ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարեկազմության պահպանման 4 գաղտնիքներ՝ ճապոնուհիներից 05/30/2016 22:24 | Հետաքրքիր է իմանալ
Երբ Տոկիո եկա, իմ քաշը նորմայից 20 կգ ավելին էր, ես այդ կապակցությամբ իմ ապրումների մասին պատմեցի հարևանությամբ բնակվող մի ճապոնուհու, ով ասաց. «Տաք լոգանք ընդունիր, կօգնի»: «Տաք լոգա՞նք: Ի՞նչ կապ ունի դա քաշ գցելու հետ», AdMe.ru կայքէջում նշում է Քեթրին Գրոները՝ նկատելով, որ ճապոնուհին ակնհայտորեն գիտեր մի բան, ինչն ինքը չգիտեր:
Հեղինակը գրում է, որ սննդակարգ է պահպանել, երազելով կատարելության հասնել և լրջորեն մտածում էր, որ իր մոտ չի ստացվում, որովհետև բավականաչափ չի ջանում: Քեթրինը օրական երկու ժամյա հյուծող մարզանքներով ինքնիրեն տանջում էր, փորձում էր հրաժարվել քաղցրեղենից, սակայն նրան առանց ջանքերի հաջողվել է 30 կգ կորցնել սեփական մարմնի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունից հետո: Ընդ որում, դա նոր կենսակերպի կողմնակի էֆեկտն էր և ոչ թե դրա նպատակը:
Ըստ Քեթրինի, մենք չափից դուրս շատ ուշադրություն ենք հատկացնում նախասպիտակուցներին՝ պրոտեիններին, ածխաջրերին, կալորիաներին և անտեսում ենք ամենագլխավորը՝ մեր մարմինը բնականորեն ձգտում է առողջության, հարկավոր է միայն դրան ականջալուր լինել: Դա հնարավոր չէ անել՝ գտնվելով օլիմպիական արդյունքի հետևից վազքի մեջ:
Հարևանուհու հետ այն խոսակցությունից ի վեր, նշում է Քեթրինը, անցել է 7 տարի: «Այժմ ես օգնում եմ մարդկանց առողջանալ՝ արևմտյան գիտության նվաճումների և արևելյան կենցաղային իմաստության շնորհիվ: Այս 4 հանգամանքները անհրաժեշտ է հիշել և սեփական կյանք ներմուծել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գրավիչ տեսք և լավ ինքնազգացողություն ունենալ»:
1. Եթե մարզվել սումո ըմբիշի պես, ապա սումո ըմբիշի տեսք կունենաս:
Երբ ես դա հասկացա, ես թեթևությամբ շունչ քաշեցի. հարցն իմ մեջ չէ, այլ նրանում, որ ես սխալ կերպով ծանրաբեռնում եմ ինքս ինձ մարզումներով: Սումո ըմբիշները բաց են թողնում նախաճաշը՝ փոխարինելով այն ուժային պարապմունքներով, ապա նրանք շատ սնունդ են ընդունում ճաշին և պառկում են ննջելու: Հետո նրանք արթնանում են և կրկնում են ցիկլը ևս մեկ անգամ:
Ես մարզվում էի խենթի պես և վերածվում իսկական գիշատչի: Կարևոր չէ, թե որքանով օգտակար էր իմ կերակուրը՝ չափաբաժինները չափից դուրս մեծ էին: Չգիտակցելով՝ ես ուտում է պետք եղածից ավելի շատ: Ծանր մարզանքից ու համեղ ընթրիքից հետո ես անմիջապես ցանկանում էի քնել: Ստացվում է, որ մկաններ էի լցնում, որոնց վրա ճարպի շերտ էր առաջանում:
Չափազանց ծանրաբեռնելու ևս մեկ մինուս՝ հիպերօդափոխություն: Հանդարտ շնչառությունը օրգանիզմին ազդանշան է տալիս, որ ամեն ինչ լավ է, և որ մարմինը կենտրոնանում է նրա վրա, որպեսզի ճարպային բջիջներ ծախսի՝ էներգիա ստանալու համար: Բայց հենց որ մարմինը սթրեսի վիճակի մեջ է ընկնում, շնչառությունը հաճախակի է դառնում, ուղեղը ազդանշան է տալիս, որ անհրաժեշտ է արագ ստանալ էներգիայի հարվածային դոզա, որն ամենից շատ պարունակում է քաղցրեղենը: Հիշո՞ւմ եք այդպիսի պահեր, երբ մարզանքներից հետո այնքան եք ուզում ուտել, որ պատրաստ եք սեփական ձեռքը կծելով պոկել: Դա գլխավոր նշանն է այն բանի, որ դուք չափից ավելի ջանք եք թափել:
2. Ջերմությունը կյանք է:
Սննդային էներգետիկան արևմտյան դիետոլոգիայի հանրահայտ ուղղություններից մեկն է, այն հիմնված է արևելյան սկզբունքի վրա՝ ջերմությունը կյանք է: Սնունդը էներգիա է, որը մենք գործածում ենք ապրելու համար: Սննդամթերքը, որոնք բերք են տալիս ամռանը, կոչված են օգնել օրգանիզմին հարմարվել շոգին, նրանք սառեցնում են: Իսկ ձմեռային մրգերն ու բանջարեղենը ավելի շատ կալորիաներ են պարունակում, որպեսզի տարվա ցուրտ ժամանակ մեր մարմինները պահպանեն որքան հնարավոր է շատ ջերմություն:
Շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս հում բանջարեղեն ու մրգեր ուտել և որքան հնարավոր շատ կանաչի: Դա անվիճելիորեն օգտակար է, սակայն հում կերակուրի շատ քանակությունից օրգանիզմը սառչում է և նորից տաքանալու համար սնունդ է պահանջում: Այսինքն՝ դուք ուտում եք, սակայն ցանկանում եք ավելի շատ ուտել:
Բանջարեղեն կարելի է և պետք է ուտել, սակայն մի մոռացեք, որ դրանք կարելի է տապակել, եփել կամ շոգեխաշել: Միգուցե դրանց մեջ կմնան մի քիչ ավելի քիչ վիտամիններ, սակայն փոխարենն ավելի շատ ջերմություն կլինի, ասել է թե՝ ավելի շատ էներգիա կլինի ձեր մարմնի համար:
3. Ուտելու ժամանակ ջուր խմելը վնասում է առողջությանը:
Ճապոնիայում սննդի հետ ջուր չեն խմում. նախ, որովհետև այն սառեցնում է մարմինը, և երկրորդ, որովհետև այն վատ է անդրադառնում սննդի մարսողության վրա: Գիտնականները հետևյալ կերպ են դա բացատրում. ջուրը չեզոքացնում է թթուն, որն արտադրում է ստամոքսը մարսողության համար, ինչի արդյունքում օրգանիզմում մի քանի անգամ ավելի շատ էներգիա է ծախսվում այդ պրոցեսի վրա, և շուտով դուք նորից ցանկանում եք ուտել:
Օրգանիզմը հագեցնել հեղուկով կարելի է նաև սննդի օգնությամբ. օրինակ, ուտել տաք ապուրներ, որոնք ճապոնացիները պաշտում են: Կամ գոնե չօգտագործել ջրազրկող սուրճ և ծխախոտ:
4. Տաք լոգանքը երկարացնում է կյանքը:
Նկատե՞լ եք, թե որքան հանգստացած է իրեն զգում մարմինը տաք լոգանքից հետո: Մկանները թուլանում են, արյան շրջանառությունը ավելի արագանում է: Եթե վարժվեք ամիսը երկու անգամից ավելի հաճախ լոգանք ընդունել, ապա դա կօգնի ձեզ մաշկն ավելի մաքուր, իսկ մարսողությունն ավելի լավը դարձնել:
Ճապոնացիները լոգանք ընդունելու համար ջուրը հավաքում են մինչև սրտի մակարդակը. եթե ջուրն ավելի բարձր լինի, ապա ճնշումը կբարձրանա, իսկ դա արդեն այնքան էլ օգտակար չէ: Ջերմաստիճանն էլ կարևոր է՝ 38–40 ՛С-ն իդեալական է արյան շրջանառության բարելավման համար:
Մենք սովորել ենք, որ նիհարելը կալորիաների դեմ պայքար է, դրա համար շատերին այս խորհուրդները կարող են տարօրինակ թվալ: Բայց նայեք ճապոնացիների վրա՝ մի ամբողջ ազգ մինչև ծերություն հրաշալի տեսք ունի և հայտնի է իր երկարակյացությամբ: Միգուցե պետք չէ հեծանիվ հորինել, այլ պարզապես պետք է կրկնել նրանց հետևից, ովքեր կարողանում են ներդաշնակ ապրել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից