ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորի օգնականի գործով վարույթն իրականացնող մարմինը քրեաիրավական գնահատական չի տվել տուժողի գործողություններին. Դատարան 06/03/2016 13:09 | Արդարացման դատավճիռներ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ներկայումս պաշտոնաթող դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանը, ով մեղադրվում էր խոշոր չափերով խարդախության փորձի մեջ, նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքերով:
Դատավորի օգնական՝ Արմինե Կարապետյանը մեղադրվում էր խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն դատարանի վարույթում քննվող ԵԷԴ/0047/01/14 քրեական գործով ամբաստանյալ Գ.Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից 1500 ԱՄՆ դոլար պահանջելու մեջ:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ դատավորի օգնականը փորձել է խաբեությամբ կնոջից հափշտակել 619 935 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով:
Գործով նախաքննության նախնական փուլում Արմինե Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ կաշառքի միջնորդության մեջ, սակայն մինչ գործը դատարան գնալը՝ առաջադրված մեղադրանքը վերաորակվեց՝ 34-178-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի:
Հիշեցնենք նաև, որ դատավորի օգնականի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված նախնական 2 ամիս ժամկետով կալանավորումը, վերաքննիչ բողոքարկվելուց հետո, բեկանել էր և վերացվել կալանքը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսպիսով, դատարանն իր իրավական վերլուծություններում նշել է, որ հիշյալ քրեական գործով դատական նիստերի արձանագրությունները պարունակող լազերային կրիչի վերարտադրությամբ հաստատվել է, որ նախագահող դատավոր՝ Վլադիմիր Գրիգորյանի կողմից դատավճռի եզրափակիչ մասը հրապարակման ավարտից հետո լսվում է, թե մի կնոջ կողմից՝ «պարոն դատավոր, եթե իմ էրեխու հետ մի հատ բան էղավ, բոլոր անձնակազմով պատասխան կտաք, ապա մի քանի րոպե անց նույն կինը այս անգամ բղավելով ասում է՝ «փաստորեն փող չտվեցի, դատապարտում եք...»:
Դատարանը հաստատված է համարել նաև, որ տուժող Ալինա Հովհաննիսյանը դատավորի օգնական՝ Արմինե Կարապետյանին գումար չի տվել։
Իսկ գործով ձեռք բերված և ենթադրյալ արարքում Արմինե Կարապետյանի մեղքը հիմնավորող միակ և ուղղակի ապացույցը է հանդիսանում տուժող Ալինա Հովհաննիսյանի ցուցմունքները, որոնք նախաքննության ընթացքում բազմակի հակասական փոփոխությունների են ենթարկվել, իսկ գործում առկա նյութերը, գործով ձեռք բերված փաստական տվյալներն ու դատաքննության ընթացքում տուժողի արտահայտած դիրքորոշումները, դատարանին` վերջինիս կողմից տված ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ դնելու հիմքեր են տալիս։
Մասնավորապես, դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը քրեադատավարական օրենսդրության խնդիրներներից ելնելով պարտավոր էր քրեաիրավական որակման ենթարկել տուժող Ալինա Հովհաննիսյանի գործողություններն, ինչն անհասկանալիորեն չի իրականացրել։
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արմինե Կարապետյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների արժանահավատությանը, ապա դատարանն արձանագրել է, որ դատաքննությամբ որևէ ապացույց կամ փաստարկ ձեռք չի բերվել, որը կարող էր կասկածի տակ դնել Արմինե Կարապետյանի ցուցմունքների արժանահավատությունը։
Այսպես, դատաքննությամբ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և բոլոր ապացույցների` միմյանց հետ համադրելու և դրանք վերաբերելիության և թույլատրելիության սահմաններում գնահատելու արդյունքում, դատարանը հանգել է հետևության, որ դրանք բավարար չեն ամբաստանյալ Արմինե Կարապետյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար, նաև հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունը։
Դատարանը հաշվի առնելով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու ամբաստանյալ Արմինե Կարապետյանի կողմից Ալինա Հովհաննիսյանից խաբեության եղանակով 1.500 ԱՄՆ դոլար հափշտակելու փորձ կատարելը, գտնել է, որ պետք է ճանաչել և հռչակել Արմինե Կարապետյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում արարքում հանցակազմի բացակայության հիմքերով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ