ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօրվանից ուժի մեջ մտավ նոր Ընտրական օրենսգիրքը 06/01/2016 13:21 | Ընտրական իրավունք
Այսօրվանից՝ հունիսի 1-ից, ուժի մեջ մտավ նոր Ընտրական օրենսգիրքը:
Ըստ այդմ, ուժը կորցրած ճանաչվեց 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը, բացառությամբ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների: Դրանք կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:
Նորամուծություններից է այն, որ Վանաձորն ու Գյումրին, Երևանի օրինակով, քաղաքապետ կընտրեն ոչ ուղղակի ընտրություններով:
Նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Գյումրի և Վանաձոր համայնքներում անցկացվում են ավագանու ընտրություններ՝ նոր ԸՕ-ով նախատեսված համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ չեն անցկացվում: Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի և Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան:
Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը նոր ԸՕ-ի կանոնակարգումներին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու մասին` որպես փորձարարական ծրագիր:
Ընտրությունների քվեարկության կազմակերպման նոր կարգի համաձայն` այն իրականացվելու է էլեկտրոնային գրանցման սարքերի օգտագործմամբ:
Հաջորդ նորամուծությունը ԱԺ-ն 100 տոկոս համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ձևավորման կարգն է, ըստ որի կայուն մեծամասնություն է համարվում 54 և ավելի տոկոս հավաքած քաղաքական ուժը, և այս դեպքում ընտրությունները համարվում են ավարտված: Հակառակ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերը կարող են միավորվել դաշինքներում:
ԸՕ-ն սահմանում է, որ ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը 101 է: Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվում է 13 ընտրական տարածք, որից 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում:
Մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունը ներկայիս Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կտրվի այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կմնա թափուր:
Նոր ԸՕ-ում ավելացվել է կանանց քվոտան: Թեև ամրագրված է 30/70 հարաբերակցությունը, այն է` յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչներն ընտրական ցուցակում պետք է ներկայացված լինեն առնվազն 30 տոկոսի չափով, սակայն այս նորմը կգործի 2022 թ.-ից հետո, մինչ այդ կգործի 25/75 հարաբերակցությունը:
Վերանայված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգը:
Գործող ԿԸՀ-ի անդամներին նշանակել է Հանրապետության Նախագահը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Ընդ որում՝ ԿԸՀ-ի անդամներից երեքը նշանակվել են ՄԻՊ-ի, երկուսը` Վճռաբեկ դատարանի նախագահի, երկուսը` Փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ:
Նոր ԸՕ-ի համաձայն՝ ԿԸՀ նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Ընդ որում՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԸՀ անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ:
Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից