ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Նուբարաշենից ուղեւորվել են Մասիվ՝ վճարելով 10.000 դրամ.վկայի ցուցմունքները՝ դատարանում 05/31/2016 16:14 | Դատական ռեպորտաժներ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով դատական նիստը: Հարցաքննվեց վկա Վահագն Մնացականյանը, ով դեպքից հետո ամբաստանյաներին իր մեքենայով տեղափոխել է մայրաքաղաքի մեկ այլ վարչական շրջան:
Վկայի խոսքով՝ ինքն ամբաստանյալներին չի ճանաչում և նրանց տեսել է դեպքից հետո հեռուստացույցով՝ լուրերի ժամանակ:
Ըստ վկայի՝ տվյալ ժամանակահատվածում աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոչ շատ հեռու գտնվող ավտովերանորոգման կետում, երբ 3 անձ մոտեցել են և խնդրել իրենց հիվանդանոց տեղափոխել, քանի որ նրանցից մեկն իրեն լավ չի զգացել: Վկան չի մերժել, նստել են մեքենան և ուղևորվել «Էրեբունի» ԲԿ, սակայն մինչև ԲԿ հասնելը իրեն խնդրել են այլ ուղղությամբ գնալ. ուղևորվել են դեպի Մասիվ, որտեղ «Մերսեդեսի» սրահի մոտ խնդրել են կանգնել, իջել են, շնորհակալություն հայտնել և մեքենայի մեջ որպես վճար թողել 10 000 ՀՀ դրամ:
Վկան պատմեց նաև, որ երբ վերադարձել է իր աշխատավայր, այնտեղ են գտնվել իրավապահները, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ իրեն բազմաթիվ նկարներ են ցույց տվել՝ պարզելու համար արդյոք լուսանկարներում պատկերված անձի՞նք են եղել իր ավտոմեքենան նստողները, թե՝ ոչ, ինչպես նաև ճանաչման գործընթաց է կազմակերպվել: Վկան մեկ անձի ճանաչել է:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով մեղադրող դատախազ Արամյանի միջնորդությամբ հրապարկվեց նրա նախաքննական ցուցմունքները:
Մասնավորապես, ըստ վայի նախաքննական ցուցմունքի՝ 3 անձինք մոտեցել են իր աշխատավայր և հարցրել, թե ում ավտոմեքենան է դրսում կանգնած, ապա խնդրել են իրենց տեղափոխել տվյալ վայրից քիչ հեռու՝ ասելով, որ իրենց ընկերոջ սիրտը վատ է, «մեռնում է»: Ցուցմունքից պարզ դարձավ, որ «մեռնող» անձը Գաստիկ մականվամբ Վահան Հակոբյանն է եղել:
Վկան նաև նշել էր, որ նրանք բոլորը գունատ են եղել, դեմքները՝ քրտինքով պատված, սակայն հիվանդանոց գնալու փոխարեն ճանապարհին այդ անձինք նրան խնդրել են այլ ուղղությամբ գնալ: Այդ ժամանակ, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, ինքը հասկացել է, որ «մի բան էն չի»:
Մեքենայից իջնելուց էլ՝ նշված անձինք եղել են «խառնված»: Դատարանում վկան որևէ տեղեկություն չհայտնեց այն մասին, որ այդ անձանց տեղափոխելու ժամանակ, նրանցից մեկն իրեն ասել է, որ հեռախոսով չխոսի: Այնինչ նախաքննական մարմնին հայտնել էր, որ մեքենան վարելու ժամանակ իր հեռախոսին զանգ է եկել, սակայն այդ 3 անձանցից մեկն իրեն ասել է՝ մի՛ պատասխանիր: Վկան պատասխանել է զանգին, որից հետո այդ անձանցից մեկն ասել է. «Տեղդ մի՛ ասա, ասա քիչ հետո կգամ»:
Միջադեպ՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով դատական նիստի ժամանակ
Վկան նաև նշել է, որ ողջ ճանապարհին իրեն որևէ մեկը չի սպառնացել, և ինքը ստիպողաբար չի վարել ավտոմեքենան, քանի որ ինքը կամովին նրանց իր օգնությունն է ցուցաբերել, տարել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել:
Նախաքննական ցուցմունքում վկան նաև հայտնել է, որ վերադառնալու ճանապարհին տեղեկացել է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանություն է եղել, իսկ թե տվյալ անձինք որևէ կապ ունեցե՞լ են այդ սպանություն հետ, ինքը չգիտի:
Նշենք նաև, որ հակասություններից մեկն էլ այն է, որ դատարանում ցուցմունք տալիս վկան ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, հեռուստացույցով է տեսել, իսկ նախաքննական մարմնին ցուցմունք տալիս մանրամասն նկարագրել էր նրանց արտաքինը, անգամ նշել էր մականունները:
Վկայի ցուցմունքը կշարունակվի հաջորդ նիստում, քանի որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նրա հարցաքննության ընթացքում միջադեպ էր գրանցվել դատական նիստերի դահլիճում:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նշենք նաև, որ բոլոր երեք ամբաստանյալները «Գաստիկ»-ը՝ Վահան Հակոբյանը, «Տլե»-ն՝ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ»-ը՝ Սարգիս Գրիգորյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել