ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա քաղաքական գործ է և իրավաբանության հետ կապ չունի. Գևորգ Սաֆարյան 06/01/2016 14:46 | Քրեական խրոնիկոն
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով այսօր սկսվեց դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի՝ նա 2016թ. հունվարի 1-ի կեսգիշերին Երևանի Ազատության հրապարակում հավաքի մասնակից մի շարք քաղաքացիների հրահրած վիճաբանության ու քաշքշուկի ժամանակ ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի հանդեպ՝ բռունցքով ու ոտքով նրան հարվածելով:
Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ: Մասնավորապես, պարզ չէ, թե ի՞նչ ասել է «քաղաքացիների կողմից հրահրված», ի՞նչ և ինչպե՞ս է ծառայողական պարտականություններ կատարել ոստիկանը և արդյոք նա դուրս չի՞ եկել իր ծառայողական լիազորությունների շրջանակից: Ըստ ամբաստանյալի, իր համար պարզ չեն նաև մեղադրանքի մեջ շարադրված մի շարք հանգամանքներ:
Գ.Սաֆարյանը նաև հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, համարում է, որ դա քաղաքական հետապնդում է իր հանդեպ:
Գ.Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն ևս հայտարարեց, որ պարզ չէ, թե ինչպիսի՞ ծառայողական գործողությունների ժամանակ ի՞նչ օրինական կարգադրության չի ենթարկվել Գևորգ Սաֆարյանը և ի՞նչ էր տեղի ունենում, որ նա կատարել է ենթադրյալ իրեն մեղսագրվող ձեռքով ու ոտքով հարվածները: Առանց այդ ամենի պարզաբանման, ըստ պաշտպանի, իրենք չեն կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել:
Մեղադրողը միջնորդեց սահմանել ապացույցների հետազոտման հետևալ հաջորդականությունը՝ նախ հարցաքննել տուժողին, վկաներին, ամբաստանյալին, հետազոտել գործի գրավոր նյութերը, վերջում հետազոտել ապացույց ճանաչված տեսանյութը: Պաշտպանական կողմը տեսակետ հայտնեց, որ գործի արդյունավետ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է նախ հետազոտել երկու տեսագրությունները:
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և որոշում կայացրեց նախ զննել տեսանյութը, հարցաքննել տուժողին, մեղադրանքի կողմից դատակոչված 13 վկաներին, հետազոտել գործի մյուս ապացույցներն ու փաստաթղթերը: Դրանից հետո դատարանում կհարցաքննվեն պաշտպանական կողմի միջնորդած ևս 13 վկաներ, ապա կքննարկվի նաև այլ ապացույցներ ներգրավելու հարցը:
Մինչ այդ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ մեղադրանքի կողմը դատակոչի ցուցակում ընդգրկել է 13 վկաների, որոնցից 10-ը ոստիկաններ են և 3-ը ստորգետնյա կայանատեղիի աշխատակիցներ, վերջիններս մոտավոր ցուցմունքներ են տվել: Մինչդեռ ականատես քաղաքացիներ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում՝ պաշտպանական կողմի ներկայացրած վկաների թվում են, մասնավորապես, Գարեգին Չուգասզյանը և Կարո Եղնուկյանը, ընդհանուր առմամբ՝ 13 քաղաքացիներ: Գ.Սաֆարյանի պաշտպանը միջնորդել էր նրանց դատարան հրավիրել ու հարցաքննել:
Մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ նրանց մեծ մասը հարցաքննվել է և նրանց ցուցմունքներին գնահատական է տրվել, մրցակցության սկզբունքը չի խախտվում և որ դատակոչում ընդգրկված վկաները բավարար են մեղադրանքը հաստատելու համար:
Դատարանը, սակայն, հաշվի առնելով, որ անձն իրավունք ունի հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տված անձանց, ինչպես նաև ներկայացնել իր վկաներին, բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը:
Գևորգ Սաֆարյանը ևս մեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ ըստ նրա, մեղադրողն ամեն կերպ փորձում է կոծկել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Նա ընդգծեց նաև, որ ըստ մեղադրողի, իրենց ներկայացրած վկաները գործի ելքի համար ոչ էական փաստեր են ներկայացրել, մինչդեռ նրանք ներկայացրել են շատ կարևոր փաստեր: Այդուհանդերձ, վկաներին ֆիլտրել են ու դատակոչի ցուցակում ընդգրկել ոստիկաններին: Դա ապացուցում է, որ սա քաղաքական գործ է և իրավաբանության հետ կապ չունի:
Իսկ ամբաստանյալի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ մեղադրանքը արհեստածին, անհիմն է ու նպատակ ունի սահմանափակել իր պաշտպանյալի քաղաքական գործունեությունը:
Դատական նիստը հետաձգվեց` հաջորդ դատական նիստին տեսանյութի զննության համար կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով