ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
9 ամենաթանկ բժշկական միջամտություններն աշխարհում 06/03/2016 13:56 | Առողջություն
doctors.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկ 9 վիրահատությունների տեսակները
9. Երիկամների փոխպատվաստում. արժեքը՝ 262.900 ԱՄՆ դոլար
Ըստ վիճակագրության՝ տասը ամերիկացիներից մեկը տառապում է երիկամների այս կամ այն հիվանդությամբ, իսկ հիվանդացությունների թիվն օրեցօր աճում է:
Հատկանշական է, որ վերը նշված արժեքը չի ներառում երիկամի դոնոր գտնելու և օրգանի արժեքը, այն ընդամենը փոխպատվաստման վիրահատության գինն է:
Երիկամի փոխպատվաստումը ծավալուն և բարդ վիրաբուժական միջամտություն է, սակայն հարցը, իհարկե, չի սահմանափակվում միայն վիրահատությամբ: Բացի այն, որ օրգանի համար դոնոր գտնելն ինքնին դժվար գործընթաց է, փոխպատվաստումից հետո ևս անձը ստիպված է լինում ընդունել լրացուցիչ դեղորայք՝ նոր օրգանի աշխատանքը խթանելու համար: Այս գործընթացը կարող է տևել անգամ տարիներ:
8. Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում. արժեքը՝ 289.400 ԱՄՆ դոլար
Ենթաստամոքսային գեղձը կենսական անհրաժեշտության մարսողական օրգան է, որն իրականացնում է ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների յուրացման գործառույթը:
Այն արտադրում է օրգանիզմի համար անհրաժեշտ հորմոններ, ինչպիսիք են ինսուլինը և գլյուկագոնը:
Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը բարդ և ռիսկային վիրահատություն է՝ պայմանավորված ինչպես դրա տեղակայմամբ (ստամոքսի հետնամասում), այնպես էլ այն հանգամանքով, որ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում, որպես կանոն, ցուցվում է միայն դրա քաղցկեղով տառապող հիվանդներին, իսկ հիվանդության ընթացքն այնքան է հյուծում մարդուն, որ նա կարող է պարզապես չհաղթահարել վիրահատությունը:
7. Սրտի բաց վիրահատություն. արժեքը՝ 324.000 ԱՄՆ դոլար
Հաշվի առնելով այն, որ սրտային հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է ԱՄՆ-ում, սրտի բաց վիրահատությունն այդ երկրում ամենապահանջված բժշկական միջամտությունն է:
Սրտի բաց վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ բուժական այլ մեթոդներն անարդյունավետ են եղել կամ տվյալ դեպքում կիրառելի չեն: Սա վիրահատության բավական մեծ տարածում ունեցող տեսակ է, սակայն մեծ է նաև ռիսկերի հավանականությունը՝ արյունահոսություն, ինֆեկցիաներ, սրտի անկանոն աշխատանք, ընդհուպ՝ կաթված: Հետվիրահատական ընթացքը ևս դյուրին չէ: Սրտի բաց վիրահատությանը պետք է հետևեն հիվանդի հետևողական այցերը բժշկի, նշանակված թանկարժեք դեղորայքի կանոնավոր և տևական ընդունումը:
6. Լյարդի փոխպատվաստման վիրահատություն. արժեքը՝ 577.100 ԱՄՆ դոլար
Սա մեծ ռիսկեր հետապնդող վիրաբուժական միջամտություն է, իսկական փորձություն հիվանդի համար:
Լյարդը մարդու կենսագործունեության համար կարևորագույն օրգաններից է, որը խթանում է մարսողությունը, վնասազերծում տարատեսակ օտարածին գործոններ՝ ալերգեններ, տոքսիններ և այլն, ապահովում օրգանիզմին անհրաժեշտ գլյուկոզայի քանակը, ունի արյունաստեղծ գործառույթ:
Այսպիսով, լյարդի փոխպատվաստումը, թերևս, կարելի է համարել ամենառիսկային վիրահատությունը բոլոր թվարկվածներից:
5. Ոսկրածուծի փոխպատվաստում. արժեքը՝ 676.800 ԱՄՆ դոլար
Ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը կարող է իրականացվել 2 եղանակով: Առաջին տարբերակում մարդու օրգանիզմից առանձնացվում և սառեցվում են ցողունային բջիջները: Դրանից հետո պացիենտը ստանում է բուժման արագացված, ուժեղացված կուրս (որպես կանոն՝ այս գործողությունն իրականացվում է քաղցկեղի դեպքում): Բուժման հաջող ընթացքից հետո նախապես սառեցված բջիջները տեղափոխում են օրգանիզմ՝ արյան առողջ բջիջները վերականգնելու նպատակով: Այս միջամտությունն արժե շուրջ 300.000 դոլար:
Մյուս՝ առավել թանկարժեք տարբերակում ներառված է նաև ոսկրածուծի դոնոր գտնելը: Փոխպատվաստման այս տեսակն անվանում են ալլոգեն: Այն կարող է արժենալ մինչև 676.800 դոլար:
4. Թոքերի փոխպատվաստում. 797.200՝ երկու թոքերի, 561.200 դոլար՝ մեկ թոքի դեպքում
Թոքերի փոխպատվաստումը համարվում է թոքային ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման վերջին տարբերակ: Ցուցված է միայն այն դեպքում, երբ արդեն փորձվել են բուժման բոլոր մյուս եղանակները, ընդ որում՝ անօգուտ:
Կարևոր է իմանալ, որ ԱՄՆ-ում թոքերի փոխպատվաստման վիրահատությունների գերակշիռ մասն ամեն տարի կատարվում է ծխախոտի չարաշահման հետևանքով առաջացած հիվանդություններից մարդու կյանքը փրկելու համար:
3. Սրտի փոխպատվաստում. արժեքը՝ 997.000 ԱՄՆ դոլար
Սրտի փոխպատվաստման վիրահատությունն աշխարհում համարվում է բժշկական ամենառիսկային միջամտություններից մեկը՝ հետապնդելով բազմաթիվ մահացու բարդություններ:
Այս վիրահատությունը գրեթե կրկնակի գերազանցում է սրտի բաց վիրահատության արժեքը, և սա արդարացված է: Չէ՞ որ այս դեպքում վիրաբույժները ոչ միայն աշխատում են պացիենտի հիվանդ սրտի հետ, այլ նաև հեռացնում են այն և փոխարինում դոնորի առողջ սրտով:
Միջին տվյալներով, սրտի փոխպատվաստումից հետո մարդու կյանքի տևողությունը կազմում է 15 տարի՝ կախված նրա տարիքից:
2. Սրտի և թոքերի միաժամանակյա փոխպատվաստում. արժեքը՝ 1.148.400 ԱՄՆ դոլար
Այս երկու խիստ ռիսկային վիրաբուժական գործողությունների համատեղումն առաջին հայացքից անհնարին է թվում, սակայն փաստերը վկայում են, որ ամեն տարի իրականացվում է 100 նման վիրահատություն:
Համապատասխան դոնոր գտնելը, վիրահատության ինքնին բարդագույն ընթացքը և հետվիրահատական աննկարագրելի ծախսերն էլ հենց այս միջամտությունը դարձնում են այսքան թանկարժեք:
1. Աղիքի (աղիների) փոխպատվաստում. արժեքը՝ 1.206.000 ԱՄՆ դոլար
Նույնիսկ թոքերի և սրտի միաժամանակյա փոխպատվաստումն ավելի հեշտ է թվում այս վիրահատության համեմատությամբ: Բարդության նման աստիճանը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս դեպքում գործ ունենք մարդու օրգանիզմի ամենախոշոր և ամենաերկար օրգանի հետ: Որպես կանոն, այս միջամտությունն իրականացվում է միայն մահվան շեմին գտնվող պացիենտների դեպքում:
Աղիքի փոխպատվաստման վիրահատությունը տևում է մինչև 12 ժամ: Որոշ դեպքերում, միաժամանակ իրականացվում է նաև լյարդի փոխպատվաստում, ինչն առավել զարմանահրաշ, բարդ և երկարատև է դարձնում վիրաբուժական այս միջամտությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ