշ առումներով դարդարեցված է, եւ ես կարծում եմ, որ Գերմանիայի Բունդեսթագը նաեւ սա է հաշվի առել, որպեսզի կրկին միջազգային օրակարգում ներառի պատմական ճշմարտության հարցը եւ վերականգնի արդարությունը այդ օրերին Օսմանյան կայսրությունում սպանված հայ բնակչության նկատմամբ»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանը, նա ողջունեց Գերմանիայի այս քայլը այն համատեքստում, որ այն տուրք չտվեց Գերմանիայում թուրքական համայնքի ճնշումներին:
«Երկու երկրներն այժմ իսկապես այդքան էլ լավ հարաբերություններ չունեն, քանի որ Թուրքիան առաջին հերթին չի սիրում ընդունել խոսքի ազատությունը: Այն քայքայում է ժողովրդավարության շատ արժեքներ՝ փորձելով կառուցել իշխանական այդ ռեժիմը: Մենք, այսինքն՝ ԵՄ-ն, այդ թվում` հենց Գերմանիան մտահոգված ենք այս հարցով եւ հույս ունենք, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը կկարողանա իր ձայնը բարձրացնել ռեժիմի ձեւավորման դեմ: Դուք գիտեք, որ Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, որը նույնպես դեր ունի, սակայն այս դեպքում կրկին խրախուսելի է այն հանգամանքը, որ չնայած այս մեծ համայնքի առկայությանը, Գերմանիան չհետեւեց այդ ճնշումներին եւ առաջ տարավ պատմական ճշմարտությունը: Մենք այժմ կարիք ունենք հաշտեցման հենց այդ պատմական ճշմարտության մակարդակում»,- ընդգծեց նա:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք Գերմանիայի այս քայլը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար նույնպես ճանաչելու պատմական այս փաստը, Անդրեյ Կովաչեւը պատասխանեց.
«Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ շատ երկրներ պարզապես ասում են, որ սա խորհրդարանի խնդիրը չէ: Չեմ կարծում որ Թուրքիան առանձնապես ինչ-որ բան կանի ճնշումների տակ: Այն, ինչ պետք այժմ անել, աջակցությունն է հենց թուրքական քաղաքացիական հասարակությանը, որը նաեւ ներառում է ակադեմիկոսների, մեդիա ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց, ովքեր կարող են շարունակել կառուցել հարաբերություններ հայերի հետ, եւ ես հուսով եմ, որ դա դրական արդյունք կունենա, եւ հենց դա կարող է ազդել թուրք ղեկավարների վրա: Տեսնում ենք, որ այս պահին Թուրքիայի ղեկավարները մեծ պատրաստակամություն չեն դրսեւորում այս հարցում. չնայած ընդունելով հայերի զանգվածային կոտորածների եղելությունը, նրանք դա չեն ուզում ընդունել որպես ցեղասպանություն»:
Սյուզի Մուրադյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ