ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի արտաքին առևտրային ռեժիմն ըստ էության տարբերվում է երեք հիմնական ուղղություններով 05/26/2016 18:07 | ԼՐԱՀՈՍ
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ:
Նա նշել է. «Հանձնարարվել էր, որ ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվեն, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական և լիարժեք ստանալ այդ տեղեկատվությունը:
Նկատի առնենք, որ Հայաստանի արտաքին առևտրային ռեժիմն ըստ էության տարբերվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես, երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի ազատ առևտրի համաձայնագիր և ստանդարտ պահանջ է Մաքսային միության շրջանակում ներմուծումների մասով, երկրորդը՝ երկրներ, որոնք երրորդ երկրներ են համարվում, սակայն դրանց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր և առանձին կարգավորման առանձնահատկություններ, և երրորդը՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող կամ ներմուծվող ապրանքների մասով է:
Մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ նաև ԵԱՏՄ շրջանակում կա երկու ցանկ. առաջին ցանկը վերաբերում է թերզարգացած երկրներից ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրմանը և երկրորդ ցանկը զարգացող երկրների վերաբերյալ է, որտեղ գործում են արտոնյալ դրույքաչափեր՝ մինչև 25 տոկոսի չափով:
Բոլոր ապրանքատեսակների մասով կան առանձին փաստաթղթեր, ուստի՝ ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից՝ առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական 10 ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանք են՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արևածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզելային վառելիք:
Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե և Սննդի անվտանգության ծառայությանը՝ համաձայնեցումների: Ավարտից հետո, կարծում ենք, ոչ ուշ, քան այս շաբաթվա ավարտը, մենք կտեղադրենք նաև կայքէջում: Սա կրելու է շարունակական բնույթ, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքատեսակներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների մասով լիարժեք տեղեկատվություն ներկայացվի:
Ուզում եմ նաև զեկուցել, որ ներկայում նաև քայլեր են կատարվում այս ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի տասանիշ կոդով ցանկացած ապրանքատեսակի մասով, ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողները, քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ ընդամենը հավաքելով տվյալները և ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերը: Ընթացակարգերը կներկայացվեն, կհրապարակվեն»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ