ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն իր բարձունքում պետք է գտնվի ու բավարարի տուժող կողմի հիմնավոր քաղհայցը. Միհրան Պողոսյան 06/04/2016 14:45 | Բարոյական վնասի հատուցում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործը քննող դատարանն իրավացիորեն վարույթ ընդունեց բարոյական վնասի հատուցման պահանջով տուժող կողմի ներկայացրած քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի: Դատարանի կողմից քաղհայցվորներ ճանաչվեցին տուժողների իրավահաջորդները, քաղպատասխանող՝ Ռուսաստանի Դաշնությունը:
Դատարանն արդեն որոշում պետք է կայացնի՝ մերժել կամ բավարարել միջնորդությունը՝ յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով հիմնավորումներ: Դատարանը ևս մեկ տարբերակ ունի՝ քաղհայցը թողնել առանց քննության՝ իրավունք վերապահելով տուժող կողմին քաղհայց ներկայացնել դատարան՝ քաղաքացիական դատավարության կարգով:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ դատարանը պետք է վեր կանգնի միջպետական ու այլն, նկատառումներից, այսինքն՝ դատարանն իր տեղում պետք է գտնվի ու հիմնավոր հայցը բավարարի:
Միհրան Պողոսյանը պարզաբանեց, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդել են քաղպատասխանող ճանաչել Ռուսաստանին այն պարզ պատճառով, որ Պերմյակովն ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի է, այլև իրականացրել է պետության կողմից իրեն վերապահված որոշակի լիազորություններ, այսինքն՝ պետական ծառայող է:
Տուժող կողմը միջնորդել է քաղպատասխանող ճանաչել Ռուսաստանի Դաշնությանը նաև այն պատճառով, որ վերջինս իր ծառայողի հետ կապված որոշակի պարտավորություններ ունի, որոնք որ չի իրականացրել: Փաստաբանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ փոխհատուցման պարտավորություն կարող է ունենալ նաև այն անձը, ով թեկուզ հանցագործություն չի կատարել, սակայն պատասխանատվություն է կրում հանցագործի վարքագծի և այլ գործողությունների համար:
«Սույն քրեական գործի ընթացքում արդեն իսկ հաստատվել են հանգամանքները, իմ կարծիքով, դատարանը ևս դրանք հաստատված հանգամանքներ կհամարի, որ Պերմյակովն իրականում զենք կրելու իրավունք չուներ, մինչդեռ ռուսական իշխանությունների բացթողումների և այլնի հետևանքով վերջինս ոչ միայն զենք կրելու իրավունք է ստացել, այլև որպես իրենց լավագույն զինծառայող հայտնվել էր Հայաստանում»,- ասաց Մ.Պողոսյանը:
Բացի այդ, քրեական գործով բազմաթիվ տվյալներ են ձեռք բերվել, որ երբ ռուսական կողմին հայտնի է դարձել Պերմյակովի` զենքով փախուստի մասին, ռուսական կողմը հապաղել է դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Թեև Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված համաձայնագրի համաձայն, Ռուսաստանը պարտավոր էր այդ մասին անհապաղ տեղեկացնել Հայաստանի իշխանություններին, սակայն տեղեկացրել էր այն ժամանակ, երբ ըստ քրեական գործի նյութերի, արդեն իսկ հանցագործությունը կատարվել էր:
«Տվյալ ժամանակահատվածը միգուցե բավարար լիներ տվյալ հանցագործությունը կանխելու համար, եթե ռուսական կողմը ժամանակին իրականացներ իր պարտավորությունները: Այս բոլոր հանգամանքներն իրենց ամբողջության մեջ մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ Պերմյակովի գործողությունների համար պատասխանատու է նաև Ռուսաստանի Դաշնությունը: Ուղղակի կուզենայի տարբերակվի, որ ՌԴ-ն ներգրավվում է որպես քաղպատասխանող ոչ զուտ այն պատճառով, որ հանցագործություն կատարող անձը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, այլ հենց այն պատճառով, որ հանդիսանում է ռուսական պետական իշխանության իրականացնողներից մեկը, այսինքն՝ կոնկրետ լիազորություններով օժտված, պետական ծառայություն իրականացնող անձ»,- ընդգծեց փաստաբանը:
Մ.Պողոսյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, նաև այլ դատարաններ կյանքի իրավունքի խախտման դեպքում փոխհատուցման ավելի մեծ գումարներ են սահմանում: Տվյալ դեպքում տուժող կողմը ոչ առավելագույն և, իհարկե, ոչ նվազագույն, այսինքն՝ միջինացված թիվ է վերցրել: «Գնահատվել են անձանց տառապանքները, ապրումները, կրած ոչ նյութական վնասը»,- ասաց Մ.Պողոսյանը:
Հաշվարկը կատարվել է հետևյալ սկզբունքով՝ ընտանիքի ամեն չափահաս անդամի կյանքի իրավունքի խախտման համար ներկայացվել է բարոյական վնասի հատուցման պահանջ՝ 50 հազարական եվրոյի, իսկ երկու մանկահասակ երեխայի կյանքի իրավունքի խախտման համար՝ 100 հազարական եվրոյի չափով: Մ.Պողոսյանը հիշեցրեց, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը սպանվել է առանձին դաժանությամբ, մահն անմիջապես վրա չէր հասել, մեկ շաբաթ ապրել է՝ անսահման տանջվելով ու տառապանքներ կրելով (ընդհանուր առմամբ ներկայացվել է բարոյական վնասի հատուցման պահանջ՝ 450 հազար եվրոյի չափով):
Մ.Պողոսյանը նշեց, որ տուժողների իրավահաջորդներն որևէ պարագայում գումար ստանալու խնդիր չունեն: Նրանք հատուցման պահանջ ներկայացնելով՝ ցանկանում են, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժնի չափով պատասխանատվություն կրի տվյալ ոճրագործության համար:
Ըստ Մ.Պողոսյանի, քաղհայցին Պերմյակովի արձագանքը շատ տրամաբանական էր ու սովորական: «Մենք պնդում ենք, որ ինքը որոշակի հոգեկան շեղումներ ունի և այլն, սակայն ես միշտ պնդել եմ, որ այն պահերին, երբ իր ցանկությունն ու իր շահը թելադրում է, ինքն ամեն ինչն էլ լավ գիտակցում է, իր գործողություններն իր շահից են բխում: Այս պահին ևս ինքը գիտակցեց, որ իր դեմ որևէ գործողություն, որևէ պահանջ չկա և որևէ դիրքորոշում չհայտնեց: Տվյալ պահին ակնհայտ է, որ անձը գիտակցում է, թե որտե՞ղ է գտնվում և ի՞նչ դատավարական գործընթացներ են իրականանում»,- նկատեց Միհրան Պողոսյանը:
Մենք արդեն հայտնել ենք, որ գործի դատաքննությունը ընդմիջվել է մինչև հունիսի 30-ը: Մ.Պողոսյանը նշեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, հայցադիմումի օրինակը ստանալուց հետո պատասխանողն ունի երկշաբաթյա ժամկետ պատասխան ներկայացնելու համար: Սակայն մինչ այդ նախատեսվում են նաև այլ գործողություններ՝ հայցը պետք է թարգմանվի դատավարության տվյալ մասնակցին հասկանալի լեզվով, դիվանագիտական խողովակներով ուղարկվի Ռուսաստան և նույն այդ դիվանագիտական խողովակներով պատասխան ուղարկվի Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից