Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Սա քաղաքական գործ է և իրավաբանության հետ կապ չունի. Գևորգ Սաֆարյան 06/01/2016   14:46  |  Քրեական խրոնիկոն

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով այսօր սկսվեց դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի՝ նա 2016թ. հունվարի 1-ի կեսգիշերին Երևանի Ազատության հրապարակում հավաքի մասնակից մի շարք քաղաքացիների հրահրած վիճաբանության ու քաշքշուկի ժամանակ ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի հանդեպ՝ բռունցքով ու ոտքով նրան հարվածելով:

Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ: Մասնավորապես, պարզ չէ, թե ի՞նչ ասել է «քաղաքացիների կողմից հրահրված», ի՞նչ և ինչպե՞ս է ծառայողական պարտականություններ կատարել ոստիկանը և արդյոք նա դուրս չի՞ եկել իր ծառայողական լիազորությունների շրջանակից: Ըստ ամբաստանյալի, իր համար պարզ չեն նաև մեղադրանքի մեջ շարադրված մի շարք հանգամանքներ:

Գ.Սաֆարյանը նաև հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, համարում է, որ դա քաղաքական հետապնդում է իր հանդեպ:

Գ.Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն ևս հայտարարեց, որ պարզ չէ, թե ինչպիսի՞ ծառայողական գործողությունների ժամանակ ի՞նչ օրինական կարգադրության չի ենթարկվել Գևորգ Սաֆարյանը և ի՞նչ էր տեղի ունենում, որ նա կատարել է ենթադրյալ իրեն մեղսագրվող ձեռքով ու ոտքով հարվածները: Առանց այդ ամենի պարզաբանման, ըստ պաշտպանի, իրենք չեն կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել:

Մեղադրողը միջնորդեց սահմանել ապացույցների հետազոտման հետևալ հաջորդականությունը՝ նախ հարցաքննել տուժողին, վկաներին, ամբաստանյալին, հետազոտել գործի գրավոր նյութերը, վերջում հետազոտել ապացույց ճանաչված տեսանյութը: Պաշտպանական կողմը տեսակետ հայտնեց, որ գործի արդյունավետ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է նախ հետազոտել երկու տեսագրությունները:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և որոշում կայացրեց նախ զննել տեսանյութը, հարցաքննել տուժողին, մեղադրանքի կողմից դատակոչված 13 վկաներին, հետազոտել գործի մյուս ապացույցներն ու փաստաթղթերը: Դրանից հետո դատարանում կհարցաքննվեն պաշտպանական կողմի միջնորդած ևս 13 վկաներ, ապա կքննարկվի նաև այլ ապացույցներ ներգրավելու հարցը:

Մինչ այդ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ մեղադրանքի կողմը դատակոչի ցուցակում ընդգրկել է 13 վկաների, որոնցից 10-ը ոստիկաններ են և 3-ը ստորգետնյա կայանատեղիի աշխատակիցներ, վերջիններս մոտավոր ցուցմունքներ են տվել: Մինչդեռ ականատես քաղաքացիներ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում՝ պաշտպանական կողմի ներկայացրած վկաների թվում են, մասնավորապես, Գարեգին Չուգասզյանը և Կարո Եղնուկյանը, ընդհանուր առմամբ՝ 13 քաղաքացիներ: Գ.Սաֆարյանի պաշտպանը միջնորդել էր նրանց դատարան հրավիրել ու հարցաքննել:

Մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ նրանց մեծ մասը հարցաքննվել է և նրանց ցուցմունքներին գնահատական է տրվել, մրցակցության սկզբունքը չի խախտվում և որ դատակոչում ընդգրկված վկաները բավարար են մեղադրանքը հաստատելու համար:

Դատարանը, սակայն, հաշվի առնելով, որ անձն իրավունք ունի հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տված անձանց, ինչպես նաև ներկայացնել իր վկաներին, բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը:

Գևորգ Սաֆարյանը ևս մեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ ըստ նրա, մեղադրողն ամեն կերպ փորձում է կոծկել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Նա ընդգծեց նաև, որ ըստ մեղադրողի, իրենց ներկայացրած վկաները գործի ելքի համար ոչ էական փաստեր են ներկայացրել, մինչդեռ նրանք ներկայացրել են շատ կարևոր փաստեր: Այդուհանդերձ, վկաներին ֆիլտրել են ու դատակոչի ցուցակում ընդգրկել ոստիկաններին: Դա ապացուցում է, որ սա քաղաքական գործ է և իրավաբանության հետ կապ չունի:

Իսկ ամբաստանյալի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ մեղադրանքը արհեստածին, անհիմն է ու նպատակ ունի սահմանափակել իր պաշտպանյալի քաղաքական գործունեությունը:

Դատական նիստը հետաձգվեց` հաջորդ դատական նիստին տեսանյութի զննության համար կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:





Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]