ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անչափահաս աղջկա հանդեպ սեռական բնույթի հանցագործություններով արդարացման երկու դատավճիռները բեկանվեցին 06/05/2016 00:09 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած երկու արդարացման դատավճիռները ու ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության:
Երկու գործերն էլ նույն անչափահաս աղջկա հանդեպ սեռական բնույթի հանցագործության, այն է՝ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ գործեր են:
Առաջին ատյանի դատարանի այս երկու դատավճիռներն էլ կայացվել են հանցադեպի, հետևաբար և հանցակազմի բացակայության հիմքերով:
Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ առաջին ատյանի դատարանն արդարացման դատական ակտ կայացնելիս հիմք է րնդունել այն փաստը, որ Ա.Մարտիրոսյանի մեղադրանքի հիմքում դրված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են ճանաչվել, իսկ դատաքննության ընթացքում ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ապացույցներ առկա չեն եղել:
Առաջին ատյանի դատարանն ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելիս արձանագրել է, որ իր 11.08.2015թ. կայացված որոշմամբ սույն քրեական գործով ապացույցները ճանաչել է անթույլատրելի, քանի որ դրանց սույն քրեական գործին ամրագրվելն իրականացվել է միայն պատճենների կցման զուտ տեխնիկական կողմի ապահովմամբ՝ առանց քրեական գործի շրջանակներում հարցաքննություն կատարելու:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում պաշտպանի միջնորդության մեջ նշված հիմնավորումները, այնուհետև նաև դատարանի փաստարկները վկայում են այն մասին, որ ապացույցների անթույլատրելիության հիմքում հիմնականում դրվել է այն փաստը, որ քրեական գործը հարուցվել է Հ.Սարգսյանի դեպքով, իսկ Ա. Մարտիրոսյանի մասով ապացույցները ձեռք են բերվել այդ գործի շրջանակներում։ Այսինքն՝ առկա չէ որևէ պատճառաբանություն, թե նշված հանգամանքն ինքնին էական խախտում կարող է դիտվել, թե ոչ, իսկ եթե կարող է, ապա դա ինչով է դրսևորվում։ Եթե նույնիսկ ընդունելի համարվի, որ օրենքի տառացի մեկնաբանման ուժով Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ նախաքննությունը պետք է իրականացվեր առանձին վարույթում, ապա, վերը նշված փաստերը հաշվի առնելով, Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առանձին վարույթում առանձնացված չլինելու հանգամանքը չի կարող դիտվել որպես էական խախտում։
Ավելին՝ տվյալ դեպքում առկա չէ որևէ ողջամիտ պատճառաբանություն, թե արդյոք միևնույն վարույթի շրջանակներում գործի քննության իրականացումն ազդել է կամ կարող էր ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա, թե ոչ:
Բացի այդ, առաջին ատյանի դատարանն իր 11.08.2015թ. որոշմամբ ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելիս նշել է, որ անչափահաս տուժողի տված ցուցմունքը, այդ թվում` լրացուցիչ և տեսաձայնագրառումով տված ցուցմունքները, ինչպես նաև փորձագետի երկու եզրակացությունները ձեռք են բերվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի՝ անչափահաս տուժողի հարցաքննությունը, 2-րդ մասով նախատեսված կարգի խախտմամբ։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչում են դրսևորվել այս դատավարական խախտումները։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:
Ըստ Վերաքննիչ դատարանի, քրեական գործում առկա վերը նշված հարցաքննութունների արձանագրություններից երևում է, որ անչափահասը ցուցմունքներ է տվել մանկավարժի ներկայությամբ։ Ավելին, տեսաձայնագրառման արձանագրությունից երևում է, որ հարցաքննությունն իրականացվել է դպրոցում, որին ներկա է գտնվել ինչպես մանկավարժը, այնպես էլ հոգեբանը։
Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, որ տուժողի հարցաքննություններին մասնակից չի դարձել տուժողի օրինական ներկայացուցիչը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի պահանջների համաձայն` վերջինս ընդամենն իրավունք ունի հարցաքննությանը ներկա գտնվելու, բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներում առկա չէ որևէ պահանջ, որ այդ հանգամանքը պետք է դիտել խախտում, այն էլ՝ էական:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից արձանագրություններում քրեական գործի այլ համար նշելը Վերաքննիչ դատարանը գնահատել է որպես մեխանիկական սխալ, ինչն որևէ կերպ չէր կարող էական նշանակություն ունենար ձեռք բերված ապացույցների արժանահավատության առումով:
Առաջին ատյանի դատարանն իրավական գնահատական չի տվել դատաքննության ընթացքում հետազոտված Ա. Մարտիրոսյանի, որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությանը, այլ միայն անդրադարձ է կատարել որպես մեղադրյալ տված ցուցմունքին:
Առաջին ատյանի դատարանը դատավճռում նշելով, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, որևէ հիմնավոր վերլուծություն չի կատարել և չի պատճառաբանել, թե նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված որ ապացույցներն են դատավարական կարգի էական խախտմամբ ձեռք բերվել ու այդ խախտումներն ինչպես են ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
Ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները պետք է ճանաչել անթույլատրելի, հետևաբար Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ պետք է կայացնել արդարացման դատավճիռ` հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով, հիմնավորված և պատճառաբանված չեն:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, վերը նշված հանգամանքները և դրանց վերաբերյալ արված մեկնաբանությունները հիմք ընդունելով, եկել է այն եզրահանգման, որ առաջին ատյանի դատարանը չի իրականացրել սույն գործի բազմակողմանի և լրիվ քննություն, չի պահպանել ապացույցների ազատ գնահատման սկզբունքի պահանջները, սույն գործով բոլոր ապացույցները չի հետազոտել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ապացույցներն անթույլատրելի ճանաչելու համար բավարար հիմքեր չի ունեցել:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը, Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ ձեռք բերված թվով 13 ապացույցներն անթույլատրելի ճանաչելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-127-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությունները և հետևությունները չեն բխում ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի օբյեկտիվ տվյալներից: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված՝ դատավարական իրավունքի էական խախտում, որն էլ հիմք է հանդիսանում դատական ակտը բեկանելու և գործն առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով՝ պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևությունների:
Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է վերստին հարցաքննել գործով տուժողին, նրա օրինական ներկայացուցչին, վկաներին, և արդյունքում ձեռք բերված տեղեկությունները վերլուծության և գնահատման ենթարկել գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համակցությամբ:
Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է վերստին հարցաքննել նաև ամբաստանյալին, գործում առկա մյուս ապացույցների համադրությամբ վերլուծության և գնահատման ենթարկել վերջինիս գործի քննության ընթացքում տված ցուցմունքների արժանահավատությունը:
Նույնաբովանդակ հիմնավորումներ են ներկայացվել նաև Ս. Սահակյանի վերաբերյալ գործով արդարացման դատավճռի բեկանման վերաբերյալ այլ կազմով՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը Ս.Սահակյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-127-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:
Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությունները և հետևությունները չեն բխում ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի օբյեկտիվ տվյալներից:Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված՝ դատավարական իրավունքի էական խախտում, որն էլ հիմք է հանդիսանում վիճարկվող դատական ակտը բեկանելու և գործն նույն դատարան`այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով՝ պատշաճ վերլուծության և գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևությունների:
Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է վերստին հարցաքննել գործով տուժողին, նրա օրինական ներկայացուցչին, վկաներին, և արդյունքում ձեռք բերված տեղեկությունները վերլուծության և գնահատման ենթարկել գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համակցությամբ:
Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է հնարավորության դեպքում վերստին հարցաքննել նաև ամբաստանյալին, գործում առկա մյուս ապացույցների համադրությամբ վերլուծության և գնահատման ենթարկել վերջինիս գործի քննության ընթացքում տված ցուցմունքների արժանահավատությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ