ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ բան արված է համակարգում և միևնույն ժամանակ շատ ու շատ անելիքներ դեռ ունենք առջևում. Արփինե Հովհաննիսյան 05/30/2016 17:06 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության ոլորտում բարեփոխումների ընթացիկ ջանքերն ու արագությունը հնարավորություն կընձեռնեն մինչև 2020-21թթ. աստիճանաբար համապատասխանել արդարդատության ոլորտի լավագույն չափանիշներին: Այս մասին «25 տարիների ընթացքում Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներ. հետադարձ հայացք» թեմայով համաժողովում իր բացման խոսքում համոզմունք հայտնեց ՀՀ արդրադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարն ընդգծեց՝ շատերին է հայտնի, որ խորհրդային տարիներին բացարձակ կախյալ և ձայնազուրկ դատական համակարգ կար՝ խիստ ֆորմալ ընտրված դատավորներով, որոնք առաջնորդվում էին կուսակցական նոմենկլատուրայի ցուցումներով: Համակարգի խնդիրը, մեծ հաշվով, անձից պետության պաշտպանությունն էր: Խորհրդային Միության փլուզմամբ արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության պատկերացումներն ու ընդհանրապես հասարակության աշխարհայացքը չանհետացավ: «Մենք այս արժեհամակարգը փոխելու ուղղությամբ մինչ օրս էլ աշխատում ենք: Հիրավի, դժվարին ու երկար ճանապարհ ենք անցել մինչև այսօրը, բայց պետք է գոհունակությամբ նշեմ, որ շատ բան արված է համակարգում և միևնույն ժամանակ շատ ու շատ անելիքներ դեռ ունենք առջևում»,- ասաց նախարարը:
Հայաստանը երկար ճանապարհ է անցել 25 տարիների ընթացքում արդարադատության ոլորտում արդարադատության մատչելիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ճանաչումն ապահովելու համար: Նախարարն ընդգծեց, որ այս գործընթացը դեռ ունի մարտահրավերներ և բացթողումներ: «Դրանց որոշ մասն իրենց լուծումները կգտնեն նախքան բարեփոխումների ընթացիկ փուլի ավարտը՝ 2016թ-ի վերջին: Մյուսներին կանդրադառնանք բարեփոխումների նոր փուլում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանն այսօր ունի ժամանակակից արդարադատության ոլորտի բոլոր առանցքային կառույցները, իրավական և կարգապահական շրջանակները կայացած են, մարդկային ռեսուրսները առկա են և իրավազոր, անհրաժեշտ ենթակառուցվածքները ներդրվում են կամ պլանավորվում են ավարտին հասցնել հաջորդ փուլում, իսկ ոլորտի ժամանակակից կառավարման համակարգերն էլ մշակվում են:
Այսպես, հետադարձ հայացք ձգելով անցած ուղուն, Ա.Հովհաննիսյանն արձանագրեց, որ 1998 թվականին ընդունված «Դատական համակարգի մասին» օրենքով (այժմ չի գործում) հիմնվեց եռաստիճան դատական համակարգ՝ այդպիսով մերժվեց նախկին խորհրդային երկաստիճան համակարգը, որը բաղկացած էր ժողովրդական դատարաններից (առաջին ատյանի դատարաններ) և Գերագույն դատարանից:
Հիմնվեցին առաջին ատյանի, երկու վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, իսկ 2001-ին Տնտեսական դատարանը: Այդպիսով 2002 թվականին Հայաստանի նոր դատական համակարգը լիովին հիմնված էր և գործում էր:
Դատական, իրավակիրառ և փաստաբանական համակարգերի կայացման և անհրաժեշտ իրավական երաշխիքների ստեղծման տեսանկյունից վճռորոշ էր մի շարք կարևորագույն փաստաթղթերի ընդունումը, ինչպիսիք էին՝ Դատական օրենսգիրքը, Դատախազության մասին, Փաստաբանության մասին ՀՀ օրենքները:
Արդարադատության անկախության և հաշվետվողականության ամրապնդման, ինչպես նաև դատական ակտերի կատարման բարելավման գործընթացներն ուղեկցվեցին մի շարք գործողություններով. Արդարադատության խորհրդի գործառնական սկզբունքների վերանայում՝ապահովելով դատավորների նշանակումների, ընտրության և առաջխաղացման ընթացակարգերի և դատավորների դեմ կիրառվող կարգապահական գործողությունների թափանցիկությունը, Օրենսդրության վերանայում՝ պարտավորեցնելով Արդարադատության խորհրդին հրապարակել իր որոշումները www.court.am պաշտոնական կայքում, Դատավորների վարքագծի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին՝ ապահովելով դատական էթիկայի կանոնների ամբողջական պահպանում և այլն:
Քրեակատարողական հաստատությունների կանոնակարգերի բարելավման նպատակով Ազգային ժողովի կողմից 2009 թվականի նոյեմբերի 17-ին ընդունվեց Քրեակատարողական ծառայության մասին օրենքի փոփոխությունների և լրացումների մասին օրենքը և հատուկ ապառազմականացված քաղաքացիական ծառայության հաստատություն հիմնվեց:
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և գործողությունների թափանցիկության ապահովման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքներ ներդրվեցին գրեթե բոլոր դատարաններում և որոշ պետական մարմիններում, ինչպիսին, օրինակ, Դատական համակարգի մատչելիության անհրաժեշտ ժամանակակից մեխանիզմներն են, դատարաններում գործերի պատահական ընտրության և բաշխման էլեկտրոնային համակարգի կիրառումը և այլն:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից