ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դժվար է հավատալ, որ իր տեսակի մեջ բռնապետ Ալիևը կպահպանի որևէ խոստում. Եվրախորհրդարանի պատգամավոր 05/30/2016 10:43 | Ղարաբաղյան հակամարտություն
Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիևը մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի պահպանման միխանիզմների ձեւավորմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների ներկայության ընդլայնմանն ուղղված հարցեր։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց չեխ ռազմական լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խոհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան։
- Պրն Շտետինա, ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը, դիվանագիտական տեսանկյունից ո՞ր կողﬓ է գտնվում շահեկան կարգավիճակում։
-Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում վնաս չի ունենա, սակայն այս հանդիպումից որեւէ ակնկալիք չունեմ, ինչ-որ արդյունք չեմ սպասում, պարզապես կարող եմ ասել, որ սա դրական քայլ էր հատկապես ապրիլի սկզբին Ղարաբաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի հարձակից հետո։ Ես կարծում եմ, որ երկու կողմնրն էլ կարող են շահել այս հանդիպուﬕց, ես կասեմ, թե ով կկորցնի այդ բանակցությունների հետեւանքով. կկորցնի Ռուսաստանը, որի համար աշխարհաքաղաքական տեսանկյունից, իհարկե, այս հակամարտության սրացումը ձեռնտու է։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է խոսել Ղարաբաղի ճանաչման մասին, քանի որ այն արդեն 25 տարի է՝ ինքնուրույն պետություն է եւ դրսեւորում է դրան բնորոշ բոլոր հատկանիշները։ Առաջինը ռազմականն է. Ղարաբաղը հաղթանակել է 90-ականների սկզբի պատերազմում, եւ նրա պաշտպանությունն այնպիսին է, որ հնարավոր չէ այն ուժով վերցնել, ինչպես ասում է Ալիեւը։ Նաեւ ակնհայտ երեւում է, որ պետականությունը դրսեւորվում է նաեւ տնտեսության տեսանկյունից, քանի որ Ղարաբաղի հաջողությունները տնտեսության ոլորտում ակնհայտ են։ Եվ ի վերջո ինքնուրույն պետության դրսեւորումը երեւում է քաղաքական տեսանկյունից, քանի որ այնտեղ գործում է խորհրարան, որպիսին երբեմն չես գտնի տարբեր ժողովրդավարական երկրներում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նմանատիպ խոսակցությունները միգուցե հանգեցնեն նրան, որ վերջապես աշխարհը սկսի հետաքրքրվել Ղարաբաղի՝ որպես ինքնավար երկրի ճանաչման հարցով։
-Ադրբեջանը, կարելի է ասել, միջազգային հանրության հորդորներից հետո ի վերջո նստեց բանակցությունների սեղանի շուրջ, ինչպե՞ս կորակեք այս քայլը։
-Կարծում եմ՝ այստեղ կրկին իր դերն է կատարում Ադրբեջանի՝ «Արեւելյան գործընկերության» այդ «վեցնյակի» կազմում ընդգրկվելու հանգամանքը. այս հանդիպման մասնակցությունը կարծես մի ժեստ էր Ադրբեջանի կողմից՝ եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման փորձ կատարելու նպատակով։
-Իսկ կարո՞ղ ենք հավատալ, որ այս հանդիպումը ինչ-որ կերպ հնարավոր է՝ զսպի Ադրբեջանին եւ նվազեցնի հետագա ագրեսիայի դրսեւորման հավանականությունը, հատկապես երբ անգամ հանդիպումից հետո եղան հրադադարի խախտման դեպքեր։
-Գիտեք, երբ Լեռնային Ղարաբաղը լուծեց խնդիրը դեռ 90-ականների սկզբին, ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացիորեն ոչինչ չէր անում հակամարտության լուծման համար, եւ արդեն այդ ժամանակներից ղարաբաղցիները, հասկանալով, որ այդ կառույցը ոչ մի կերպ չի աջակցի իրենց, գնացին իրենց ճանապարհով. նրանք պարզապես գնեցին Կալաշնիկովներ եւ
հաղթեցին այդ պատերազմը։ Նրանք պարզապես պաշտպանում էին իրենք իրենց, եւ դա, ըստ իս, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է, այն պարզապես պետք է պաշտպանվի, քանի որ ամեն դեպքում դժվար է հավատալ, որ իր տեսակի մեջ բռնապետ Ալիեւը կպահպանի որեւէ խոստում։
-Հանդիպման ընթացքում քննարկվեց մշտադիտարկման մեխանիզﬓերի ձեւավորման հարցը, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս այն կգործի եւ ի՞նչ արդյունք կտա ի վերջո։
-Ցանկացած մշտադիտարկում միայն օգտակար կլինի այս հարցում, քանի որ եթե իրականացվեն հրադադարի ինչ-որ կոպիտ խախտումներ, ինչպես օրինակ՝ Ադրբեջանն արեց ապրիլի սկզբին, ապա միանշանակ անհրաժեշտ կլինի վկաների ներկայությունը։ Բնականաբար, ես դա դրական քայլ եմ համարում, սակայն վախենամ՝ չեմ կարողանա ասել, թե դրա իրականացումը ինչ արդյունք կտա, սակայն այնուամենայնիվ կարծում եմ, որ այն կﬓա խոսակցությունների փուլում, եւ ոչ մի փաստաթուղթ էլ դրա վերաբերյալ չի ձեւավորվի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից