ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք մշտապես զգացել ենք ԵԺԿ-ի աջակցությունը. Էդվարդ Նալբանդյան 05/25/2016 22:01 | ԼՐԱՀՈՍ
Հեռավոր 1976 թվականին կուսակցության համահիմնադիր և առաջին նախագահ Լեո Թինդեմանսը դժվար թե պատկերացներ, որ իր և իր համախոհների ստեղծած կուսակցությունը կդառնա Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը` տասնամյակներ շարունակ լինելով մայրցամաքի առաջընթացի շարժիչ ուժերից և բարեփոխումների ջատագովներից ու իրականացնողներից մեկը, եվրոպական մի շարք երկրների քաղաքական վերնախավի կարևոր դերակատարը:
Այս կարծիքը հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ըստ նրա՝ անցած տասնամյակները լի էին ձեռքբերումներով, որոնցից գլխավորը, այսօրվա միասնական, խաղաղ ու բարեկեցիկ Եվրոպան է: Նաև նշել է, թե Եվրոպան, որը չնայած գոյություն ունեցող բազմաթիվ մարտահրավերների, խնդիրների, շարունակում է մնալ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների պաշտպանության փարոս:
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նաև՝ Ժառանգություն և Հայկական վերածնունդ կուսակցությունները, ԵԺԿ քաղաքական ընտանիքի մաս են կազմում: Դա պայմանավորված է մի կողմից մեր երկրի պատմությամբ և մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, մյուս կողմից՝ Հայաստանի ակնկալիքներով` բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել եվրոպական կառույցների և արժեհամակարգի կրողների հետ համապարփակ համագործակցությունը` պատշաճ կերպով հաշվի առնելով այլ ձևաչափերում մեր հանձնառությունները»,-ասել ԱԳ նախարարը:
Է.Նալբանդյանն ընդգծել է, թե այս առումով ուրախ է նշել, որ Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին: Անցյալ տարվա դեկտեմբերին ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել։
«Եվրոպական միության հետ մեր հարաբերություններին անդրադառնալիս առանձնահատուկ պետք է նշել այն կարևոր աջակցությունը, որ տարիներ շարունակ ցուցաբերվել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ինստիտուցիոնալ զարգացմանը: Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք մշտապես զգացել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը: Համոզված ենք, որ նոր համապարփակ համագործակցության համաձայնագրի մշակման գործընթացում ԵԺԿ-ն կշարունակի գտնվել մեր կողքին»,-նշել է նախարարը:
Ըստ Նալբանդյանի՝ գնահատելի է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական ձևաչափերում Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ: Այս առումով նա առանձնացրեց Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևերի ընդունումը: Արժանահիշատակ է նաև Եվրոպական խորհրդարանի՝ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը և նպաստել այդ հանցագործության ճանաչմանը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը դեռ 1950 թվականին, առաջ քաշելով իր միասնական Եվրոպայի գաղափարները, ասում էր, որ իր գլխավոր նպատակն է «պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև բացարձակապես անհնարին»: Եվրոպային շատ բարդ ճանապարհով, բայց ի վերջո հաջողվեց կյանքի կոչել այդ գաղափարը: «Վստահ եմ՝ այստեղ բոլոր հավաքվածները կիսում են մեր ցանկությունն առ այն, որ նաև մեր ողջ տարածաշրջանի համար այդ գաղափարը տեսլական դառնա, և որ Հարավային Կովկասում բոլորն ի վերջո հասնեն այն գիտակցությանը, որ քաղաքակիրթ աշխարհում պատերազմի միջոցով խնդիրներ չեն լուծվում, և անհանդուրժողականության ու այլատյացության քաղաքականությունը մի ուղի է, որը տանում է միայն ու միայն դեպի փակուղի»,-ընդգծել է նա:
ԱԳ նախարարը շնորհավորել է ԵԺԿ-ի մեծ ընտանիքին ու նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթել` Եվրոպայի հետագա բարգավաճման ճանապարհին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ