ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գյավուր Գերմանիան», «ստոր Գերմանիան». թուրք գործիչների գրառումները Twitter-ում 06/02/2016 23:14 | ԼՐԱՀՈՍ
«Ermenihaber.am»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո տարբեր քաղաքական կողմնորոշումների թուրք գործիչներ սոցցանցերում հանդես են եկել Բունդեսթագի որոշումը քննադատող գրառումներով:
Դրանց մեջ տեղ են գտել նաև ծայրահեղական բովանդակություն ունեցող գրառումներ, որոնցից, ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի, ամենաշատ աչքի ընկնողներից է հատկապես իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Բուրհան Քուզուի գրածը.
«Գյավուր Գերմանիան կրկին իր արածն արեց: Գերմանիան երբեք մեզ համար անկեղծ բարեկամ չի եղել: Օսմանյան կայսրությունն էլ դրանց երեսից փլուզվեց»:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը Գերմանիայի քայլը պատմական սխալ է որակել. «Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները որպես ցեղասպանություն որակելը պատմական սխալ է»:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը գրել է. «Մեզ կրկին զարմացրեց այն խորհրդարանը, որն ամենավերջինը իրավունք ունի ցեղասպանություն բառ արտաբերել: Գերմանիայի այս որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է: Համբերություն…»:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Մուսթաֆա Բալբայն էլ գրել է, որ այս որոշմամբ Գերմանիանսեփական պատմությունը կրկին քննարկման առիթ դարձրեց:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Այլ երկրների պատմությունը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով սևացնելը սեփական պատմության մութ էջերը կոծկելու միջոց չէ»:
«Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր Ումիթ Օզդաղը գրել է. «Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության պնդումներն ընդունելը ոտնձգություն է թուրք ժողովրդի` Անատոլիայի նկատմամբ ունեցած իրավունքների վրա»:
Թուրքական «A Haber»-ի լրագրող Մևլութ Յուքսելը գրառում է արել.
«ՔԲԿ/PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զենքով և ֆինանսապես օգնող ստոր Գերմանիան, չկարողանալով հաջողված ներքին քաղաքականություն վարել, ընդունեց ցեղասպանությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ