ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անչափահասները վիճաբանել են դպրոցի հարակից տարածքում՝ դպրոցական աղջկան վիրավորանք հասցնելու շուրջ 05/28/2016 13:46 | Քրեական խրոնիկոն
Դպրոցի 12-րդ դասարանցի աշակերտն իր ընկերների ու 11-րդ դասարանցի աղջկա ընկերուհու ներկայությամբ վիրավորանք է հասցրել աղջկան:
Վիրավորանքին աղջիկն արցունքներով է արձագանքել, նրան չեն կարողացել մխիթարել անգամ ընկերուհիները: Աղջիկն իրեն հասցված վիրավորանքի մասին զանգահարել ու պատմել է եղբորը՝ գործով ամբաստանյալին, ով դեպքի պահին նույնպես անչափահաս էր:
Հաշվի առնելով այն, որ դեպքի պահին բոլորն էլ անչափահաս են եղել, անունները փոխված ենք ներկայացնում:
Այսպես, Արմենը պարզաբանումների էր հրավիրել քրոջը վիրավորող Կարենին, նա, ինչպես և աղջկա եղբայրը, մենակ չի ներկայացել պարզաբանմանը:
Վիճաբանության հետևանքով Կարենի համադասարանցի ընկերը՝ Դավիթը, ստացել էր կյանքին վտանգ սպառնացող վնաս, իսկ ամբաստանյալը պատիժ՝ ազատազրկման տեսքով:
2014թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում Արմենը քրոջից իմացել էր նրան վիրավորելու մասին և իր ընկերների հետ գնացել դպրոցի հարակից տարածք, որտեղ վիճաբանել է քրոջը վիրավորանք հասցրած նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարենի հետ: Վիճաբանությանը միջամտել են վերջինիս երկու համադասարանցի ընկերները:
Վիճաբանության ժամանակ Արմենն իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ շեշտակի և ուժգին հարվածել է Դավիթի կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին՝ պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, ապա հարվածել է նաև ձախից նրա գոտկային շրջանին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Դատարանը Արմենի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, կատարածի համար անկեղծորեն զղջացել է, թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ժամանակ տվել է խոստովանական ցուցմունքներ՝ աջակցելով հանցագործության բացահայտմանը, ներկայացել է մեղայականով: Դատարանը հաշվի է առել նաև, որ ամբաստանյալի հայրը և մայրը 3-րդ խմբի հաշմանդամ են, ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:
Հաշվի է առնվել նաև այն, որ ըստ փորձագիտական եզրակացության, հանցանքը կատարելու պահին Արմենն եղել է հոգեկան խիստ լարված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի և գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի կամային կառավարման ունակությունը:
Դատարանն Արմենին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից