ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին նախարար ու նախկին մարզպետին դուր չեն եկել հրացերը ու որոշել է «քֆուր դնել». «Հրապարակ» 05/26/2016 09:27 | Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանին դուր չեն եկել կոռուպցիայի և իր ունեցվածքի վերաբերյալ լրատվամիջոցի հարցերը, ու նա որոշել է «քֆուր դնել»՝ իրեն նման հարցեր տալու առիթով։ Մինչդեռ հարցերը բացառապես վերաբերել են նրա հայտարարագրած և մամուլով հրապարակված ունեցվածքին։
Թերթի տեղեկություններով՝ նրան են պատկանում «Հայպետնախագծի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայրենի Եղվարդում շինարարական կազմակերպություն, նա մասնաբաժին ունի նաեւ ձկնաբուծական բիզնեսում, շքեղ առանձնատուն կառավարության սիրելի թաղում՝ Մոնումենտի տարածքում, բնակարան Փարպեցի փողոցում։
«Նախ զրույցի ընթացքում նա հարցերը որակել է անհեթեթ՝ նշելով, որ պետք է մեզ այնպես բացատրել, որ մեր «գլուխը մտնի»:
«Այս ամենին մենք համարժեք բառապաշարով չարձագանքեցինք, որ հետո չասեն՝ սադրում են պաշտոնյային, որ հունից դուրս գա, մի բան ասի՝ սենսացիա փախցնեն: Իսկ նրա հետ մեր զրույցն սկսեցինք «մոդայիկ» դարձած «հակակոռուպցիոն» բնույթի մի հարցով»,- նշում է թերթը:
ներկայացնում ենք լրատվամիջոցի և Հարությունյանի միջև հարց ու պատասխանը.
– Պարոն Հարությունյան, Ձեր խիղճը հանգի՞ստ է այս հարցում, մասնավորապես՝ Ձեր ունեցվածքի եւ դրանում որեւէ կոռուպցիոն ռիսկ չպարունակելու հարցում: Եթե վարչապետը որոշի ստուգել Ձեր ունեցվածքն ու դրանց աղբյուրները, Դուք կարո՞ղ եք պարզերես կանգնել եւ թափանցիկ ներկայացնել դրանք:
– Ամենաանհեթեթ հարցն է, հասկանո՞ւմ եք: Եթե ներկայացվում է հայտարարագիր, ուրեմն ուղղակի պետք է կարդաս հայտարարագիրն ու աղբյուրը տեսնես:
– Բայց երբ պետական պաշտոնյան հսկայական կարողություն է ունենում, դա կասկած է առաջացնում մարդկանց մոտ՝ որտեղի՞ց:
– Ես հսկայական կարողություն չունեմ:
– Ամեն դեպքում՝ Ձեր կարողությունը Ձեր աշխատավարձից, եկամուտներից մի քանի անգամ գերազանցող է:
– Դրա համար ասում եմ՝ Ձեր հարցն անհեթեթ է, որովհետեւ Դուք չեք կարդում հայտարարագիր:
– Մենք կարդում ենք ու չենք հասկանում՝ ինչպե՞ս է պետական պաշտոնյան միջին աշխատավարձով շքեղ դղյակներ կառուցում, հսկայական ունեցվածք կուտակում:
– Ուրեմն Ձեզ խնդրում եմ, իմ հայտարարագիրը վերցրեք, ես Ձեզ կբացատրեմ, որ Ձեր գլուխը մտնի:
– Իմ գլուխը մտցնելու կարիք չկա: Դուք Եղվարդում հսկայական առանձնատուն ունեք, դա, օրինակ, ի՞նչ միջոցներով եք կառուցել:
– Հիմի որ ասեմ, ստի՞… (այս մասը նա արդեն ցածրաձայն ասաց, որ ձայնագրիչի մեջ չլսվի):
– Ի՞նչ…
– Դուք տեսե՞լ եք իմ առանձնատունը:
– Ես լսել եմ, որ նման տուն ունեք այնտեղ:
– Հիմի, որ ասեմ՝ ստի… (ու նորից՝ նույնը): Հորս կառուցած տունն ա, ի՞նչ ես ուզում, այ տղա:
– Ստի ի՞նչը, պարոն Հարությունյան: Պարզ ասեք՝ հասկանանք:
– Այ ցավդ տանեմ, ի՞նչ ստի, ստի ցավն էլ տանեմ, գրի… Լսի, երիտասարդ, ի՞նչ Եղվարդի տուն, Դուք տեսե՞լ եք էդ տունը, արի գնանք միասին՝ տես»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 26.05.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ