ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերմանիայի Բունդեսթագի հունիսի 2-ին ընդունված բանաձևի ամբողջական տեքստը 06/03/2016 18:16 | ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Գերմանիայի Բունդեսթագ տպագիր փաստաթուղթ՝ 18/[…]
18-րդ ընտրաշրջան (ամսաթիվ)
Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից
Դիմում
1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը
Բունդեսթագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել.
Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում: Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:
Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպես վառ օրինակ է հանդիսանում զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այո ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը:
Ընդ որում մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում:
Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոնարների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:
Գերմանիայի Բունդեսթագը ամրագրում է իր 2005 թվականին ընդունած բանաձևը (տպ. փստթղթ. 15/5689), որը նվիրված էր ինչպես զոհերի հիշատակին, այնպես էլ իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի միջև հաշտությանը:
100-ամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ Նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին: Գերմանական Կայսրությունը մեղսակից է եղել այդ իրադարձություններին:
Բունդեսթագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը`անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի:
Գերմանիայի Բունդեսթագը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներևակայելի դաժան հանցագործության զոհերի հիշատակին, այլև այն բոլոր անձանց, որոնք Օսմանյան և Գերմանական Կայսրություններում 100 տարի առաջ դժվարին պայմաններում և իրենց կառավարությունների ընդդիմության պարագայում տարբեր միջոցներով ամեն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց փրկելու համար:
Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը:
Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը:
Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը:
Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն:
Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին:
Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի և թե´ ապագայի համար:
Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով:
II. Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում գերմանական կառավարությանը.
- հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը,
- թուրքական կողմին խրախուսել զբաղվելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների և կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակություն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում,
- շարունակել անցյալի վերաիմաստավորումով հասնել թուրքերի և հայերի միջև մերձեցման, հաշտության և պատմական մեղքի ներման,
- շարունակել օժանդակել և պետական բյուջեի սահմաններում ֆինանսավորել Թուրքիայում և Հայաստանում այն գիտական, հասարակական և մշակութային միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը, որոնք կծառայեն հայերի և թուրքերի միջև պատմության վերաիմաստավորմանը,
- որպես առաջին քայլ ակտիվորեն օժանդակել Հայաստանի և Թուրքիայի կողմից պատմական իրադարձությունների քննարկմանը և հայ-թուրքական հարաբերությունների վաղուց ի վեր սպասվող բարելավմանը, օրինակ՝ գիտնականներին կրթաթոշակների շնորհման կամ երկու երկրների այն հասարակական ուժերի օժանդակման միջոցով, որոնք ջանքեր են գործադրում վերաիմաստավորման և հաշտեցման ուղղությամբ,
- Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներին խրախուսել շարունակելու միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն այս պահին լճացման մեջ է,
- ջանք գործադրել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009թ. ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են ստեղծել պատմության գիտական հետազոտման հանձնախումբ, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և համատեղ սահմանի բացում,
- միջնորդել, որպեսզի վերջին տարիներին Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ սկիզբ առած քայլերն ավելի եռանդուն կերպով շարունակվեն,
- ֆինանսական հնարավորությունների շրջանակներում Գերմանիայում նույնպես շարունակել օժանդակել գիտահասարակական և մշակույթի բնագավառներում տարվող այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք թեմատիկ առումով առնչվում են 1915/16թթ. իրադարձությունների հետ:
Բեռլին, ամսաթիվ […]
Ֆոլկեր Քաուդեր, Գերդա Հասելֆելդթ և խմբակցություն
Թոմաս Օպերմանն և խմբակցություն
Կատրին Գյորինգ-Էքարդ, Անտոն Հոֆրայթեր և խմբակցություն
Հիմնավորում
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար մեծագույն և ծանրագույն հետևանքներ ունեցող աղետ էր: Անկախ աղբյուրների հաշվարկներով տեղահանումներին և զանգվածային ջարդերին զոհ գնացին միլիոնից ավել հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումներն ու բնաջնջումը որակում են որպես ցեղասպանություն: Ինչպես կրոնը և լեզուն, այնպես էլ բռնագաղթերի և կոտորածների հիշողությունը կարևոր նշանակություն ունի այս ժողովրդի ինքնության համար:
Գերմանիայի Բունդեսթագը հիշում է այս իրադարձությունները` նաև Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների և սպանություների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը այնուամենայնիվ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման և դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում:
Չնայած փաստերի առկայությանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանությունը, հետապնդումը և կոտորածը նախապես ծրագրված են եղել և որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգվածային ջարդերն օսմանյան կառավարության կողմից կանխամտածված են եղել:
Ընդհանուր առմամբ ջարդերի և տեղահանումների ծավալը Թուրքիայում դեռևս կասկածի տակ է դրվում: Այնուամենայնիվ կան նաև հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման հուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկա գտնվեցին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղին` ի ցույց դնելով իրենց կամքը հետագա բանակցություններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություն, որը, ի թիվս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմությունը գիտականորեն ուսումնասիրող հանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրությունը չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:
Երկու ժողովուրդների միջև հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիմնավորապես պարզաբանվեն և փաստերն այլևս չժխտվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման և սպանությունների պատմության հետ առերեսվելիս պատմաբանները և լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչվող բազմաթիվ նախաձեռնություններ կան արդեն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակության իրարամերժ քննարկման առարկա է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակությունների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Գերմանական կայսրությունը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, նույնպես խորապես ներգրավված էր այդ իրադարձություններում: Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունները ի սկզբանե տեղեկացված էին հայերի հետապնդումների և սպանությունների մասին: Երբ ավետարանչական եկեղեցու աստվածաբան դր. Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. հուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, գերմանական կայսրության ղեկավարությունն այդ թեման ամբողջությամբ ենթարկեց գրաքննության: Իր «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկույցը», Լեփսիուսն անմիջականորեն ուղարկել էր նաև Ռայխսթագի պատգամավորներին, որը սակայն 1916թ. գերմանական ռազմական գրաքննության կողմից նույնպես արգելվել և բռնագրավվել էր: Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919թ. այն փոխանցվեց պատգամավորներին: Չնայած գիտության և քաղաքականության ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպես նաև եկեղեցականների և գերմանացի բազմաթիվ անհատների անհապաղ խնդրագրերին` այդ թվում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, և ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակությունների, ինչպիսին են Ադոլֆ ֆոն Հառնակը և Լորենց Վերթմանը, գերմանական կայսրությունն իր օսմանյան դաշնակցի վրա որևէ ճնշում չգործադրեց:
Օսմանյան կայսրությունում գերմանացի դեսպանների և հյուպատոսների զեկույցների վրա հիմնված Գերմանայի արտգործնախարարության ակտերը նույնպես հաստատում են կոտորածների և տեղահանումների պլանավորված իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարված դեպքերի կարևորագույն պետական տեղեկատվությունն են : ԳԴՀ ատգործնախարարությունը դեռևս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցվել է Հայաստանին: Դրանից անմիջապես հետո Թուրքիան նույնպես ստացել է այդ ակտերի մեկ օրինակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ