ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները. Panorama (Լուսանկարներ) 05/31/2016 10:44 | Ղարաբաղյան հակամարտություն
Արմանը քայլում է.
Արցախյան պատերազմի առաջին օրը՝ դասակի վիրավոր հրամանատարին օգնության շտապելիս ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանը Արցախի հարավում կորցրեց ձախ ոտքը: Նա նման խնդիր ունեցող զինծառայողներից առաջինն է, ով այսօր կարողանում է քայլել, նաև հեծանիվ վարել, առայժմ հարևանինը, մինչև սեփականն ունենա:
«Մինչև բանակ գնալս զբաղվել եմ հեծանվային սպորտով ու զբաղվելու եմ: Պրոթեզը որևէ բան չպիտի փոխի իմ կյանքում: Շատ շնորհակալ եմ պրոթազավորող բժշկից՝ Մկրտիչ Գինոսյանից: Էսօր էլ իր մոտ էի՝ հայ-գերմանակն պրոթեզարանում: Ասաց՝ ձեռնափայտը գցելու ես, հասնելու ենք էն արդյունքի, որ վազես: Վազելու ժամանակ էլ կգաք, կնկարեք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արմանը:
Ոտքերի վիրավորում ստացած զինակից ընկերներին, ովքեր դեռ չեն կարողանում քայլել, Արմանը կոչ է անում չհուսահատվել, որոշ ժամանակ անց իրենք էլ են քայլելու:
«Ինձ շատ օգնեց իմ հարազատների, բարեկամների ջերմ վերաբերմունքը: Ես էլ իմ վրա շատ աշխատեցի՝ չէի հուսահատվում: Ուզում էի, որ ամեն ինչ շուտ արվի: Բժիշկները շատ օգնեցին»,-պատմում է զինվորը:
Արմանի քայլելու լուրն իմանալուց անմիջապես հետո այսօր նրան տեսակցության են եկել նաև Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրերի բաժնի աշխատակցուհիները: Նրանք ուրախանում են ամեն վիրավոր զինվորի ապաքինման մասին լուրերից:
Արմանի ու պատերազմում երկու ոտքը կորցրած Դավթի՝ ժպտացող լուսանկարը մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում: Հոսպիտալի ընկերոջ հետ կապը պահպանում է՝ մի քանի օր առաջ պրոթեզարանում են տեսնվել:
«Այնտեղ էլ ժպտում էր: Ո՞նց ասեմ: Հանրությունը կարող ա ուրախանա քո ժպիտից, բայց ժպիտով դու քո ցավերն ես ծածկում քո հարազատներից»,-անկեղծանում է Արմանը:
Անելիքները.
Հիվանդանոցում գտնվելու ու դրան հաջորդող օրերին Արմանը անելիքները մտովի գրի է առել. «Սեպտեմբերից դասերն են սկսում: Երևի կսովորեմ՝ գյուղինստիտուտում էի սովորում: Տեսնեմ ինչ հարմար աշխատանք կարանք ճարենք: Տեսնենք, կօգնի՞, չի՞ օգնի մեր կառավարությունը: Մինչ օրս դեռ ոչ մի օգնություն ցույց չեն տվել»:
Ամեն ինչին զուգահեռ Արմանը բժիշկների ցուցումներով պետք է ինտենսիվ մարզվի: Պրոթեզը ժամանակավոր է, հստակ չէ՝ հիմնական պրոթեզավորումը երբ կարվի:
Դժվարությունները.
Սոցիալական վատ վիճակից մերօրյա հերոսներից մեկը քիչ է խոսում: Միայնակ մոր մինուճար որդի է: Ապրում են վարձով Արարատի մարզում: Հիմա, երբ ինտենսիվ բուժման ու անընդհատ բժշկի վերահսկողության ներքո գտնվելու խնդիր կա, մայր ու որդի ապրում են մոր՝ մորաքրոջ աղջկա տանը՝ Էրեբունի վարչական շրջանում: Հասարակական տրանսպորտով երթևեկելը նրա համար դեռ դժվար է, իսկ տաքսիներից օգտվելը բավական թանկ արժե:
«Ես մեծ ցանկություն ունեմ գնամ իմ հարազատ բակը տեսնեմ: Բայց էս դժվարությունները հաշվի առնելով, ստիպված այստեղ ենք մնում: Դժվար է, բայց ինչ անեմ: Դեռ պետությունից որևէ օգնություն չի եղել: Չգիտեմ, կլինի, թե չէ: Եղել է պապիկ, որ իր թոշակն Ամերիկայից ուղարկել է»,-ասում է Արմանը:
Զինվորի մայրը կայուն աշխատանք չունի: Մասնագիտությամբ վարսավիր է, գնում է տներ՝ մազ կտրում, ֆենում, ներկում: Ուզում է վերապատրաստման դասընթացներ անցնի, որպեսզի հիմնական աշխատանք ունենա:
«14 տարի վարձով ենք ապրում: Մինչև Արմանի 14 տարեկան դառնալը նպաստառու ենք եղել: 97 թվականից կայուն աշխատանք չունեմ: Ավելի քան երկու ամիս՝ ոչ մի կոպեկ չեմ աշխատել: Հույսս Արմանն էր, որ բանակից կգա, կաշխատի, ինչ-որ մի բան կանի: Շնորհակալ եմ, բուժումն անվճար արվել է: Բայց հետո… Մարզից ոնց գնա, գա դասի: Չգիտեմ»,-դժվարություններն ու մտահոգությունները ներկայացնում է զինվորի մայրը՝ տիկին Քնարիկը:
Արմանի ընկերներն ու նրանց առաջ ունեցած պարտքը.
«Բոլոր ընկերներիս անփորձանք ծառայություն եմ մաղթում: Երկու օրը մեկ խոսում եմ իրենց հետ: Նորմալ են»,-ասում է Արմանը:
Մի քանի ամսից նա զորացրվելու էր: Դասակի վիրավոր հրամատարին՝ լեյտենանտ Շահբազյանին փրկելու էր գնում Արմանը, երբ պայթեց նռնակը: Պայթյունից կորցրեց ձախ ոտնաթաթը:
«Նա մահացավ: Սկզբում անհետ կորածների ցուցակում էր, հետո իմացանք, որ զոհվել է: Սիմոնյանը Ազատը, Սարգսյան Նորիկը՝ Երանոս գյուղից, Գևորգյան Արթուրը, Գրիշան, Ադամը մեր վաշտից էր, Կարենը Ներսիսյանը… Բոլորն էլ թագավոր տղաներ են, բոլորին էլ ճանաչում էի, շփում եղել էր, բոլորն էլ իրենց կյանքը պատրաստ էին հայրենիքի համար տալու: Ու տվեցին: Ես իրենց հարգում եմ, շատ սիրում եմ»,-ասում է նա:
Հստակ պլանավորած անելիքներից մեկն էլ զոհված ընկերների ծողներին այցելելն է. «Բոլորի տները գնալու եմ, բոլորի, ում ճանաչել եմ: Ում էլ չեմ ճանաչել, էլի ցանկություն ունեմ գնալու, տեսնելու: Էդ իրենց շնորհքն է, որ էսօր ես այստեղ եմ: Պիտի գնամ ու անձամբ շնորհակալություն հայտնեմ իրենց ծնողներին, որ ըտենց առյուծ տղաներ են տվել, ու ըտենց տղաների հետ ես շփվել եմ»:
Հիշում է, թե ինչպես թշնամու տանկերը շրջանցելով, կրակոցների միջով հրամանատարի տեղակալի «Ուազ» մեքենայով կարողացան իրեն հրամանատարական դիտակետ հասցնել: Այդ ընթացքում գնդացրի կրակոցից վնասվում է նույն ոտքը: Հիշում է, ինչպես տեղափոխեցին զորմասին կից հոսպիտալ, այնտեղից էլ՝ ուղղաթիռով Երևան:
«Ապրիլի 3-ից մինչև մայիսի 17-ը պառկեցի Մուրացանում: Ապրիլի 3-ին հանեցին էդ պուլյան, չէին կարողանում հանել, փախնում էր: Հետո ապրիլի 17-ին երրորդ անգամ վիրահատեցին…»,-հետևում մնացած դժվարություններն ու բարդությունները ներկայացնում է զինվորը:
Հոսպիտալը մորաքրոջ տան մոտ է: Բժիշկներին տեսնելու, ուրախացնելու համար Արմանը որոշել է հեծանիվով այնտեղ հասնել:
«Ընտելանում եմ կյանքին…»,-նշում է նա:
Լուսանկարները՝ Panorama.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից