Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո 2 առաջարկ է եղել՝ կախել և պատշգամբից գցել ցած. գործով տուժող 05/27/2016   13:02  |  Դատական ռեպորտաժներ

2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության ժամանակ նույն ննջարանում քնող կուրսանտ Տիգրան Դեմիրճյանն սպանության ժամանակ արթուն է եղել, բայց չի կարողացել միջամտել. «շատ էի վախեցել»,- ասաց նա:

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տուժող Տիգրան Դեմիրճյանը, ով ինչպես սպանված Հայկազ Բարսեղյանին, այնպես էլ բոլոր ամբաստանյալներին ճանաչում է, նրանց հետ սովորել է ռազմական ինստիտուտում և նորմալ փոխհարաբերությունների մեջ են գտնվել:

Տուժողի խոսքով՝ դեպքից 2 օր առաջ ինքը և Մովսես Ազարյանը նստած հեռուստացույց են դիտել. «Այդ ժամանակ Մովսեսը կատակ էր ուզում անել ինձ հետ և տետրով հարվածել է իմ քունքին, որի հետևանքով կապտուկ է առաջացել, իսկ այդ դեպքից երկու օր անց, երբ Հայկազ Բարսեղյանը և մյուսները ճաշարանում ճաշելիս են եղել, Հայկազ Բարսեղյանին մոտեցել է Վաչեն ու ասել, որ «էդ խոսակցությունը ստեղ պետք ա չլինի, վերևը կխոսենք»:

Ըստ տուժողի՝ ավելի ուշ, երբ գնացել են քնելու, Հայկազին ննջարանից դուրս են կանչել, վերջինս 20-25 րոպե անց վերադարձել է ու հայհոյանքներ տվել, ապա պառկել է քնելու, իսկ կարճ ժամանակ անց ննջարան են եկել Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը:

Նկարագրելով, թե ինքը ինչ է տեսել և լսել՝ տուժողը պատմեց, որ իր մահճակալը գտնվել է սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահճակալի դեմ դիմաց, իսկ ինքը քանի որ մեջքի վրա է պառկած է եղե,լ տեսել է գործով 4 ամբաստանյալներին Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտ կանգնած: Ըստ նրա՝ Հայկազ Բարսեղյանի գլխի հատվածում կանգնած են եղել Նորայր Սահակյանը և Գնել Թևոսյանը, իսկ ոտքերի մոտ՝ Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը:

Մեղադրողի հարցին, թե ի՞նչ էին անում նրանք, տուժողը պատասխանեց, որ չգիտի, միևնույն ժամանակ հավելեց, որ Հայկազն անկանոն շարժումներ է կատարել. «Մովսեսն ու Վաչեն պահել են Հայկազի ոտքերը, Նորիկը ոնց որ Հայկազի բերանը փակել, իսկ Գնելը չեմ հիշում, թե ինչ է արել»,- ասաց տուժողն ու հավելեց, որ ավելի ուշ իմացել է, որ Գնելը գործիքով հարվածել է Հայկազին:

Ըստ տուժողի՝ ինքը նաև լսել է, որ Նորայր Սահակյանը ցանկացել է ինչ որ քուղեր պոկել զինվորական բաճկոնների միջից, ապա հնչել է 2 առաջարկություն՝ դիակը կախելու կամ պատշգամբից վայր գցելու մասին: Ըստ տուժողի՝ դին կախելու առաջարկն արել է Վաչե Սահակյանը, իսկ Նորայրն առաջարկել է պատշգամբից ցած գցել:

Սկզբում տուժողը կարծել է, թե եկել են ծեծելու, բայց երբ լսել է, որ Հայկազը նրանց 4-ին հայհոյել է՝ ասելով՝ «ինչ եք անում … տղերք», ապա նաև լսել է սրտխառնոցի ձայն իր աչքերի դիմաց սևացել է և հասկացել, որ ինչ որ բան այն չի, որ եկել են ուրիշ նպատակներով:

Այդուհանդերձ, տուժողը չկարողացավ նկարագրել, թե ինչ է կատարվել իր հետ: Այդ ամենից հետո Վաչեն ու Մովսեսը դուրս են եկել ննջարանից, իսկ Գնելն ու Նորայրը, Հայկազի թևերն ընկած, դուրս են տարել նրան: Ըստ տուժողի՝ ինքն այդ ժամանակ էլ հասկացել է, որ Հայկազը մահացել է:

Նա նաև նշեց, որ ննջարանն այդ ժամանակ լուսավորված է եղել կանաչ լույսով, և սենյակ է թափանցել նաև միջանցքի լույսը, և այդ լուսավորության ներքո իր համար նկատելի է եղել, որ Մովսես Ազարյանը նստած ինչ որ բան է գրել, հարցին թե՝ ի՞նչ, տուժողը պատասխանեց, որ ուզում էին որպես ինքնասպանության փորձ ձևակերպել:

Թե ինչպե՞ս են հագցրել Հայկազի հագուստները, տուժողը չի տեսել. աչքերը փակ են եղել, չի ցանկացել, որ տեսնեն՝ ինքն արթուն է. վախեցել է, որ նույնն իր հետ կկատարվի:

Պաշտպանական կողմի հարցին, թե ինչո՞ւ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսնելով, որ իր ընկերոջը ծեծում են, տուժողը պատասխանեց, որ չի կարողացել, վախեցել է: Նա նաև հավելեց, որ իմացել է, թե այդ ամբողջ ընթացքում միայն ինքն է արթուն:

Երբ Հայկազին ննջարանից դուրս են տարել, որոշ ժամանակ անց Գնելն ու Վաչեն հետ են վերադարձել, տուժողը ինչ որ ձայներ է լսել, սակայն չգիտի, թե ինչ են արել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ վերադառնալով՝ նրանք որևէ մեկին չեն դիմել, ոչ մեկի հետ չեն խոսել:

Սպանության գիշերը թե երբ է քնել և ինչքան, տուժողը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ երբ հաջորդ օրն առավոտյան արթնացել են կուրսանտ Սամվել Սերոբյանը Հայկազի անկողնուն է ձեռք տվել՝ իմանալով թե պառկած մարդ կա, սակայն պարզվել է, որ սպորտային հագուստ է դրված՝ իբրև մարդ է քնած, իսկ երբ նա ձեռքով հրել է անկողինը բացվել է ու ամբողջն արնաշաղախ վիճակում է եղել, որից հետո զեկուցել են գումարտակի պատասխանատուին և գնացել են Հայկազին փնտրելու:

Տուժողը նշեց նաև, որևէ անձի կողմից իր վրա ճնշում չի գործադրել ցուցմունք տալիս, որևէ մեկն իրեն չի սպառնացել դեպքից հետո, սակայն իր անվտանգությունից ելնելով՝ խնդրել է իր նկատմամբ պաշտպանություն կիրառեն:

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել տվյալ գիշեր, տուժողը պատասխանեց՝ սպանություն:

Սպանությունից հետո տուժողն առողջական խնդիրներ է ունեցել, շոկային վիճակում է եղել, կակազել է, իսկ մեկ ամիս առաջ էլ հաճախել է հոգեբանի մոտ, վերջինիս ցուցումով ինքը դեղորայք է ընդունել, սակայն, ըստ նրա, դեռևս այդ վախի զգացողությունն իր մոտ առկա է:

Բնութագրելով ամբաստանյալներ Վաչե և Նորայր Սահակյաններին՝ տուժողն ասաց, որ նրանք ընկերասեր, հասնող են եղել, իսկ Մովսես Ազարյանը և Գնել Թևոսյանը՝ «կպնող էին»:
Այդուհանդերձ տուժողն ամբաստանյալներից բողոք, պահանջ չունի:

Տուժողի հարցաքննության ավարտին մեղադրող դատախազները գտան, որ նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ և միջնորդեցին հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, դատարանը ևս գտավ, որ առկա են էական հակասություններ:

Հաջորդ դատական նիստում կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքները:


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:02 26/05/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի հայրը ցանկանում է ևս մեկ ներկայացուցիչ ունենալ
11:27 26/05/2016  |  ԼՐԱՀՈՍՈմն գնդապետ փրկում է որդուս սպանողներից մեկին. սպանված կուրսանտի հոր դիմումը Սեյրան Օհանյանին (Տեսանյութ). 1In.am
17:22 19/05/2016  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները (Լուսանկարներ)
17:43 12/05/2016  |  Քրեական խրոնիկոնԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով իրեղեն ապացույցները կհետազոտվեն փորձագետի մասնակցությամբ
17:35 05/05/2016  |  Դատական ռեպորտաժներՆախաքննական մարմինը փորձել է հասկանալ Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրյալների հոգեբանական առանձնահատկությունները
14:01 18/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի գործով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդության քննարկումը հետաձգվեց՝ մինչև էական հանգամանքների պարզումը
19:15 17/03/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողների մոտ հոգեկան առողջության հետ կապված որևէ կասկած չի եղել
17:45 17/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանն ինքնասպանության հակված չի եղել. նրա բաճկոնի գրպանում հայտնաբերված գրառումն էլ նրա կողմից չի գրվել
19:31 03/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի պարանոցին ճմլման ակոսն առաջացել է հետմահու, ուրեմն մարդն ինչպե՞ս կարող էր կախվել. փորձագետ
12:18 25/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿուրսանտի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով պաշտպանները միջնորդում են մի շարք ապացույցների օգտագործումն անթույլատրելի համարել

Արխիվ

[]