ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը 06/03/2016 17:11 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Վոլոդյա Բադալյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի առաջին մասի օրակարգային գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, որի քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները հանդես են եկել ելույթներով` բարձրացնելով զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված համապատասխան միջոցառումների անհետաձգելիությանը եւ վստահության մթնոլորտի ստեղծմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ իրենց մտահոգություններն են փոխանցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի կապակցությամբ:
Հայկական պատվիրակության կազմում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցող քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը ներկայացրել է ռազմաքաղաքական եւ դիվանագիտական գործընթացները, որոնք տեղի են ունեցել ապրիլյան պատերազմի օրերին, խոսել դրանց պատճառների, նպատակների, ինչպես նաեւ հետեւանքների մասին` նշելով, որ հանկարծակիության գործոնը, այնուամենայնիվ, չի օգնել Ադրբեջանին առաջ շարժվել, ինչի արդյունքում էլիտար զորամիավորումների եւ զորատեսակների մեծաթիվ կորուստներ ունեցան: Քաղաքագետն իր խոսքում ընդգծել է, որ վստահության մեխանիզմները սասանված են, եւ այսօրվա խնդիրը վստահության մթնոլորտի վերականգնումն է, իսկ այստեղ առանձնապես կարեւորվում են տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական դիրքորոշումները:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի ելույթն ամբողջացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ պարոն Գրոմիկոն, ով իր մտահոգությունն է հայտնել աննախադեպ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ եւ կարեւորել 1994-95 թվականներին ձեռք բերված երկու համաձայնագրերը` որպես հրադադարի հիմք: Նա իր խոսքում ընդգծել է նաեւ Վիեննայի հանդիպման ժամանակ եռյակի ընդունած համատեղ հայտարարության կարեւորությունը, որտեղ նշվում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ հիշատակվում է ձեռք բերված համաձայնությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու եւ դիտորդների թվի մեծացման ուղղությամբ:
Ելույթներին հաջորդել է թեմայի շուրջ մտքերի փոխանակություն, որին հայկական պատվիրակությունը ակտիվորեն մասնակցել է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը` անհրաժեշտ համարելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ստեղծման ապահովումը, որից հետո հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացի վերսկսման մասին:
Հերմինե Նաղդալյանը եւս մեկ անգամ հնչեցրել է ՀՀ Նախագահի այն շեշտադրումը, թե անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման եւ բարգավաճման առանցքային հիմքն է հանդիսանում, հետեւաբար տարածաշրջանում ցանկացած լարում չի կարող բխել որեւէ երկրի շահերից, մինչդեռ ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանի իշխող ռեժիմն իր հանցավոր պահվածքով անտեսում է այս ամենը:
«Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառել է իր կուտակած ողջ զինանոցը, որը ձեռք է բերել վերջին տարիներին, այդ թվում՝ Ռուսաստանից: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ մենք գտնվում ենք անվտանգության միեւնույն համակարգում: Մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունն այն մասին, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին հայ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն է գործում, երբ հայ սպան գիտակցում է, որ իր վրա կրակում են ռազմավարական դաշնակցից ձեռք բերված զենքով»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը չի շրջանցել նաեւ միջազգային հանրության անհասցե հայտարարությունների անթույլատրելիության փաստը՝ ընդգծելով, որ դա հատկապես նկատելի եւ անթույլատրելի էր ապրիլին՝ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ժամանակ եւ դրանցից հետո:
Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները՝ անդրադառնալով նաեւ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին:
«Ադրբեջանի կողմից պլանավորած բլիցկրիգը տապալվեց, թեեւ ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանն օգտագործեց իր ողջ հարձակողական ռազմական զինանոցը, որը ձեռք էր բերվել նաեւ Ռուսաստանից:
Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց եւ անկեղծ: Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որն Ալիեւն օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների եւ խաղաղ բնակիչների», - իր ելույթում նշել է Նաիրա Զոհրաբյանը` անհասկանալի համարելով ռուս որոշ գործընկերների այն բացատրությունները, թե Ադրբեջանը, միեւնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից:
«Դժվար է ընդունել այն միտքը, թե ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, եւ եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է եւ ոչ մի անձնական բան: Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է»,- իր խոսքում նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետեւանքով հայ հասարակության մեջ հասունացած դժգոհություններն իր ելույթում փոխանցել է նաեւ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության սրումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը եւ հատկապես Հայաստանի բարեկամ պետությունները հասցեական եւ կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնի ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ:
«Ստեղծված իրադրությունում հակամարտության արագ հանգուցալուծում հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանն առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով», - իր խոսքում նշել է տիկին Սարգսյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ հակառակ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշումը կոնֆլիկտի կարգավորման հարցում բավականին հստակ է. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող զիջման առարկա լինել»:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը քննարկման ընթացքում խոսել է տարածաշրջանային խնդիրներից՝ շեշտը դնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսել է Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների մասին` բացառելով ուժի կիրառումը եւ որպես առաջնահերթություն դիտարկելով ռազմական համագործակցության եւ դաշնակցային հարաբերությունների մակարդակի բարելավումը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել բավական երկար ժամանակ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պահվածքի եւ քաղաքականության վերաբերյալ հստակ գնահատականների բացակայության եւ հնչած անհասցե հայտարարությունների առիթով:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խնբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կոչ է արել միջազգային մորատորիում կիրառել զենքի վաճառքի վերաբերյալ:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի առաջին մասի աշխատանքներն ամփոփել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:
Նիկոլայ Ռիժկովը իր ամփոփիչ խոսքում նշել է, որ գլխավորը, այնուամենայնիվ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են եւ վստահեցրել, որ բոլոր զարգացումների դեպքում Ռուսաստանը լինելու է Հայաստանի կողքին` եւս մեկ անգամ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Հերմինե Նաղդալյանն իր ամփոփիչ խոսքում եւս կարեւորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ուժերի հավասարակշռության պահպանումն է տարածաշրջանում եւ Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը` որպես ռազմավարական դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Տեղեկացնենք, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները կշարունակվեն հունիսի 3-ին Կազանում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից