Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան

Լրտեսը թուղթ է ստորագրել տվել, որ ծառայության կանցնի Մատաղիսի զորամասերից մեկում և իրեն տեղեկություններ կհայտնի 06/03/2016   17:05  |  Դատական ռեպորտաժներ

Պետական դավաճանության վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստում ավարտվեց դատաքննությունը: Մեղադրողը երկու շաբաթ ժամանակ խնդրեց մեղադրական ճառի հրապարակմանը նախապատրաստվելու համար՝ դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մինչ այդ դատարանում ավարտվեց վերջին՝ ամբաստանյալների հարցաքննության փուլը: Ամբաստանյալները՝ Ռաֆիկ Պապոյանը, նրա որդին՝ Սերգեյ Պապոյանը, ինչպես նաև ամբաստանյալի կարգավիճակով հարցաքննված Դիանան հրաժարվեցին ցուցմունքներ տալ ու հարցերին պատասխանել, ուստի՝ հրապարակավեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

Դիանան հարցաքննվեց ամբաստանյալի կարգավիճակով այն պատճառով, որ ոչ արդարացման, այն է՝ վաղեմության ժամկետը անցնելու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել:

Նախաքննության ընթացքում այն ժամանակ անչափահաս Դիանան որպես վկա հարցաքննվելիս հայտնել էր իր զարմուհի, գործով անցնող, պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարինե Ղումաշյանից լսածը: Ըստ Դիանայի, Կարինեն իրեն ասել է, որ Թուրքիայում ծանոթացել է Արմանի հետ, ով շատ հարցերում իրեն օգնել է, սակայն ինչ հարցերում՝ չի ասել: Հետագայում Կարինեն ասել է, որ Արմանը «շպիոնի պես մի բան է», դրա համար նրա հետ չի շփվել:

Սակայն որպես մեղադրյալ հարցաքննվելիս՝ Դիանային առաջադրվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին տեղյակ լինելու և չհայտնելու մեջ մեղադրանք, Դիանան հայտնել էր, որ չի հասկացել «շպիոն» բառի իմաստը և լուրջ չի վերաբերվել դրան ու հրաժարվել է հարցերին պատասխանելուց: Որպես մեղադրյալ հարցաքննված մեկ այլ ցուցմունքում նա իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ չի հասկացել «շպիոն» բառի իմաստը և լուրջ չի վերաբերվել դրան ու նորից հրաժարվել է հարցերին պատասխանելուց:

Ամբաստանյալ Սերգեյ Պապոյանը նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս հայտնել էր, որ հայրը՝ Ռաֆիկ Պապոյանը հարցեր էր տալիս իր զորամասի մասին, ի՞նչ զենքերի է տիրապետում, ի՞նչ թվով զինծառայողներ ունի գումարտակը, որտե՞ղ է տեղակայված, սպաները ինչպե՞ս են վերաբերվում, ե՞րբ են լինելու զորավարժությունները, սակայն ինքը մտածել է, որ նա որպես ծնող է հետաքրքրվում:

Որպես մեղադրյալ հարցաքննվելիս Սերգեյն ասել էր, որ հայրը իրեն ասել է, որ Թբիլիսիում հանդիպի ոմն Սեյրանի հետ՝ դատելով ցուցմունքներից՝ նա նույն ինքն Արմանն ու Էրիկն է: Նա ևս հարցնում էր՝ որտե՞ղ է ծառայում, ի՞նչ զենք կա, եղե՞լ է դիրքերում: Սեյրանն իրեն 750 դոլար է նվիրել, ապա փաստաթուղթ է ստորագրել տվել, որ ծառայության կանցնի Մատաղիսի զորամասերից մեկում և իրեն տեղեկություններ կհայտնի: Ինքը հասկացել է, որ Սեյրանն աշխատում է թուրքերի համար և փախել է Ռուսաստան: Հայրն իրեն փոխանցել է Սեյրանի սպառնալիքները, որ եթե Ստամբուլ չվերադառնա, ընտանիքը կվերացնի:

Սերգեյն իրեն մեղավոր է ճանաչել, որ հանդիպել է հիշյալ անձի հետ և համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել, սակայն չի ընդունել, որ Հայաստանում ծառայության է ընդունվել՝ Սեյրանի հանձնարարությունը կատարելու համար, իրեն պարզապես աշխատանք էր պետք: Սերգեյը հայտնել էր նաև, որ ինքը որևէ տեղեկություն չի հայտնել:

Ռաֆիկ Պապոյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս հայտնել էր, որ Թուրքիայում հանդիպել է Կարինե Ղումաշյանին, վերջինիս, նրա որդու հետ հանդիպել են Էրիկ անունով ներկայացած մեկի հետ (նույն ինքը՝ Արմանն ու Սեյրանը), ով իրենց տեղեկություններով զբաղվում էր բարեգործությամբ ու օգնում եկած հայերին:

Ռ.Պապոյանը հայտնել է, որ որևէ դիտավորություն ու շահ չի ունեցել, պարզապես ցանկացել է օգնել Կարինեին աշխատանք գտնել: Ի դեպ, հետագա ցուցմունքներում Ռ.Պապոյանն ասել է, որ այդ անձի անունն Էրիկ չէ, Սեյրան է, ինքը շփոթել է և Սեյրանի խնդրանքով Կարինեի ներկայությամբ նրան Արման անունով է դիմել՝ վերջինս ասել է, որ ինքն ընտանիք ունի և չի ցանկանում, որ իր իսկական անունն իմանան: Ռաֆիկ Պապոյանը հայտնել է, որ Սեյրանը որդուն 500 դոլար է տվել, թեև ըստ նրա որդու ցուցմունքների, գումարը կազմել է 750 դոլար:

Ցուցմունքում Ռաֆիկ Պապոյանը հայտնել էր, որ Սերգեյի փախչելու հետ կապված Սեյրանը զայրացել էր, ասելով՝ նա դավաճան է, չի ուզում օգնել իր ազգին, «ուզում էինք իմանալ ՝ մեր տված օգնությունը տեղ հասնո՞ւմ է, թե՞ ոչ»: Սեյրանն անընդհատ ասում էր, որ ինքը հայերի գտնի, ովքեր բանակում ծառայող որդիներ կամ կապ ունեն բանակի հետ:

Ըստ Ռ.Պապոյանի նախաքննական ցուցմունքի, իր մտքով էլ չէր անցնում, որ Սեյրանը կապ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, կարծում էր, որ նա Ամերիկայի համար է աշխատում:

Մինչ դատաքննությունն ավարտելը դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունները ամբաստանյալներ Կարինե Ղումաշյանի և Ռաֆիկ Պապոյանի հեռախոսազրույցների ու տեսակցությունների արգելքը հանելու մասին:


 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]