ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարոյական վնասի ինստիտուտի կիրառման ընթացքում դժվարությունների առջև կկանգնենք. Յուրի Շիրինյան 06/01/2016 18:33 | Բարոյական վնասի հատուցում
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններով ու լրացումներով անձին հնարավորություն չի տրվում դիմել դատարան և պահանջել բարոյական վնասի հատուցում, եթե վնասը պատճառվել է այլ անձի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից: Այդ հարցը բաց է մնում:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց փաստաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ Յուրի Շիրինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները նպատակ էին հետապնդում ոչ նյութական վնասի հատուցման շրջանակը դարձնել ամբողջական, այսինքն՝ չունենալ այլևս որևէ տեսակի բաց: Այդ նպատակն էր նշվում նաև Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հայեցակարգում (այն հիմնականում վերաբերվում էր Քաղաքացիական օրենսգրքի՝ վնասի հատուցման իրավունքը նախատեսող 60-րդ գլխին):
Յուրի Շիրինյանը պարզաբանեց, որ ոչ նյութական վնասի հասկացությունը և վնասի հատուցման իրավունքի ծագման դեպքերը սահմանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածում նշվում է, որ «անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ իրավունքները»:
Այսինքն, ըստ Յուրի Շիրինյանի, «եթե»-ի պահից սկսած՝ հոդվածը սահմանում է, որ միայն այդ դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատված է փաստը, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձն իր որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ խախտել է անձի տվյալ իրավունքները, այդ դեպքում առաջանում է ոչ նյութական վնասի հատուցման իրավունք: Սակայն եթե մեկ այլ անձ է խախտում, օրինակ, քո կյանքի իրավունքը, կամ խախտվում է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկելու իրավունքը, այլևս հնարավորություն չունես դիմելու դատարան և ստանալու ոչ նյութական վնասի հատուցում:
Նշելով, որ պատճառված վնասը հատուցելու պահանջով քաղհայցեր են ներկայացվում ինչպես քրեական գործերի շրջանակում, այնպես էլ դատավճռի կայացումից հետո՝ քաղաքացիաիրավական կարգով, փաստաբանը նկատեց, որ այս դեպքում ևս անձը չի կարող պահանջել ոչ նյութական վնասի հատուցում: «Ըստ էության, ըստ իս, սահմանափակված է գործող քաղաքացիական օրենսդրությամբ այդ իրավունքը»,- ասաց նա:
Յուրի Շիրինյանը նշեց, որ ներպետական օրենսդրությունը գնացել է փոփոխություններ կատարելու ճանապարհով՝ ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներին համապատասխան: Տարբեր սահմաններ կան, մասնավորապես, կապված փոխհատուցման չափերի հետ: Դրա վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ևս իր որոշումներում անդրադարձ է կատարել և սահմանել է, որ փոխհատուցման չափերը բոլոր ազգային դատարանների կայացված վճիռներով ու դատավճիռներով չեն կարող լինել նույնպիսի, դա կախված է երկրի սոցիալական վիճակից, ինչպես նաև տնտեսական զարգացման մակարդակից: Իր կայացրած որոշումներից մեկում Եվրոպական դատարանը նշում է, որ, օրինակ, Գերմանիայի և Բուլղարիայի դեպքում չի կարող լինել փոխհատուցման հավասար չափանիշներ: Որպես տնտեսապես զարգացած երկիր՝ Գերմանիայի համար հատուցման չափը պետք է լինի ավելի բարձր, քան Բուլղարիայի դեպքում:
Յուրի Շիրինյանը նշեց, որ 2016թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո դեռևս որպես այդպիսին դատական պրակտիկա չի հասցրել ձևավորվել և «մենք չենք կարող ասել, թե նոր կարգավորումների շրջանակներում ինչպես են հատուցման պայմանները, կարգը կամ չափերը կիրառվում»:
Սակայն մինչ այդ նախատեսված պատվի, արժանապատվության և գործարար համբավի պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերով արդեն առկա է դատական պրակտիկա: Կարելի է ասել, որ որոշ դեպքերում հայցերը բավարարվում են, սակայն ոչ առավելագույն չափով՝ համապատասխանաբար՝ մեկ մլն դրամ վիրավորանքի և երկու մլն դրամ զրպարտության համար:
Եվրոպական դատարանի որոշմամբ տրված իրավական գնահատականների շրջանակներում շատ հաճախ վեճի առարկա արտահայտությունները ձևակերպվում են որպես գնահատող դատողություններ, և որպես այդպիսին այլևս չեն հանդիսանում վիրավորանք: «Օրենսգրքի փոփոխություններից հետո ինձ ևս շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե մեր դատական պրակտիկան ինչպե՞ս է զարգանալու և, արդյոք, կիրառվելո՞ւ են այդ փոփոխություններով նախատեսված հատուցման չափերը»,- ասաց փաստաբանը:
Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման համար, ըստ Յուրի Շիրինյանի, անձը փոխհատուցման հնարավորություն է ստանում արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների խախտումների դեպքում:
Բոլորն են գիտակցում բարոյական վնասի հատուցման ինստիտուտի կարևորությունը և բավականին երկար ժամանակ պայքար է մղվում ինստիտուտի ներդրման համար, սակայն, ըստ Յուրի Շիրինյանի, ՀՀ առանձնահատկությունները ու ազգային մտածելակերպը հաշվի առնելով՝ «որոշակի առումով դժվարությունների առջև կկանգնենք այդ ինստիտուտի կիրառման ընթացքում»: Ժամանակի ընթացքում համապատասխան շտկումներ կիրականացվեն և արդեն միջազգային փորձին համահունչ կկիրառվեն համապատասխան հատուցման բոլոր հնարավոր տարբերակները նաև Հայաստանի Հանրապետությունում, ասաց Յուրի Շիրինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ