Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան

Փաստաբանը կաշկանդված է պարտավորություններով և ունի արտակարգ արտոնություններ, իսկ քաղաքացին՝ ոչ. Արա Ղազարյան 06/04/2016   18:48  |  ԼՐԱՀՈՍ


ՀՀ ազգային ժողովում մինչև մեկ տարով հետաձգվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ ընդգրկել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացվել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից՝ օրենսդրական նախաձեռնության կարգով:

Նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես, դատական ներկայացուցչության անվճար հիմունքներով իրականացումը թույլատրել չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական եւ իրավաբանական անձի համար:

ՀՀ կառավարության եզրակացության համաձայն` նախագծով նախատեսվող իրավակարգավորումը մի քայլ հետ է պետության կողմից մարդու՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման համար արդեն իսկ սահմանված արդյունավետ միջոցների և պայմանների համեմատ:
Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և որ ինքը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ որևէ նախագիծ, որևէ առաջարկություն մշակելիս պետք է հիշել, եթե կա ՍԴ որոշում, ապա դրանով առաջնորդվել, և հեծանիվ չհորինել:

Ըստ փորձագետի, սահմանադրական արդարադատության խնդիրներից մեկն այսօր այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումները թերի են կատարվում: Ոչ միայն այն պատճառով, որ օրենսդիրը անտեսում է կամ գործերը չեն վերաբացվում, այլ հիմնականում այն պատճառով, ինչը նշվում է նաև ՍԴ տարեկան զեկույցներում, որ ստորադաս ատյանները որոշում կայացնելիս, օրենսդիր մարմինը նախագծեր մշակելիս, պետական մարմինները որոշումներ կայացնելիս, որոշումների նախագծեր կազմելիս, վարչական ակտեր ընդունելիս և այլն, և այլն, չեն առաջնորդվում Սահմանադրական դատարանի որոշումներով:

«Շատերին թվում է, թե ՍԴ որոշումը պատկանում է միայն կողմին կամ ծայրահեղ դեպքում՝ միայն վարույթի մասնակիցներին, կամ միայն դատարանները պետք է առաջնորդվեն, ո՛չ: Դա ուղեցույց է: «Ուղեցույց» բառը մի քիչ կոպիտ է, դա օրենքից բարձր նորմատիվ փաստաթուղթ է, որով պետք է առաջնորդվեն բոլորը՝ քաղաքացիները փողոցում քայլելիս, մեքենա վարելիս, պետք է առաջնորդվեն ՍԴ կողմից արտահայտված դիրքորոշումներով: Եթե դատական մեկ գործը պատկանում է կողմերին, բացառությամբ՝ Վճռաբեկ դատարանի որոշումների, ՍԴ որոշումը պատկանում է ողջ հասարակությանը և վերջինս պետք է ապրի այն ուղեցույցով, այն կանոններով, որ Սահմանադրական դատարանի դատավորները որոշումների տեսքով մատուցում են հասարակությանը»,- ասաց Արա Ղազարյանը:

Հիշյալ նախագիծը մշակելիս էլ լավ կլիներ, որպեսզի Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները հաշվի առնվեին, ասաց Ա.Ղազարյանը:

ՍԴ-ն նախկինում իր իրավական դիրքորոշումն արտահայտելիս՝ նշել է, որ իրավաչափ է, երբ պետությունը մասնագիտական մարմնի միջոցով, տվյալ դեպքում՝ Փաստաբանների պալատի միջոցով, կարգավորում է ոլորտը, դատարանի մատչելիությունը կամ դատարանի իրավունքը: Այսինքն՝ պետք է ապահովվի որակյալ իրավաբանական ներկայացուցչություն, անհրաժեշտ է, որ բարձրագույն իրավաբանական կրթություն անձինք Փաստաբանական դպրոցում որոշակի գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելուց հետո իրականացնեն ներկայացուցչությունը:

Արա Ղազարյանը միաժամանակ ընդգծեց, որ ժողովրդավարությունը չի սիրում բացարձակ սահմանափակումներ, այլ սիրում է այլընտրանքներ: Ւսկ տվյալ դեպքում այլընտրանքը բավականին շատ է տրված: ««Փաստաբանության մասին» օրենքը տալիս է այլընտրանք՝ և անձի մերձավոր բարեկամները, ազգակիցները, և նրանց շրջանակը բավականին մեծ է, կարող են իրավաբանական ներկայացուցչություն իրականացնել: Իսկ խոցելի խմբերը կարող են անվճար իրավաբանական ծառայություններ ստանալ փաստաբանների համայնքի կառույցում գործող գրասենյակից: Այսինքն՝ այլընտրանքներ կան»,- ասաց Արա Ղազարյանը:

ՍԴ-ն ժամանակ առ ժամանակ որոշակի կոնկրետ իրավահարաբերությունները որոշել է, որ միայն փաստաբանի միջոցով տվյալ վարույթում ներկայացուցչությունը անհամաչափ սահմանափակում է, բայց հաշվի է առել գործի կոնկրետ իրավիճակը: Օրինակ՝ վարչական դատավարությունում բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելը ՍԴ-ն համարել է ոչ միայն անհամաչափ սահմանափակում, այլև ոչ անհրաժեշտ, ոչ պիտանի: Պատճառն այն է, որ ըստ վիճակագրության, թեև դիմումների ճնշող մեծամասնությունը կամ բոլորը Վճռաբեկ դատարան ներկայացվում են փաստաբանների միջոցով, միևնույն է, այնտեղ ընդունելիության չափանիշը, սահմանը հինգ տոկոս է (շատ ժողովրդավարական երկրների Գերագույն դատարաններում ևս ընդունելության տոկոսը 5-6 տոկոս է): Այսինքն՝ արդեն անհրաժեշտություն չկա, թե՛ պրոֆեսիոնալ փաստաբանը, իրավաբանը, թե՛ ոչ իրավաբանը գանգատ բերեն, միևնույն է, ընդունելության սահմանը չի բարձրանալու, որովհետև դա այլ օբյեկտիվ իրավիճակից է բխում:

Այս հիմքով ՍԴ-ն որոշեց, որ դա ոչ անհրաժեշտ, ոչ պիտանի սահմանափակում է:

Իսկ ընդհանրապես երևույթի վերաբերյալ ՍԴ-ն արդեն 4 որոշում է կայացրել: Հիմնական միտքը հետևյալն է՝ իրավաչափ է սահմանափակել քաղաքացիների մուտքը դատարան և դա կարգավորել որակյալ փաստաբանների միջոցով, բայց պետք է այլընտրանքը լինի, ընդ որում, այլընտրանքային համակարգը, ասենք՝ Հանրային պաշտպանի ինստիտուտը, և այլ այլընտրանքային մեխանիզմները պետք է կարողանան հասարակության բոլոր խոցելի խմբերին ապահովել ծառայությամբ:

Ա.Ղազարյանը հավելեց, որ 2008թ., երբ ՍԴ-ն որոշեց, որ հատուկ արտոնագրված փաստաբանի ինստիտուտը հակասահմանադրական է, ընդ որում՝ ոչ թե երևույթն է հակասահմանադրական, այլ տվյալ իրավիճակում նման մեխանիզմ կիրառելը, պատճառն այն էր, որ այն ժամանակ չկար Հանրային պաշտպանի գրասենյակ:

Ստացվում էր, որ, օրինակ, հարյուր հազար բնակիչ ունեցող Գյումրիից վճռաբեկ բողոք կարող էին ներկայացնել երկու փաստաբաններ, ովքեր հատուկ արտոնագիր ունեին, ինչը նշանակում է, որ նրանք մատչելի չեն քաղաքացիների համար, իսկ եթե մատչելի չեն, ուրեմն դատարանն էլ մատչելի չէ:

«Հիմնական սկզբունքը, որի շուրջ այդ ամբողջ պատմությունը պետք է պտտվի, դա հետևյալն է՝ իրավաբանական ներկայացուցչությունն անհրաժեշտ է լիցենզավորել, դա իրավաչափ է, բայց պետք է այլընտրանքային մեխանիզմ լինի, որը կարողանա սպասարկել բոլոր խոցելի խմբերին, եթե չի կարողանում սպասարկել կոնկրետ իրավահարաբերություններում, ուրեմն այստեղ պետք է լիցենզավորումը փոքր-ինչ նահանջի: Այսինքն՝ պետք է այլընտրանքային մեխանիզմները շատացնել, բազմացնել, դիվերսիֆիկացնել»,- նշեց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ հիմա նման գործունեությամբ Հանրային պաշտպանի գրասենյակը զբաղված է: Մասնավորապես, տարբեր մեխանիզմներ են մշակվում՝ ոչ միայն գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը՝ օրենքով սահմանված կարգով, այլև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներ են ներգրավված, ամսվա մեջ որոշակի օրերին նրանք անվճար ծառայություն են մատուցում: Գործում է նաև ծրագիր, որի շրջանակում սահմանամերձ շրջաններում անվճար իրավաբանական ծառայություն են մատուցում ունկնդիրները, իրավաբանները, փաստաբանները, այսինքն՝ բազմազան է դառնում այդ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման մեխանիզմները, որոնք այլընտրանք են վճարովի իրավաբանական ներկայացուցչությանը:

Եվ եթե այդ մեխանիզմն ավելի ու ավելի է տարածվում ու կարողանում է սպասարկել խոցելի խմբերին, և նրանք դատարանի իրավունքից կամ մատչելիությունից չեն զրկվում, նշանակում է, որ կարգավորումն իրավաչափ է:

Այս ֆոնի վրա պատգամավորի նախաձեռնությամբ առաջարկվող մեխանիզմի անհրաժեշտությունը չկա, գտնում է Արա Ղազարյանը: Բացի այդ, ըստ նրա, նման մոտեցումը բախվում է Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, իսկ ՍԴ դիրքորոշումն ավելի բարձր ուժ ունի, քան օրենքը: «Վերջ, Սահմանադրական դատարանն արդեն գիծը քաշել է, նշանակում է՝ այդ գծից այն կողմ է իրավակարգավորումը, և մենք չենք կարող նահանջել այն շեմից, որ Սահմանադրական դատարանը գծել է: ՍԴ որոշումը պատկանում է ողջ հանրությանը և ոչ թե կոնկրետ մասնագիտական խմբին»,- ընդգծեց Ա.Ղազարյանը:
Փորձագետը նշեց, որ շատ կարևոր է, որ դատարանում ներկայացուցչություն ապահովող անձանց գործունեությունը կարգավորվի, նախ՝ վարքագծի դաշտում դաշտում:

Ա.Ղազարյանը նկատեց նաև, որ փաստաբաններն ունեն արտակարգ արտոնություններ, որ սովորական իրավաբանը կամ ոչ իրավաբանը չեն կարող ունենալ, այդ արտոնությունները ծառայում են մեղադրյալի կամ վստահորդի շահերին, այսինքն՝ առավել արդյունավետ է դառնում ներկայացուցչությունը: Օրինակ՝ մի բան է, որ սովորական քաղաքացին է դիմում պետական մարմիններին տեղեկատվություն ստանալու համար՝ հիմնվելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի վրա, մեկ այլ բան է, երբ փաստաբանն է դիմում: «Փաստաբանը արտոնյալ կարգավիճակ ունի, արտոնությունը փաստաբանին պետք չէ, արտոնությունն առաջին հերթին պետք է քաղաքացուն՝ արդյունավետ իրավական պաշտպանության համար»:

Փաստաբանը ի տարբերություն սովորական քաղաքացու, կաշկանդված է փաստաբանական գաղտնիքով: «Եթե, օրինակ, որևէ քաղաքացի ինձ որևէ գաղտնիք ասի, ես կաշկանդված չեմ, ես պատասխանատվության չեմ ենթարկվի, եթե, իհարկե, գաղտնիք բացելը չի մտնում քրեաիրավական տիրույթ: Փաստաբանն իր մասնագիտական վարքագծի նորմերով արդեն կաշկանդված է, իսկ դա ո՞ւմ է ծառայում՝ քաղաքացուն»:

Ոչ փաստաբանը հանրային, հրապարակային տիրույթում կարող է արտահայտվելու գրեթե անսահմանափակ իրավունք ունենալ, իսկ փաստաբանը կաշկանդված է իր վստահորդի, պաշտպանյալի շահերով: «Իսկ այդ կաշկանդվածությունն ո՞ւմ է ծառայում՝ վստահորդին»:

Դատարանը կարող է իրավաբանական ներկայացուցչություն ապահովող քաղաքացու նկատմամբ կիրառել սանկցիա և հեռացնել դատարանի դահլիճից, իսկ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելով՝ չի կարող հեռացնել, «իսկ այդ հեռանալը, ֆիզիկապես ներկա գտնվելն ո՞ւմ է ձեռնտու՝ մեղադրյալին, վստահորդին»:

Նման արտոնությունները շատ են, դրանք կոչված են ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն: «Եթե մենք նման արտոնություններ տանք սովորական քաղաքացուն, ով իրավաբան չէ, նա կդառնա անկառավարելի: Մենք պետք է հույս դնենք միայն նրա ինքնագիտակցության կամ նրա նախաձեռնության կամ բարի կամքի վրա: Բայց մենք չենք կարող յուրաքանչյուր քաղաքացու բարի կամքի վրա հույս դնել, դա չափազանց պրիմիտիվ է: Էլ չեմ ասում, որ նման մարդիկ արդեն հարկային դաշտից են դուրս գալիս: Իհարկե, սա էլ կարևոր է, որովհետև ավելի հեշտ է հետևել փաստաբանի ֆինանսական շարժին, մասնավորապես, դատական ներկայացուցչությանը՝ քանի՞ գործով է զբաղվել և մոտավորապես որքա՞ն հարկ պետք է վճարի, իսկ քաղաքացու նկատմամբ դա հնարավոր չէ»,- ասաց Ա.Ղազարյանը:

Բոլոր այդ պատճառներից փորձագետն առանձնացրեց երկուսը՝ վարքագծի նորմերը կաշկանդում են փաստաբանին, և դա պետք է դատարանի հեղինակությունը հանրության աչքում ապահովելու համար, բոլոր նշված արտոնություններն անհրաժեշտ են, որովհետև դրանով պայմանավորված է արդյունավետ իրավաբանական ներկայացուցչությունը:
«Էլ չեմ ասում, որ փաստաբանն անցնում է Փաստաբանական դպրոցի միջով, ստանում հարկավոր գիտելիքներ ու հմտություններ, որը ոչ փաստաբանը չունի»,- ասաց Ա.Ղազարյանը:

Ի դեպ, մեր զրուցակիցը ևս սովորում է Փաստաբանական դպրոցում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]