ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող սերժանտը հերքում է զինակից ընկերոջ մահվան հետ որևէ առնչություն ունենալու հանգամանքը 06/07/2016 18:56 | Դատական ռեպորտաժներ
2013թ. հուլիսի 31-ին զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող 22-ամյա Արման Ստեփանյանը պնդում է, որ զինակից ընկերոջ՝ Մ.Մանուչարի մահվան հետ որևէ կապ չունի:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է զինծառայող Մ.Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով քննությունը և ցուցմունք են տվել ամբաստանյալները:
Շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվող սերժանտ Արման Ստեփանյանն իր ցուցմունքում նշել է, որ ծառայության ընթացքում զինակից ընկերների հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ և որևէ մեկի հետ լարված փոխհարաբերություններ չեն եղել:
Ինչ վերաբերում է մահացած Մանուչար Մանուչարյանին, ապա, ամբաստանյալի խոսքով, իրենց միջև երբեք կոնֆլիկտային իրավիճակներ չեն եղել, ինքը երբևէ Մանուչարին չի ստիպել կամ ծեծի ենթարկել այն բանի համար, որ նա լվանա իր շորերը:
Ըստ Արման Ստեփանյանի՝ մահացած զինծառայող Մ.Մանուչարյանի հետ ծառայել են շուրջ 10-ն ամիս, գտնվել են նորմալ, ընկերական հարաբերությունների մեջ: Ամբաստանյալի բնութագրմամբ՝ Մանուչարը համեստ, լուրջ, աշխատասեր տղա է եղել, փոքր-ինչ ինքնամփոփ, սակայն՝ ոչ կոնֆլիկտային:
Ամբաստանյալը պնդում է, որ երբեք չի տեսել, որ Մանուչարը որևէ մեկի շորը լվանար:
Մանուչարյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ էլ Ստեփանյանը նշել է, որ ինքը դեպքից առաջ 40 օր անընդմեջ ու պարբերաբար չի ծեծել ու նվաստացրել Մանուչարին: Դեպքից օրեր առաջ էլ նրան չի ստիպել իր շորերը լվանալ:
Դեպքի օրն էլ շարժվել է ըստ օրվա կարգացուցակի`մարզվել էիրենց ջոկատի մոտ գտնվող մարզասարքերի վրա, ապա պատրաստվել անվանականչին, ինչն ավարտվել է ժամը 22:10-ին, որից հետո տրվել է քուն հրամանը:
Իսկ դեպքի օրը առավոտյան արթնանալուց հետո մասնակցել է մարմնամարզության, ապա լվացվել, կարգի բերել իրեն, ու գնացել ճաշարան նախաճաշի:
Ըստ Ստեփանյանի՝ ճաշարանում եղել է նաև գործով մյուս ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանը:
Վկայի դատաքննական ցուցմունքները պետք է իրավական հետևանքներ առաջացնեն. Նորայր Նորիկյան
Իսկ ավելի ուշ, երբ զինծառայողների հետ եղել է ջոկատի լսարանում, այդ ժամանակ լսվել են կրակոցներ, տեղեկացել են, որ Մ.Մանուչարն ինքնասպան է եղել:
Ամբաստանյալի համար անհասկանալի է, թե գործով տուժող Լիբիկ Մկրտչյանն ինչու՞ է նախաքննության ընթացքում իր անձի վերաբերյալ հակասական ցուցմունքներ տվել, վերջինս, ինչպես նախաքննության ընթացքում առերեսման ժամանակ այնպես էլ դատարանում, հայտնել է, որ 40 օր անընդմեջ Ստեփանյանը չի նվաստացրել ու վիրավորել Մանուչարին:
Իսկ ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով այլ ոչ թե 360-րդ հոդվածով:
Մասնավորապես, Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տալով նշել է, որ նախաքննական մարմինն իրեն մեղադրանք է առաջադրել մի դեպքում գործով տուժող Լիբիկ Մկրտչյանին ապտակելու և այդ կերպ նրան վիրավորանք հասցնելու համար, ինչը ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, իսկ գործով հանգուցյալ տուժողին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելը որակվել է բռնություն տուժողի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանք. արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով և ինքնասպանության է հասցրել Մանուչար Մանուչարյանին:
Բաբկեն Գաբոյանի համար անհասկանալի է նախաքննական մարմնի այս մոտեցումը:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գաբոյանը սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ:
Երեկոյան «քուն» հրամանից հետո զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար, Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել:
Նախաքննական մարմնի գնահատմամբ` Մանուչարը պարբերաբար ենթարկվել է ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի, որի հետևանքով նրա մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Արդյունքում՝ վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով