Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գերմանիայի Բունդեսթագի հունիսի 2-ին ընդունված բանաձևի ամբողջական տեքստը 06/03/2016   18:16  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Գերմանիայի Բունդեսթագ տպագիր փաստաթուղթ՝ 18/[…]
18-րդ ընտրաշրջան (ամսաթիվ)

Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից

                                                                                      Դիմում

1915 և 1916թթ.  հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը

Բունդեսթագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել.

Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական  կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում:  Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:

Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպես վառ օրինակ է հանդիսանում զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այո ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը:

Ընդ որում մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում:

Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը  որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից,  չնայած  հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոնարների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը:  Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:

Գերմանիայի Բունդեսթագը ամրագրում է իր 2005 թվականին ընդունած բանաձևը (տպ. փստթղթ. 15/5689), որը նվիրված էր ինչպես զոհերի հիշատակին, այնպես էլ իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի միջև հաշտությանը:

100-ամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի  Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ Նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված  ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին:  Գերմանական Կայսրությունը մեղսակից է եղել  այդ իրադարձություններին:

Բունդեսթագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը`անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի:

Գերմանիայի Բունդեսթագը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներևակայելի դաժան հանցագործության զոհերի հիշատակին, այլև այն բոլոր անձանց, որոնք Օսմանյան և Գերմանական Կայսրություններում 100 տարի առաջ դժվարին պայմաններում և իրենց կառավարությունների ընդդիմության պարագայում տարբեր միջոցներով ամեն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց փրկելու համար:

Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը  որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը:

Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի  ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը:  

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը:

Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն:

Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս,  թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ  մարդկանց ու ժողովուրդներին:

Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է  հանդիսանալ թե´ ներկայի և  թե´ ապագայի համար:

Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով:

II. Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում  գերմանական կառավարությանը.

- հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը,

- թուրքական կողմին խրախուսել զբաղվելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների և կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակություն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում,

-  շարունակել անցյալի վերաիմաստավորումով հասնել թուրքերի և հայերի միջև մերձեցման, հաշտության և պատմական մեղքի ներման,

- շարունակել օժանդակել և պետական բյուջեի սահմաններում ֆինանսավորել Թուրքիայում և Հայաստանում այն գիտական, հասարակական և մշակութային միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը, որոնք կծառայեն հայերի և թուրքերի միջև պատմության վերաիմաստավորմանը,

- որպես առաջին քայլ ակտիվորեն օժանդակել Հայաստանի և Թուրքիայի կողմից պատմական իրադարձությունների քննարկմանը և հայ-թուրքական հարաբերությունների վաղուց ի վեր սպասվող բարելավմանը, օրինակ՝ գիտնականներին կրթաթոշակների շնորհման կամ երկու երկրների այն հասարակական ուժերի օժանդակման միջոցով, որոնք ջանքեր են գործադրում վերաիմաստավորման և հաշտեցման ուղղությամբ,

- Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներին խրախուսել շարունակելու միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն այս պահին լճացման մեջ է,

- ջանք գործադրել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009թ. ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են ստեղծել պատմության գիտական հետազոտման  հանձնախումբ, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և համատեղ սահմանի բացում,

- միջնորդել, որպեսզի վերջին տարիներին Թուրքիայում  հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ սկիզբ առած քայլերն ավելի եռանդուն կերպով շարունակվեն,

- ֆինանսական հնարավորությունների շրջանակներում  Գերմանիայում նույնպես շարունակել օժանդակել գիտահասարակական և մշակույթի բնագավառներում տարվող այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք թեմատիկ առումով առնչվում են 1915/16թթ. իրադարձությունների հետ:

Բեռլին, ամսաթիվ […]

Ֆոլկեր Քաուդեր, Գերդա Հասելֆելդթ և խմբակցություն
Թոմաս Օպերմանն և խմբակցություն
Կատրին Գյորինգ-Էքարդ, Անտոն Հոֆրայթեր և խմբակցություն

Հիմնավորում

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար մեծագույն և ծանրագույն հետևանքներ ունեցող աղետ էր: Անկախ աղբյուրների հաշվարկներով տեղահանումներին և զանգվածային ջարդերին զոհ գնացին միլիոնից ավել հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումներն  ու բնաջնջումը որակում են որպես ցեղասպանություն: Ինչպես կրոնը և լեզուն, այնպես էլ բռնագաղթերի և կոտորածների հիշողությունը կարևոր նշանակություն ունի այս ժողովրդի ինքնության համար:

Գերմանիայի Բունդեսթագը   հիշում է այս իրադարձությունները` նաև Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների և սպանություների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը այնուամենայնիվ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման և դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում:

Չնայած փաստերի առկայությանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանությունը, հետապնդումը և կոտորածը նախապես ծրագրված են եղել և որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգվածային ջարդերն օսմանյան կառավարության կողմից կանխամտածված են եղել:   

Ընդհանուր առմամբ ջարդերի և տեղահանումների ծավալը  Թուրքիայում դեռևս կասկածի տակ է դրվում: Այնուամենայնիվ կան նաև հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման հուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկա գտնվեցին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև  ֆուտբոլային խաղին` ի ցույց դնելով իրենց կամքը հետագա բանակցություններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություն, որը, ի թիվս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմությունը գիտականորեն ուսումնասիրող հանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրությունը չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:

Երկու ժողովուրդների միջև հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիմնավորապես պարզաբանվեն և փաստերն այլևս չժխտվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման և սպանությունների պատմության հետ առերեսվելիս պատմաբանները և լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչվող բազմաթիվ նախաձեռնություններ կան արդեն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակության իրարամերժ քննարկման առարկա է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակությունների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից:          

Գերմանական կայսրությունը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, նույնպես խորապես ներգրավված էր այդ իրադարձություններում: Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունները  ի սկզբանե տեղեկացված էին հայերի հետապնդումների և սպանությունների մասին: Երբ ավետարանչական եկեղեցու աստվածաբան դր. Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. հուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, գերմանական կայսրության ղեկավարությունն այդ թեման ամբողջությամբ ենթարկեց գրաքննության: Իր «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկույցը», Լեփսիուսն անմիջականորեն ուղարկել էր նաև Ռայխսթագի պատգամավորներին, որը սակայն   1916թ. գերմանական ռազմական գրաքննության կողմից նույնպես արգելվել և բռնագրավվել էր: Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919թ. այն փոխանցվեց պատգամավորներին: Չնայած գիտության և քաղաքականության ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպես նաև եկեղեցականների և գերմանացի բազմաթիվ անհատների անհապաղ խնդրագրերին` այդ թվում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, և ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակությունների, ինչպիսին են Ադոլֆ ֆոն Հառնակը և Լորենց Վերթմանը, գերմանական կայսրությունն իր օսմանյան դաշնակցի վրա որևէ ճնշում չգործադրեց: 

Օսմանյան կայսրությունում գերմանացի դեսպանների և հյուպատոսների զեկույցների վրա հիմնված Գերմանայի արտգործնախարարության ակտերը նույնպես հաստատում են կոտորածների և տեղահանումների պլանավորված իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարված դեպքերի կարևորագույն պետական տեղեկատվությունն են : ԳԴՀ ատգործնախարարությունը դեռևս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցվել է Հայաստանին: Դրանից անմիջապես հետո Թուրքիան նույնպես ստացել է այդ ակտերի մեկ օրինակ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:46 03/06/2016  |  ԼՐԱՀՈՍՈչ ոք չի կարող լռեցնել ճշմարտության ձայնը. Արցախի օմբուդսմենը նամակ է հղել գերմանացի իր կոլեգային
16:01 03/06/2016  |  ԼՐԱՀՈՍԲանաձևի ընդունումը ծանրակշիռ ներդրում է պատմական ճշմարտության վերականգնման գործընթացում
14:03 03/06/2016  |  Միջազգային լրահոսԲունդեսթագի առջև հայ ցուցարարներին զորավիգ են եղել հույներն ու քրդերը
12:41 03/06/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի արտահանողների միության նախագահ. «Թուրքիան Բունդեսթագից սովորելու ոչինչ չունի»
12:38 03/06/2016  |  Միջազգային լրահոսԸստ Էրդողանի խոսնակի՝ Բունդեսթագի կայացրած որոշումը չի կարող օգտակար լինել Գերմանիայի թուրքական համայնքի ինտեգրմանը
11:24 03/06/2016  |  ԼՐԱՀՈՍԲունդեսթագի թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը
11:15 03/06/2016  |  ԼՐԱՀՈՍԲունդեսթագում նախնական քվեարկության ժամանակ Հայոց ցեղասպանության բանաձին կողմ է եղել նաև Անգելա Մերկելը
23:48 02/06/2016  |  ԼՐԱՀՈՍ95 տարի առաջ հունիսի 2-ին Գերմանիան անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին. «Արևելք»
23:36 02/06/2016  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի քրդամետ կուսակցությունը չի սատարում Գերմանիայի դեմ մեջլիսի հռչակագրի ընդունմանը
23:25 02/06/2016  |  ԼՐԱՀՈՍԲունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը «ամոթալի» և «օրենքի նկատմամբ անհարգալից» քայլ է. Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Արխիվ

[]