ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն ուժային մեթոդներով թմրամոլության դեմ պայքարել հնարավոր չէ. ՀԱՊԿ ղեկավար 05/27/2016 17:08 | ԼՐԱՀՈՍ
Մեկ տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են մինչեւ 2020 թվականի հակաթմրադեղային ռազմավարությունը, ինչը վկայում է այն մասին, որ աշխատանքի այս ուղղությունը պահանջված է:
Այս մասին ՀԱՊԿ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգիչ խորհրդակցության նիստի բացման ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով, ռազմավարությունը երկու բաղկացուցիչ ունի ու դրանցից մեկը ուժայինն է:
«Ուժային բաղկացուցիչի շրջանակում մենք անցկացնում ենք գործողություններ, մշակում միջոցառումներ, այդ թվում՝ հատուկ ստորաբաժանումների գործածումով, մանավանդ Աֆղանստանից ու այլ պետություններից թմրադեղերի փոխադրման մոխրագույն գոտիների վերհսկողության հարցերով:Բայց մենք հասկանում ենք, որ միայն ուժային մեթոդներով թմրամոլության դեմ պայքարել հնարավոր չէ: Ահա թե ինչու մենք նման նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ պետությունների գլխավոր նարկոլոգների խորհրդակցությանը:
Մենք այստեղ շատ մեծ ներուժ ենք տեսնում՝ ուժային կառույցների հետ փոխգործակցության ներուժը, մենք ձեզնից ակնկալում ենք տեղեկություններ թմրադեղերի նոր տեսակների մասին, որոնց հետ առաջինը դուք եք առնչվում, որպեսզի հակաթմրադեղային գերատեսչությունների շրջանակում մեր գործունեությունը շտկենք»- ասել է նա:
Բորդյուժան հույս է հայտնել, որ համագործակցությունը կխորանա բուժման նոր մեթոդների մշակման, թմրանյութերից կախում ունեցողների բուժման ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ: Նա նաեւ նշել է ԵԱՀԿ ԽՎ ներուժը օգտագործելու պատրաստակամությունը, որպեսզի ներդաշնակեցվի օրենսդրությունը, միասնական ստանդարտներ ապահովվեն թե բուժման մեջ, թե ՀԱՊԿ պետությունենրում արգելված թմրանյութերի ցուցակներ կազմելու հարցում: Նա հույս է հայտնել, որ այս քննարկումների արդյունքում կմշակվեն նոր առաջարկներ պետությունների ղեկվարներին, որոնք հետագայում կվերածվեն իրական լուծումների:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ այսօրվա խորհրդակցության արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարությունների կոմիտեի նիստի ժամանակ, որը կկայանա մի քանի օրից Երեւանում:
Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանին ու Ռուսաստանի ԱՆ գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունին ՀԱՊԿ 20-ամյակի շքանշաններ է հանձնել:
ՀԱՊԿ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգիչ խորհրդակցությունը Երեւանում կտեւի մինչեւ մայիսի 29-ը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ