ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Գնել Թևոսյանը կուրսանտներին սպառնացել է. «Որ իմացել եմ ծախվել եք, ձեր հետևից կգան». տուժող 06/07/2016 12:48 | Դատական ռեպորտաժներ
2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Գնել Թևոսյանը, մտնելով ննջասենյակ, սպառնացել է մյուս կուրսանտներին՝ ասելով՝ «Ով դրա մասին ասի…(հայհոյանք) նրա լավը, որ իմացել եմ ծախվել եք, Ձեր հետևից կգան» ու հեռացել է:
Այդ մասին հայտնի դարձավ տուժող Տիգրան Դեմիրճյանի նախաքննական ցուցմունքներից:
Նշենք, որ տուժողի դատաքննական և նախաքննական ցուցումնքների միջև առկա էական հակասությունների պատճառով մեղադրանքի կողմը միջնորդել էր հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:
Թերևս այս հակասությունը միակը չէր տուժողի ցուցմունքներում. դատաքննության ընթացքում նա նշել էր, որ Հայկազին ննջարանից դուրս են տարել, որոշ ժամանակ անց Գնելն ու Վաչեն հետ են վերադարձել, ինքը ինչ որ ձայներ է լսել, սակայն չգիտի, թե ինչ են արել: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ վերադառնալով՝ նրանք որևէ մեկին չեն դիմել, ոչ մեկի հետ չեն խոսել:
Նախաքննության ընթացքում տուժողը նաև նշել է, որ երբ Գնելը, Նորայրը, Վաչեն և Մովսեսը գտնվել են իրենց ննջասենյակում, հնչել է մի արտահայտություն՝ «վսյո էսի մեռավ»: Ըստ տուժողի նախաքննական ցուցմունքի՝ այդ արտահայտությունն արել է Վաչե Սահակյանն այն բանից հետո, երբ Հայկազը փսխել է, ապա ոչ մի ձայն չի հանել: Այս մասին ևս դատաքննության ընթացքում տուժողը չէր հայտնել:
Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին էլ, թե դեպքի հաջորդ օրը տուժողը ցուցմունք է տվել և Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի մասին ոչ մի բառ չի նշել, միայն նշել է Գնել Թևոսյանի և Նորիկ Սահակյանի մասին, ինչո՞վ է դա պայմանավորված, տուժողը պատասխանեց, որ լարված է եղել, չի հիշել, թե ովքեր են եղել, երբ հիշել է հաջորդիվ տված իր ցուցմունքներում լրացրել է:
Տուժողի խոսքով՝ բոլոր հակասությունները պայմանավորված են վախով և լարվածությամբ:
Ցուցմունքներից մեկում տուժողը հայտնել էր, որ դեպքից առաջ Գնելը և Նորայրը Հայկազին կանչել են խոսելու, և Հայկազը նրանց հետ դուրս է եկել ննջարանից և որոշ ժամանակ անց Գնելը և Նորիկը Հայկազին թևատակերից բռնած բերել են ննջարան ու պառկեցրել, սակայն հաջորդ ցուցմունքներում հայտնել էր, որ Գնելն ու Նորիկը Հայկազին բերել են մինչև ննջարանի դռան մոտ որտեղից վերջինս մենակ է եկել ու պառկել:
Պաշտպան Նադիրյանի այս հարցին էլ տուժողը պատասխանեց, որ աղոտ է հիշել սկզբում, իսկ վերհիշելուց հետո ուղղել է ու ասել, որ բերել են մինչև ննջարանի դռան մոտ, ապա Հայկազը, կաղալով, հայհոյելով, հազիվ հազ եկել ու պառկել է:
Գործով մյուս ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի վերաբերյալ էլ սկզբնական ցուցմունքում ոչինչ չի հայտնել, իսկ ավելի ուշ տված ցուցմունքներում նշել է, որ երբ գործով անցնող 4 ամբաստանյալներն իրենց ննջարանում են եղել, Վարազդատը դուռը թակել է ու ասել՝ «տղերք ջան ստեղ եք», ոչ ոք ձայն չի հանել, թե ինչո՞ւ այս մասին տուժողը չի հայտնել, վերջինս պատասխանեց, որ չի հիշել:
Սպանության մասին ևս նախնական ցուցմունքներում տուժողը ոչինչ չի հայտնել. այս մասին Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին նա պատասխանեց, որ վախեցած և լարված է եղել, իսկ արդյոք այդ իրավիճակում կարո՞ղ էր նա տեղի ունեցածը սխալ ընկալել, ասեր մի բան, որը իրականում չի եղել կամ չի տեսել, տուժողը բացառեց՝ «չի կարող»:
Այն, ինչ չի ասել նախաքննական ցուցմունքներում պայմանավորված է եղել իր վիճակով. «Ես ինձ մեղավոր եմ զգացել, որ չէի վերկացել և օգնել»,- ասաց նա:
Ըստ տուժողի նախաքննական ցուցմունքների՝ դեպքից հետո իր վիճակի մասին նշել է, որ այնքան վախեցած և լարված է եղել, որ քարացել է ու չի կարողացել ծպտուն հանել և ձևացրել է, որ քնած է, հուզմունքից նույնիսկ լացել է և չի հասկացել, թե ինչպես է քնել:
Քննիչի հարցին, թե նա երբևէ ինքնասպանության մտքեր արտահայտե՞լ է, տուժողը բացասական է պատասխանել:
Ի՞նչ դիրք են զբաղեցրել Գնելը, Վաչեն և Նորայրը համածառակիցների շրջանում քննիչի հարցին ի պատասխան՝ տուժողը նշել է, որ նրանք իշխող դիրք են ունեցել, բոլորը նրանցից քաշվել են, և ոչ ոք չի ցանկացել նրանց հետ կոնֆլիկտի մեջ մտնել, ինչպես նրանք, այնպես էլ Մովսես Ազարյանն իրենց մարտկոցի «հարց լուծողներն են» եղել:
Ի վերջո, տուժողը պնդեց իր նախաքննական ցուցմունքը՝ հավելելով, որ նախորդ նիստին լարված է եղել և իր միտքը չի կարողացել շարադրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից