ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տաքսիստի սպանության պատճառը հին արմատներ ունի. «Իրավունք» 06/07/2016 09:21 | Մամուլ
«Իրավունք» անդրադարձել Է հունիսի 1-ին Նար-Դոսի խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքին, որն ավարտվել էր սպանությամբ։ Թե ինչն էր ողբերգությամբ ավարտված ծեծի պատճառը, շարժառիթներն ու դրդապատճառները, մինչ օրս այդպես էլ հստակ չէ։
Խոսվում է միայն, որ դեպքը տեղի է ունեցել ինչ-որ կնոջ պատճառով։ Սակայն մեզ հաջողվեց որոշ ուշագրավ մանրամասներ պարզել։ Մասնավորապես, թե ինչն էր սպանության մեջ մեղադրվողին հասցրել այդ քայլին։ Մեր հավաստի աղբյուրը, ով խոստացավ հետագայում անունը ևս ներկայացնել հանրությանը, նախ՝ անդրադարձավ սպանվածի և Վերանյանի ծանոթությանը՝ նկատելով.
- Վահրամ Վերանյանը, 2014 թվականին բանակից զորացրվելուց հետո, աշխատանքի Է անցել Արսեն Խանամիրյանին պատկանող «Ֆուտբոլ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։ Նույն տաքսի ծառայությունում, որպես դիսպետչեր էր աշխատում Խանամիրյանի կինը՝ Արաքսյան: Մի քանի ամիս աշխատելուց հետո այդ կինը սկսել Է սիրահետել Վերանյանին, արդյունքում՝ նրանց հարաբերությունները խորացել են. ինտիմ կապեր և այլն։ Ընթացքում, թեև, Վահրամը դիմում Է գրել և դուրս եկել աշխատանքից, սակայն կնոջ հետ կապերը պահպանվել են։
2014 թվականի մի օր Վերանյանը պետք է ընկերոջ հետ գործերով գնար Մեղրի։ Արսենի կինն այդ մասին իմանալով՝ ցանկություն Է հայտնել նրանց հետ գնալ Մեղրի և իր հետ վերցրել Է նաև ընկերուհուն։ Երբ վերադառնում են, այդ մասին տեղեկանում Է Արսեն Խանամիրյանը։ Նրա դրդմամբ և պարտադրմամբ՝ Արաքսյան հայտարարություն Է ներկայացնում ոստիկանություն, թե իբր Վերանյանը նրան առևանգել է ու բռնաբարել։ ՄԵղրիի բաժնում Վերանյանի նկատմամբ գործ Է հարուցվում։ Սակայն քննության ընթացքում պարզվում Է, որ դա սուտ, զրպարտչական մեղադրանք Է, սակայն Արաքսյային սուտ մատնության համար չգիտես ինչու չեն դատապարտում։
Ավելին, գործը կարճվում Է։ 2015 թվականի մարտ ամսին Արաքսյան կրկին հաղորդում Է տալիս Ավան և Նոր Նորք քննչական բաժին, որ այդ նույն օրն Ավան թաղամասում իրեն Է մոտեցել Վերանյանը և սուր ծակող կտրող գործիքով պատճառել մարմնական վնասվածք։ Դարձյալ քրեական գործ Է հարուցվում, ւիորձաքննություն Է նշանակվում։ Խորացված քննության արդյունքում սակայն, պարզվում Է, որ Արաքսյան Վերանյանի դեմ կրկին սուտ հայտարարություն Է տվել։ Ստիպված Արաքսյան ցուցմունք է տալիս, որ հենց ինքն Է իրեն հարվածել և իր ամուսնու դրդմամբ հայտնել, որ իբրև Վահրամն Է իրեն հարվածել։
Դրանից հետո Արաքսյայի նկատմամբ՝ սուտ մատնության հոդված Է դրվում, և գործն ուղարկվում Է դատարան, նա դատապարտվում, ապա պայմանական Է ազատ արձակվում։ Դրանից հետո Խանամիրյանը պարբերաբար հետապնդում Է Վահրամին և նրա հարազատներին, սպառնում։ Վահրամը, այլևս չդիմանալով Արսենի սպառնալիքներին, որոշում է զանգել, հանդիպել ու այդ հարցին լուծում տալ։ Պայմանավորվում են և հանդիպում տաքսի ծառայությունում։ Դեռ ներս չմտած՝ Արսենը երկաթե ձողով տալիս Է Վերանյանի գլխին: Դաժան ծեծի ենթարկում։ Արդյունքում Վերանյանին տեղափոխում են «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոց։ Բնականաբար հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկացնում են փաստի մասին, սակայն այդքանից հետո քրեական գործ չի հարուցվում, քանի որ Վերանյանը նշել Էր, որ բողոք չունի։ Բայց այդքանից հետո Էլ Արսենը չի հանգստանում և Վահրամի հարազատների, ընկերական շրջապատում սկսում Է հեղինակազրկել, պատվի, արժանապատվության հետ խաղալ։ Մասնավորապես, թե նրա վրա միզել Է, «փչացրել» որպես տղամարդ և այլն»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» օրաթերթի՝ 07.06.16թ. համարում:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով