ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին 3 տարիների ընթացքում դատավոր Արթուր Օհանյանը կայացրել է 2 արդարացման դատական ակտ 05/25/2016 19:33 | Արդարացման դատավճիռներ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը նշված դատարանի նախագահն է շուրջ 10-ը տարի:
Իսկ մինչ այդ 50-ամյա դատավորը 1999 թվականից աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր, 2005 թվականից զբաղեցրել է նույն դատարանի նախագահի պաշտոնը, որից մեկ տարի անց՝ 2006 թվականից նշանակվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
«Փաստինֆո»-ն շարունակելով ներկայացնել դատարանների կողմից կայացված արդարացման դատավճիռներն առանձին-առանձին, այսօր ներկայացնում է վերջին 3 տարիների ընթացքում Արթուր Օհանյանի կողմից կայացված արդարացման դատական ակտերը:
Նշված ժամանակահատվածում դատավոր Օհանյանի կողմից կայացվել է 2 արդարացման դատավճիռ՝ երկուսն էլ 2014 թվականին:
1. Ցմահ ազատազրկման դատապարտված ներկայումս 27-ամյա Հովհաննես Սահակյանն արդարացվել է քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու մեղադրանքում:
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Ճաղարյանը, Արարատ Մուրադխանյանը և Հովհաննես Սահակյանը, լինելով ցմահ ազատազրկման դատապարտված, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 89 խցում պատիժը կրելու ընթացքում, նախնական համաձայնությամբ 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից փախուստ կատարելու դիտավորությամբ նշված խցում կատարել են նախապատրաստական աշխատանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Արտակ Ճաղարյանին, Արարատ Մուրադխանյանին և Հովհաննես Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-355-րդ հոդվածի 2-րդ մասով:
Արարատ Մուրադխանյանը, Արտակ Ճաղարյանը, Հովհաննես Սահակյանը, ինչպես նաև` այս գործով վկաներ, նույնպես ցմահ դատապարտյալներ Վլադիսլավ Ավագիմյանը և Խոսրով Ավագյանը պատիժը կրել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 89-րդ խցում։ Արարատ Մուրադխանյանը, Արտակ Ճաղարյանը, Վլադիսլավ Ավագիմյանը և Խոսրով Ավագյանը նշված խուց են տեղափոխվել 2011թվականի հունիսի 16-ին, իսկ Հովհաննես Սահակյանը՝ 2011թ. օգոստոսի 17-ին։
Նշված խուցը գտնվել է քրեակատարողական հիմնարկի 5-րդ մասնաշենքի վերջին բնակելի հարկում, որի անմիջապես վերևում դատապարտյալների զբոսատեղին է։
Այդ վայրից նախկինում արձանագրվել է դատապարտյալների փախուստի դեպք։
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը, ազատազրկման վայրից փախուստ կատարելու մասին հանցավոր համաձայնության են եկել: Ցմահ ազատազրկման դատապարտվածների ուշադրությունը գրավել է այն, որ դատապարտյալների զբոսատեղիից, այսինքն` բնակելի հատվածի առաստաղից տարիներ շարունակ տեղացած անձրևաջրերի ներհոսքը թուլացրել և քայքայել է իրենց խցի սանհանգույցի առաստաղի բետոնի շերտը, որը քանդելը համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում իրենից բարդություն չի ներկայացրել։
Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ Արարատ Մուրադխանյանն ու Արտակ Ճաղարյանը մտադրվել են քանդել խցի առաստաղը և դուրս գալով զբոսատեղի` ազատազրկման վայրից դիմել փախուստի։
Իրենց նպատակը կյանքի կոչելու համար ցմահ ազատազրկման դատապարտվածները որոշել են սեփական միջոցներով իբրև վերանորոգել խուցը և այդ նպատակով դիմել են ՔԿՀ-ի ադմինիստրացիայի՝ ստանալով թույլտվություն, սկսել են գործիքներ ձեռք բերել՝ մուրճեր, հատիչներ (զուբիլ), դուր, աքցան, գայլիկոն (դռել), մալա, շպակլի։ Խնդրել են նաև թույլատրել ձեռքբերել և տեղադրել ջրի բաք։
Խցի վերանորոգման ընթացքում դատապարտյալներին տրամադրվել է թվարկված շինարարական գործիքները, սակայն օպերատիվ անձնակազմը պատշաճ հսկողություն չի իրականացրել նշված գործիքների նպատակային օգտագործման նկատմամբ։
Վերանորոգման աշխատանքների ընթացքում սանհանգույցում փոխվել է նաև հին մետաղյա լվացարանը, այն պատից պոկելով, տեղադրվել է նոր լվացարան, իսկ հին լվացարանը պատին գամած մետաղյա հանգույցները, ինչպես նաև գործով չպարզված ճանապարհով ձեռք բերված ամրանի և մետաղական այլ կտորները հարմարեցվել են որպես քանդող գործիքներ և ամբաստանյալներ Արտակ Ճաղարյանի և Արարատ Մուրադխանյանի կողմից պահվել են սանհանգույցում, ապա` փորված խորշում։
Խցում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքում` 2011թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում ամբաստանյալներ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը սանհանգույցի անմիջապես վերևի մասում, բետոնը քանդելու միջոցով անցք են բացել, սակայն բախվել չնախատեսված անհաղթահարելի արգելքների և խոչընդոտների. առկա են եղել պանելների մետաղյա ամրաններ, իսկ առանց դրանք կտրելու հնարավոր չէր լինի անցնել բացվածքի միջով, ինչպես նաև` սանհանգույցի առաստաղի պանելների վրա առկա է եղել տանիքի կողմից ցեմենտբետոնյա լրացուցիչ պաշտպանիչ շերտ։
Այդ ընթացքում նրանց խուց է տեղափոխվել ցմահ ազատազրկման դատապարտված Հովհաննես Սահակյանը, վերջինիս Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը հայտնել են, որ իբր խորշը նախատեսված է բջջային հեռախոսներ և այլ չթույլատրված իրեր պահելու համար, այնուհետև սանհանգույցի դռան տախտակի կտորներով ժամանակավորապես փակել են խորշը, նախապես տախտակի կտորների վրա ցանց հյուսել մետաղալարերից ու թելի կտորներից` ցեմենտի, գաջի և ծեփամածիկի շերտի կպչունությունն ապահովելու նպատակով, այն ներկել են միջավայրի համար ընդհանուր նույն գույնով, խորշի տակ պատին զուգահեռ ամրացրել մետաղյա զույգ կրող ձողերը, որի վրա տեղադրել են ջրի կապրոնից 100 լիտր տարողության բաքը, դրանով միաժամանակ աչքի համար փակելով խորշի հատվածը։
Փախուստի նախապատրաստական աշխատանքներն առաջ տանելու և իրենց հանցավոր դիտավորությունը մինչև վերջ իրականացնելու նպատակով ամբաստանյալներ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը ցանկացել են ձեռք բերել խորշի ամրանները կտրող գործիքներ։
Սակայն, 02.03.2012թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից խցում կատարված տեխնիկական զննությամբ և խուզարկությամբ հայտնաբերվել է սանհանգույցում փորված և ժամանակավորապես քողարկված խորշը, դրա մեջ թաքցրած պարանները և մետաղյա գործիքները, իսկ Արտակ Ճաղարյանի ներքնակի մեջ հայտնաբերվել է ձեռքով գործված պարանները և այդ պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Սպանության և ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով ցմահ ազատազրկման դատապարտված այս երեք անձանցից Հովհաննես Սահակյանը 26-07-2013թ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով արդարացվել է:
Իսկ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը դատապարտվել են 6-ական տարի ժամկետով ազատազրկման:
Մեղադրող դատախազն արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Հովհաննես Սահակյանի վերաբերյալ կայացրած դատավճիռը և նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ կամ քրեական գործն ուղարկել նույն դատարան` նոր դատաքննության և գործն ուղարկվել ստորադաս դատարան բեկանված մասով նոր քննության:
Դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի և գործն ուղարկվել է նույն դատարան այլ կազմով նոր քննության:
Այսպիսով, 03-04-2014 թվականի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, Հովհաննես Սահակյանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել:
Դատարանն իր իրավական վերլուծություններում նշել է, որ գործով վարույթն իրականացնող մարմինը տեղեկատվություն և հիմնովին կասկած ունենալով կատարված արարքում Հովհաննես Սահակյանի մասնակցության վերաբերյալ, այնուամենայնիվ 20.03.2012թ. վերջինիս հարցաքննել է, որպես վկա` նրան նախազգուշացնելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին և հարցաքննության ընթացքում առաջադրել է հանցագործության մեջ վերջինիս մերկացնող հարցեր։
Դատարանը գտել է, որ արդարադատության շահի տեսակետից անթույլատրելի է ընդունել նույն խցում երկարաժամկետ ցմահ պատիժ կրող դատապարտյալներից մի քանիսի հոգեբանական ճնշման և իրենց նկատմամբ հավանական հաշվեհարդար իրականացվելու վախի ազդեցության տակ գործելու հանգամանքը և բացառել նույն խցում նոր տեղավորված և նախկինում դատվածությունը չունեցող երիտասարդ դատապարտյալի նույն հոգեվիճակում գտնվելու հանգամանքը։
Դատարանն արձանագրել է նաև, որ նախաքննության մարմինը Հովհաննես Սահակյանին առաջադրված մեղադրանքում նշել է, որ վերջինս իր հանցակիցների հետ ստացել է «առաստաղի բետոնե շերտը քանդելու համար անհրաժեշտ գործիքներ և դրանց գործադրմամբ 40x60սմ բացվածքով, 50սմ խորությամբ փորել են սանհանգույցի առաստաղը։
Այսինքն, նախաքննության մարմինը, որպես հանցագործության գործիք դիտել է մուրճը, պտուտակահանը, «զուբիլ»-ը, սակայն 23.07.2012թ. որոշմամբ իրեղեն ապացույցներ են ճանաչվել` պարաններ, ամրանի կտորներ, մետաղյա խողովակի կտոր, մետաղյա ձող և թելեր։ Դատարանը գտնում է, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները զուրկ են, Հովհաննես Սահակյանի մեղադրանքը հիմնավորող ապացուցողական նշանակությունից։
Ուստիև, Հովհաննես Սահակյանն արդարացվել է, սակայն այս անգամ ևս մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով ամբողջությամբ բեկանել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հովհաննես Ռաֆայելի Սահակյանի վերաբերյալ դատավճիռը և գործը վերադարձնել նույն դատարան` նոր քննության:
Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իսկ դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել:
2. Դատավոր Արթուր Օհանյանի կողմից հաջորդ արդարացման դատավճիռը կայացվել է ՀՀ քրեական օրեսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ալավերդյանը միասնական հանցավոր մտադրությամբ միավորված` շարունակաբար 2008թ-ից մինչև 2011թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում խուսափել է հարկերը վճարելուց` պետությանը պատճառելով 12.268.221 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մասնավորապես, մեղադրանքի համաձայն՝ Սամվել Ալավերդյանը 2007թ. մարտին հիմնադրելով և հանդիսանալով որպես «Սամսոնիս» ՍՊ ընկերության տնօրեն, 2008թ-ից մինչև 2009թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահավածում ծավալած գործունեության ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ոչ ճիշտ տվյալներ մտցնելով, չարամտորեն խուսափել է խոշոր չափերի` շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ, պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելուց` պետությանը պատճառելով ընդհանուր 9.280.708 ՀՀ դրամի գույքային վնաս։
Բացի այդ, 2008թ. հունվար ամսից գրանցվել է որպես «Սամվել Ալավերդյան» անհատ ձեռնարկատեր, 2009թ-ից մինչև 2011թ. առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում ծավալած գործունեության ընթացքում, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ոչ ճիշտ տվյալներ մտցնելով, չարամտորեն խուսափել է խոշոր չափերի` պարզեցված հարկ, ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ, պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելուց` պետությանը պատճառելով ընդհանուր 2.987.513 ՀՀ դրամի գույքային վնաս։
Դատարանը գտել է, որ հիմնավոր չէ Սամվել Ալավերդյանին մեղսագրված արարքները որպես «միասնական հանցավոր մտադրությամբ միավորված շարունակաբար կատարված հանցագործություն» որակումը, ուստի դրանք պետք է գնահատել հանցագործության կատարման ժամանակ գործող ՀՀ Քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան, որպես հանցագործությունների կրկնակիություն։
Այսպիսով, դատարանը գտել է, որ Սամվել Ալավերդյանի կողմից, որպես Ա/Ձ Սամվել Ալավերդյան գործելու դրվագով, կատարված արարքը, նույնիսկ ներառյալ տույժերն ու տուգանքները, չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը` այսինքն 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որով բացառվում է Ա/Ձ Սամվել Ալավերդյանի մասով ամբաստանվող Սամվել Ալավերդյանի արարքում նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշների առկայությունը։
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և բոլոր ապացույցների` միմյանց հետ համադրելու և դրանք վերաբերելիության և թույլատրելիության սահմաններում գնահատելու արդյունքում, դատարանը հանգել է հետևության, որ «Սամսոնիս» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Ալավերդյանը 2008թ. ընթացքում ծավալած գործունեության ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ոչ ճիշտ տվյալներ մտցնելու միջոցով խուսափելով շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելուց, պետությանը պատճառել է ՀՀ 2.476.962 դրամ (գույքային վնաս, այսինքն` կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով։
Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է նաև, որ Սամվել Ալավերդյանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել պետությանը պատճառված վնասը, ինչը կատարել է` մասնակի վերականգնելով պետությանը պատճառված վնասը:
Դատարանը նաև պարզաբանել է, որ պետությանը պատճառված վնասների մասով հայցերը քննարկվում են ՀՀ Վարչական դատարանում վարչական դատավարության կարգով, ինչպես նաև այն, որ Սամվել Ալավերդյանը հանդես է եկել վաղեմության ժամկետներ կիրառելու միջնորդությամբ։
Ուստի և 16-06-2014 թվականի դատարանի դատավճռով ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես «Սամվել Ալավերդյան» անհատ ձեռնարկատեր գործելու դրվագով Սամվել Ալավերդյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Որպես «Սամսոնիս» ՍՊ ընկերության տնօրեն գործելու դրվագով՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել պահանջով բեկանել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Սամվել Ալավերդյանին վերաբերյալ արդարացման և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դրվագներով դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ:
Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, օրինական ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Շարունակելի…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից