ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձերբակալված սպաները վերադասների անուններ չեն հայտնել. «Հրապարակ» 06/01/2016 09:31 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության մասին՝ նշելով, որ խոսքը մեծ չարաշահումների մասին է:
Թերթի տեղեկություններով՝ նոր ձերբակալվածները կասկածվում են չարաշահումների մեջ։ Նրանք փաստաբաններ ներգրավելու խնդրանքով են դիմել։ Մինչ այս պահը ցուցմունք չեն տվել եւ նոր անուններ չեն հայտնել։ Դժվար է գուշակել, թե արդյոք Միրզաբեկյան-Մուրադյան-Կարապետյան եռյակն առնչվե՞լ է նրանց գործողություններին։ Թեեւ ակնհայտ է, որ նրանց եւ ձերբակալվածների գործառույթներն առնչվում են նյութատեխնիկական հարցերին եւ մատակարարումներին։ Կոմիտաս Մուրադյանն ու Ալիկ Միրզաբեկյանը պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման եւ ավտոմատացված համակարգերի համար, այդ թվում՝ Մելսիկ Չիլինգարյանի եւ Արմեն Մարգարյանի ղեկավարած վարչությունների, նաեւ Դավիթ Աբրահամյանի ավտոծառայության աշխատանքի համար, իսկ Արշակ Կարապետյանը ղեկավարում էր հետախուզության վարչությունը, որին միջոցներ է ապահովել գնդապետ Մհեր Պապյանը։ Չի բացառվում, որ վերադասների անուններն այդպես էլ չհնչեն քննության ընթացքում, ինչպես մեզ մոտ հաճախ է պատահում։
Խախտումների մասին վաղուց էինք գրում
Կոմիտաս Մուրադյանի անունը դեռ անցյալ տարի հիշատակվեց ՊՆ մատակարար Աշոտ Սարգսյանի գործում, որին մեղադրեցին մոտ 500 հազար դոլար յուրացնելու մեջ։ ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար բերված տեսակոնֆերանսների տեխնիկան շուկայականից բարձր գնով էր ձեւակերպվել, իսկ Մուրադյանը նպաստել էր, որ տենդերը շահի Սարգսյանի ընկերությունը։ Ալիկ Միրզաբեկյանը դեռ 2012 թվականին հանրության տեսադաշտում հայտնվեց ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի (մականունը՝ «Գել») տեղակալ Վանիկ Մանուկյանի դատական գործում։ Մի ամբողջ զինանոց էր վաճառվել՝ փամփուշտներ, հրթիռային համալիրի երկու կայանք, ՀՀ ՈԶ հաշվեկշռից դուրս գրված «ԲՏՌ-152» եւ «ԲՏՌ-60ՊԲ» տեսակի զրահամեքենաների իրաններ, ռազմամթերք հանդիսացող «ՊԳ-7» մոդելի 88 արկ եւ այլն։ ՊՆ պաշտոնյաների բազմաթիվ անուններ կային այս գործում, որոնք առնչվել էին զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի գործարքներին, Օհանյանի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանինը՝ այդ թվում։ Բայց դատարանը մաքրեց նրանց։ Պատասխան տվեց միայն ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանը, որին դատեցին արագացված կարգով։ Այսօր էլ գեներալները չեն պատժվում։ Միրզաբեկյանին եւ մյուսներին գործից ազատելուց հետո նույնիսկ չիմացանք, թե արդյոք քննվո՞ւմ են նրանց գործերը, թե՞ ազատման դիմումով ամեն ինչ ավարտվեց։ Միայն միամիտը կամ նա, ով միայն Հ1 է նայում ու դուրս չի գալիս տնից, կարող է հավատալ, որ ձերբակալված վարչության պետերը, միջին պաշտոնյաները վերադասների անուններ կտան։
«Ատկատ» տվողներն ովքե՞ր են
Նյութատեխնիկական սպասարկումն ապահովող ՊՆ պաշտոնյաներին ձերբակալում կամ գոնե պաշտոնանկ են անում չարաշահումների համար, իսկ Քննչական կոմիտեից վստահեցնում են, որ վարույթները վերաբերում են «մատակարարված անորակ ապրանքներն ընդունելուն, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելուն»։ Այդ դեպքում ինչո՞ւ չենք տեղեկանում, որ քննություն է կատարվում նաեւ այն ընկերությունների մասով, որոնք մատակարարել են այդ անորակ ապրանքները։ Կամ էլ՝ չկան նման քննություններ։ Ինչո՞ւ գործեր չեն հարուցվում այն մատակարարների դեմ, որոնք կոռուպցիոն գործարքների են գնացել պաշտոնյաների հետ։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» ամեն տարի, սկսած 2006 թվականից, ուսումնասիրում է պետգնումների համակարգը։ 2015-16 թվականների մոնիտորինգում առաջին անգամ անդրադարձել է ՊՆ գնումներին: Որպես շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի, բյուջետային անարդյունավետության, անբավարար թափանցիկության օրինակներ ՊՆ գնումների մասով 2015 թվականին կնքված հետեւյալ գործարքներն են բերվում․ 50 մլն. դրամի պայմանագիրը «Կամազ-Արմենիա» ՓԲԸ-ի հետ ավտոմեխանիկայի սպասարկման համար, «Ռադվան տեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ վարժասարքերի 580 մլն. դրամի պայմանագիրը եւ առանձին նաեւ նույն ընկերության հետ 65.7 մլն. դրամի պայմանագիր՝ այդ սարքերի նորոգման գծով:
2015-2016 թթ. մոնիտորինգը ցույց է տվել, որ ՊՆ-ն այն պատվիրատուների ցանկում է, որոնք առավել հաճախ են մեկ անձի հիմքով, այսինքն՝ ոչ մրցակցային սկզբունքով, պայմանագրեր կնքել ընկերությունների հետ։ Անցյալ տարի պաշտպանական գերատեսչությունը 231 ընթացակարգ է իրականացրել մեկ անձի հիմքով, մոտ երկու մլրդ. դրամի։ «Նկատվում են փոխկապակցված ընկերություններից ձեռքբերումներ, օրինակ` ՊՆ-ն հիմնադրել է ընկերություններ («Զինառ» եւ «Հենակետ» ՓԲԸ-ներ), որոնց հետ ոչ մրցակցային հիմունքներով պայմանագրեր է կնքում»,- նկատել են կազմակերպության վերլուծաբանները։ Իսկ պետգնումների ողջ համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ մրցակցային հիմքով գնումները շարունակում են էական տեսակարար կշիռ ունենալ պետական գնումներում, շարունակվում է փոխկապակցված ընկերություններից ձեռքբերման պրակտիկան, գնումների հաշվետվողականության մասով նկատվում են էական խնդիրներ։ Ինչ խոսք, կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը հեշտ չի լինելու, եթե պայքարողները յուրայինների ոտքը չտրորեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 01.06.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/23/2024 13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան
- 12/23/2024 12:46 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը ,նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր. Խաչատրյան
- 12/23/2024 11:20 Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է. Արցախի պատգամավոր
- 12/23/2024 11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/23/2024 13:37 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
- 12/23/2024 13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել
- 12/23/2024 13:21 Հրդեհ Լիճք գյուղում
- 12/23/2024 13:06 Արարատի մարզում «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում