ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո 2 առաջարկ է եղել՝ կախել և պատշգամբից գցել ցած. գործով տուժող 05/27/2016 13:02 | Դատական ռեպորտաժներ
2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության ժամանակ նույն ննջարանում քնող կուրսանտ Տիգրան Դեմիրճյանն սպանության ժամանակ արթուն է եղել, բայց չի կարողացել միջամտել. «շատ էի վախեցել»,- ասաց նա:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տուժող Տիգրան Դեմիրճյանը, ով ինչպես սպանված Հայկազ Բարսեղյանին, այնպես էլ բոլոր ամբաստանյալներին ճանաչում է, նրանց հետ սովորել է ռազմական ինստիտուտում և նորմալ փոխհարաբերությունների մեջ են գտնվել:
Տուժողի խոսքով՝ դեպքից 2 օր առաջ ինքը և Մովսես Ազարյանը նստած հեռուստացույց են դիտել. «Այդ ժամանակ Մովսեսը կատակ էր ուզում անել ինձ հետ և տետրով հարվածել է իմ քունքին, որի հետևանքով կապտուկ է առաջացել, իսկ այդ դեպքից երկու օր անց, երբ Հայկազ Բարսեղյանը և մյուսները ճաշարանում ճաշելիս են եղել, Հայկազ Բարսեղյանին մոտեցել է Վաչեն ու ասել, որ «էդ խոսակցությունը ստեղ պետք ա չլինի, վերևը կխոսենք»:
Ըստ տուժողի՝ ավելի ուշ, երբ գնացել են քնելու, Հայկազին ննջարանից դուրս են կանչել, վերջինս 20-25 րոպե անց վերադարձել է ու հայհոյանքներ տվել, ապա պառկել է քնելու, իսկ կարճ ժամանակ անց ննջարան են եկել Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը:
Նկարագրելով, թե ինքը ինչ է տեսել և լսել՝ տուժողը պատմեց, որ իր մահճակալը գտնվել է սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահճակալի դեմ դիմաց, իսկ ինքը քանի որ մեջքի վրա է պառկած է եղե,լ տեսել է գործով 4 ամբաստանյալներին Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտ կանգնած: Ըստ նրա՝ Հայկազ Բարսեղյանի գլխի հատվածում կանգնած են եղել Նորայր Սահակյանը և Գնել Թևոսյանը, իսկ ոտքերի մոտ՝ Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը:
Մեղադրողի հարցին, թե ի՞նչ էին անում նրանք, տուժողը պատասխանեց, որ չգիտի, միևնույն ժամանակ հավելեց, որ Հայկազն անկանոն շարժումներ է կատարել. «Մովսեսն ու Վաչեն պահել են Հայկազի ոտքերը, Նորիկը ոնց որ Հայկազի բերանը փակել, իսկ Գնելը չեմ հիշում, թե ինչ է արել»,- ասաց տուժողն ու հավելեց, որ ավելի ուշ իմացել է, որ Գնելը գործիքով հարվածել է Հայկազին:
Ըստ տուժողի՝ ինքը նաև լսել է, որ Նորայր Սահակյանը ցանկացել է ինչ որ քուղեր պոկել զինվորական բաճկոնների միջից, ապա հնչել է 2 առաջարկություն՝ դիակը կախելու կամ պատշգամբից վայր գցելու մասին: Ըստ տուժողի՝ դին կախելու առաջարկն արել է Վաչե Սահակյանը, իսկ Նորայրն առաջարկել է պատշգամբից ցած գցել:
Սկզբում տուժողը կարծել է, թե եկել են ծեծելու, բայց երբ լսել է, որ Հայկազը նրանց 4-ին հայհոյել է՝ ասելով՝ «ինչ եք անում … տղերք», ապա նաև լսել է սրտխառնոցի ձայն իր աչքերի դիմաց սևացել է և հասկացել, որ ինչ որ բան այն չի, որ եկել են ուրիշ նպատակներով:
Այդուհանդերձ, տուժողը չկարողացավ նկարագրել, թե ինչ է կատարվել իր հետ: Այդ ամենից հետո Վաչեն ու Մովսեսը դուրս են եկել ննջարանից, իսկ Գնելն ու Նորայրը, Հայկազի թևերն ընկած, դուրս են տարել նրան: Ըստ տուժողի՝ ինքն այդ ժամանակ էլ հասկացել է, որ Հայկազը մահացել է:
Նա նաև նշեց, որ ննջարանն այդ ժամանակ լուսավորված է եղել կանաչ լույսով, և սենյակ է թափանցել նաև միջանցքի լույսը, և այդ լուսավորության ներքո իր համար նկատելի է եղել, որ Մովսես Ազարյանը նստած ինչ որ բան է գրել, հարցին թե՝ ի՞նչ, տուժողը պատասխանեց, որ ուզում էին որպես ինքնասպանության փորձ ձևակերպել:
Թե ինչպե՞ս են հագցրել Հայկազի հագուստները, տուժողը չի տեսել. աչքերը փակ են եղել, չի ցանկացել, որ տեսնեն՝ ինքն արթուն է. վախեցել է, որ նույնն իր հետ կկատարվի:
Պաշտպանական կողմի հարցին, թե ինչո՞ւ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսնելով, որ իր ընկերոջը ծեծում են, տուժողը պատասխանեց, որ չի կարողացել, վախեցել է: Նա նաև հավելեց, որ իմացել է, թե այդ ամբողջ ընթացքում միայն ինքն է արթուն:
Երբ Հայկազին ննջարանից դուրս են տարել, որոշ ժամանակ անց Գնելն ու Վաչեն հետ են վերադարձել, տուժողը ինչ որ ձայներ է լսել, սակայն չգիտի, թե ինչ են արել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ վերադառնալով՝ նրանք որևէ մեկին չեն դիմել, ոչ մեկի հետ չեն խոսել:
Սպանության գիշերը թե երբ է քնել և ինչքան, տուժողը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ երբ հաջորդ օրն առավոտյան արթնացել են կուրսանտ Սամվել Սերոբյանը Հայկազի անկողնուն է ձեռք տվել՝ իմանալով թե պառկած մարդ կա, սակայն պարզվել է, որ սպորտային հագուստ է դրված՝ իբրև մարդ է քնած, իսկ երբ նա ձեռքով հրել է անկողինը բացվել է ու ամբողջն արնաշաղախ վիճակում է եղել, որից հետո զեկուցել են գումարտակի պատասխանատուին և գնացել են Հայկազին փնտրելու:
Տուժողը նշեց նաև, որևէ անձի կողմից իր վրա ճնշում չի գործադրել ցուցմունք տալիս, որևէ մեկն իրեն չի սպառնացել դեպքից հետո, սակայն իր անվտանգությունից ելնելով՝ խնդրել է իր նկատմամբ պաշտպանություն կիրառեն:
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել տվյալ գիշեր, տուժողը պատասխանեց՝ սպանություն:
Սպանությունից հետո տուժողն առողջական խնդիրներ է ունեցել, շոկային վիճակում է եղել, կակազել է, իսկ մեկ ամիս առաջ էլ հաճախել է հոգեբանի մոտ, վերջինիս ցուցումով ինքը դեղորայք է ընդունել, սակայն, ըստ նրա, դեռևս այդ վախի զգացողությունն իր մոտ առկա է:
Բնութագրելով ամբաստանյալներ Վաչե և Նորայր Սահակյաններին՝ տուժողն ասաց, որ նրանք ընկերասեր, հասնող են եղել, իսկ Մովսես Ազարյանը և Գնել Թևոսյանը՝ «կպնող էին»:
Այդուհանդերձ տուժողն ամբաստանյալներից բողոք, պահանջ չունի:
Տուժողի հարցաքննության ավարտին մեղադրող դատախազները գտան, որ նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ և միջնորդեցին հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, դատարանը ևս գտավ, որ առկա են էական հակասություններ:
Հաջորդ դատական նիստում կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից